ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փոսի» դպրոցի մոտ «ֆանտաստիկ» շինարարություն է. երեխաները դպրոց չեն գնում, Քաղաքապետարանն ասում է՝ շինարարությունն ի՞նչ կապ ունի 09/11/2024 00:04 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Հ. Օրբելու անվան դպրոցի, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգում են, որ դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ օրն է դասի չեն գնում։ Պատճառը իրենց բնորոշմամբ՝ դպրոցի մոտակայքում ընթացող «ֆանտաստիկ, դարակազմիկ» շինարարությունն է, որը վտանգավոր է համարվում դպրոցի շենքի համար։
Ֆեյսբուքյան օգտատեր Նարի Սյունին մասնավորապես գրում է. «Դասի ժամանակ լսվող աղմուկի մասին չեմ խոսում, զավեշտն էն է, որ աշակերտների մի զգալի մասն ապրում է մոտակայքում ու, միևնույն է, վայելելու է թե ձայները, թե դղրդոցները, ուղղակի արդեն թե օֆլայն, թե օնլայն։
Ընդ որում, առաջին օրը դաս չանելու պատճառն էլ չեն ասել, երեկոյան հայտնել են, որ՝ այսպես և այսպես, դասերը մի շաբաթ օնլայն կլինեն։ Ամենահավես պահը․ էս շինարարությունը մի շաբաթից չի ավարտվելու, անգամ մի տարուց չի ավարտվելու»։
Կարեն Վրթանեսյանը գրառման ներքո նշել էր, շինարարությունն իրականացվում է առանց շինթույլտվության։ Ալեքսեյ Չալաբյանն էլ նշում է, որ «առանց թույլտվության սկսել են 5 հատ 35 հարկանի երկնաքեր սարքել 2 դպրոցի ու 3 մանկապարտեզների արանքը»։
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող միակ դպրոցը, որ անցել է հեռավար ուսուցման 172 դպրոցն է։ «Օրեր առաջ դպրոցի տնօրենը դպրոցում ինչ-որ ցնցում, շարժ է զգացել կոնստրուկցիաների։ Ինքը օրենքով սահմանված կարգով տեղյակ է պահել համապատասխան կառույցների, այդ թվում՝ փրկարար ծառայությանը։ Վերջիններիս կողմից ուսումնասիրություն է արվել ու որոշվել է անվտանգության նկատառումներով բոլոր դեպքերում պետք է ժամանակավորապես դադարեցնել ֆիզիկապես դասապրոցեսների անցկացումը և անցնել հեռավար դասավանդման։
Դպրոցը 1997 թ-ից 3-րդ աստիճանի վթարայնություն ունի, քանի որ հիմա դասապրոցեսը հեռավար է անցկացվում դպրոցում մենք պետք է երկրաբանական և այլ տեսակի ուսումնասիրություն անենք, որպեսզի փորձենք հասկանալ՝ կոնստրուկցիաների շարժը, որ զգացել է տնօրենը՝ իրականում ինչով է պայմանավորված։ Սա պայմանավորված է 3-րդ աստիճանի վթարայնությամբ, թե մեկ այլ գործոնով։ Մենք շահագրգիռ ենք, որ այդ ուսումնասիրությունները արագ ավարտվեն»։
Հարցին, թե արդյոք սա կարող է պայմանավորված լինել հարևանությամբ ընթացող շինարարությամբ՝մեզ պատասխանեցին, որ մասնագիտական ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ «Ենթադրություններով այս դաշտում հետևություններ անել չի կարելի»
Մեր հարցին, թե արդյոք երկնաքերերի կառուցման շինթույլտվությունը քաղաքապետարանը տվե՞լ է. մեզ պատասխանեցին, թե ի՞նչ կապ ունի շինարարությունը դպրոցում առաջացած խնդրի հետ։ «Ես չեմ կարող այս պահին պատասխանել հարցին, թե շինարարությունները թույլտվություն ունեն, թե ոչ, բայց ինչ կապ ունի շինարարությունը դպրոցի վիճակի հետ։ Կարծում եմ, պետք է սպասել՝ հասկանալու համար շինարարությունը կապ ունի՞, թե՞ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 10/14/2024 10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան
- 10/14/2024 10:39 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին. Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
- 10/13/2024 17:24 Արմավիրում մեքենան բախվել է «Օսկար» հանդիսությունների սրահի մոտ կայանված մեքենային ու վրաերթի ենթարկել 2 մարդու. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը