ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ դատավորն այլանդակում է օրենքի բովանդակությունն ու էությունը. Թումասյան 09/10/2024 19:00 | Մեկնաբանություն
04.04.2024թ.-ին ԱՐԴ/0155/01/24 քրեական գործով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը ոչ միայն հակասում է գործող օրենսդրությանը, այլ նաև պետության քաղաքականությանն ընտանեկան (նախկին տերմինաբանությամբ՝ ընտանիքում) բռնության դեմ պայքարի հարցում: Դատարանը մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատել է տուժողի և հանցանք կատարած անձի ՀԱՇՏՈՒԹՅԱՆ հիմքով, ինչն օրենքով ուղղակի ԱՐԳԵԼՎԱԾ է: Այս մասին գրել է Դավիթ Թումասյանը.
«Այսպես, Արմավիր ԲԿ-ից անչափահասի հղիության մասին տեղեկություն է ստացվել, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսինքն, 29 տարեկան անձն ամուսնացել էր 15 տարեկան անձի հետ, ունեցել նրա հետ սեռական հարաբերություն, ինչը համարվում է երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն, իսկ հաշվի առնելով, որ նրանք փաստական ամուսիններ էին, ապա այդ արարքը համարվում է նաև ընտանեկան բռնություն: Սակայն դատավորն այդ արարքում ընտանեկան բռնություն չի տեսնում՝ որպեսզի կիրառի հաշտություն….
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ հատկանիշներ:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի (կիրառվել է արարքը կատարելու պահին օրենքի վերնագրի գործող տարբերակը, այսուհետ նաև՝ Օրենք) համաձայն՝ ընտանիքում բռնության տեսակներից է սեռական բռնությունը, իսկ սեռական բռնություն է համարվում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ առանց բացառության: Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 198-202-րդ հոդվածներով նախատեսված որևէ արարք կատարելն ընտանիքի անդամի կողմից ընտանեկան բռնություն է: Այս հանգամանքից որևէ բացառություն չկա:
Դատավորն արհեստական հակասություն է գտել օրենքում ու իր ենթադրությունը որպես փաստ է ներկայացրել առ այն, որ ընտանեկան բռնությունը պետք է լինի միայն ֆիզիկական ներգործություն գործադրելով, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի ձևակերպումներին համապատասխան հանցավոր արարք:
Եվ դատավորը փոխանակ առաջնորդվի «Նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքով, որը պահանջում է տառացի մեկնաբանություն, առաջնորդվել է Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատությամբ։
Դատավորի ոչ իրավական մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի՝ միայն սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են համարվելու սեռական բռնություն, իսկ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները՝ ոչ, քանի որ դրանց ընթացքում ֆիզիկական բռնություն չի կիրառվում, իսկ 16 տարին չլրացած երեխան համաձայնվում է սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնությի այլ գործողություն կատարելուն: Ավելին, դատավորը խեղաթյուրելով նաև ՄԻԵԿ-ը, ՄԻԵԴ-ի որոշումները, այլ միջազգային ակտեր՝ հանգում է ոչ տրամաբանական եզրահանգման ու կիրառում է նորմեր, որոնք չպետք է կիրառեր և հակառակը՝ չի կիրառում այն նորմերը, որոնք պարտավոր էր կիրառեր: Արդյունքում ստացվում է, որ մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ սեռական բռնությունը բռնություն չէ, քանի որ ֆիզիկական ներգործություն տեղի չի ունեցել, իսկ այն, որ մինչև 16 տարեկանի համաձայնությունն իրավական նշանակություն չունի, անտեսվել է:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը «հանում է» սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների շարքից՝ որպեսզի այն չհամարվի ընտանեկան բռնություն, որպեսզի չկիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի արգելքը՝ տուժողի հետ հաշտությունը չկիչառելն ընտանիքում բռնության դեպքում:
Այն, որ դատավորն անտեսել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան, ՄԻԵԿ-ը, ՀՀ քրեական օրենսգիրքը և այլ իրավական ակտեր, ակնհայտ է, սակայն տարօրինակն այն է, որ դա ներկայացվել է իբրև երեխայի շահերից բխող արարք՝ նրա ու նրա օրինական ներկայացուցչի կարծիքը հաշվի առնելով:
Հ.Գ. Վերը շարադրվածի իրավական գնահատականը թողնում եմ իրավապահ մարմիններին և Վճռաբեկ դատարանին, բարոյակաը՝ ազգաբնակչությանը, նամանավանդ՝ 15 տարեկան երեխա ունեցող անձանց, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը՝ մասնագիտացված կառույցներին…..»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/08/2024 08:24 ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ»
- 10/08/2024 08:16 Մեկ քայլ է մնացել «Հրապարակ»
- 10/08/2024 08:10 Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:06 Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»
- 10/08/2024 08:05 Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:04 ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»
- 10/08/2024 08:00 ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/08/2024 17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
- 10/08/2024 11:36 Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում. Վրթանեսյան
- 10/07/2024 17:08 Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2024 22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
- 10/08/2024 21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 16:04 Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/08/2024 21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
- 10/07/2024 18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը