ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում 09/09/2024 20:40 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանում է` «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին մասնակցելու համար:
Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:
Սեպտեմբերի 9-ին Ցինդաո քաղաքում Աննա Հակոբյանը հանդիպել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային մշտական կոմիտեի անդամ, նահանգային կոմիտեի կազմակերպչական վարչության ղեկավար տիկին Վան Յույանի հետ:
Վան Յույանը շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով է, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները խորացել են, ավելացել են ամենատարբեր` այդ թվում բարձրագույն մակարդակի այցերը, հիշատակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի այցը:
Վան Յույանը Աննա Հակոբյանին է ներկայացրել Շանդուն նահանգի հակիրճ պատմությունը, տնտեսական գործունեությունը, շեշտել, որ Ցինդաոն և Երևանը քույր քաղաքներ են և հույս հայտնել, որ առաջիկայում Շանդուն նահանգը նոր գործակցություն կսկսի Հայաստանի որևէ քաղաքի կամ մարզի հետ: Վարչապետի տիկինը խոստացել է Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը փոխանցել հայ պաշտոնյաներին:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը նման առաջարկ առաջին անգամ է ստանում և իր համար մեծ պատիվ է մասնակցել համաժողովին:
«Մենք բարձ են գնահատում և կարևորում ենք այս միջոցառումը մի քանի տեսակետից՝ թե հայ-չինական, թե «Շանհայի համագործակցության կազմակերպության» և Հայաստանի հարաբերությունների տեսակետից: Ինչպես գիտեք, Հայաստանը ձգտում է ստանալ դիտորդի կարգավիճակ և ես հույս ունեմ, որ նման կազմով պատվիրակության այցը կնպաստի դրան և քայլ առաջ կլինի այդ նպատակին հասնելու ճանապարհին: Եվ վերջապես, որպես կին, ինձ համար շատ կարևոր է թեման, որն այս տարի դրված է համաժողովի հիմքում»,- նշել է Աննա Հակոբյանը:
Չինաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է և հայ-չինական հարաբերությունները զարգանալու մեծ պոտենցիալ ունեն, շարունակել է վարչապետի տիկինը:
«Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ Ուրումչի-Երևան առաջին չվերթը, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանի բնակչության շրջանում, և մենք հույս ունենք, որ սա միակ ուղիղ չվերթը չի լինի Հայաստանի և Չինաստանի միջև: Հույսը մեծ է նաև, որ բարեկամ երկրում նույնպես մեծ հետաքրքրություն կառաջանա դեպի Հայաստանը՝ որպես Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիր: Հայաստանը և Չինաստանը միմյանց հետ կիսելու ու իրար հարստացնելու մեծ արժեքներ ունեն»,- ընդգծել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը շեշտել է, որ մեծ հաճույքով է հիշում վարչապետ Փաշինյանի 2019-ի այցը, որի ժամանակ ինքն ուղեկցել է վարչապետին:
«Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 11-ին:
Հանդիպումից հետո տիկին Վան Յույանի անունից ընթրիք է մատուցվել ի պատիվ Աննա Հակոբյանի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 10/14/2024 10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը