ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը «ԱՊԱԳԱ ԿԱ»-ի ճիրաններում 2․ Հակոբյան 09/09/2024 23:41 | Սոցիալական ցանցեր
88-ին սկսված արցախյան շարժումը մեր պատմության, թերեւս, ամենաժողովրդական, մաքուր ու լուսավոր էջերից է։ Շարժմանն իրենց նվիրվածությամբ ու տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ մաս էին կազմում թե հեռավոր գյուղում իր տնամերձը մշակող պարզ գյուղացին, թե պատերազմի դաշտում մահապարտի կեցվածքով Արցախն ազատագրող հերոսը, թե մտավորական սերուցքը եւ թե, նույնիսկ, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչը։ Հիշենք թեկուզ ոչ անհայտ Սվո Ռաֆին (Ռաֆայել Բաղդասարյան), ով, ապրելով արտերկրում, շարժման ծանր օրերին Հայաստանին օգնում էր շատ հարցերով, ցուրտ ու անլույս տարիներին՝ նաեւ վառելանյութով…, գրում է Ռուբեն Հակոբյանը
«Ադրբեջանը ազգաբնակչության քանակով, զենքի պաշարներով (ԽՍՀՄ-ի տարածաշրջանային ռազմական բազաները մնացել էին Ադրբեջանին), հարուստ ընդերքով, աշխարհագրական դիրքով ու բնական դաշնակիցներներով՝ անհամեմատ շատ ավելի նախընտրելի վիճակում էր, քան Հայաստանը։ Բայց, համազգային համախմբվածության ու ազատագրական պայքարին անմնացորդ նվիրվածության շնորհիվ, մենք կարողացանք թշնամուն հաղթել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ միջազգային դիվանագիտական հարթակներում։
Բայց…
1996Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ: ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
90-ի գարնանը քաղաքացու ազատ քվեով ընտրված ՀՀ ԳԽ-ն իր պրոֆեսիոնալիզմով, ժողովրդի մոտ ունեցած վստահությամբ ու տված խոստումների իրականացմամբ, օրենսդրական մշակույթին տիրապետելու չափորոշիչներով, ընդունած կարեւորագույն փաստաթղթերով, մասնավորապես՝ ՀՀ Հռչակագրով ու նախաձեռնողական դիվանագիտությամբ՝ այդպես էլ անհասանելի մնաց մյուս բոլոր գումարումների խորհրդարանների համար։ Կարծում եմ անիմաստ եւ ծիծաղելի կլինի այսօրվա գործող ԱԺ-ն համեմատել այդ ԳԽ-ի հետ… ԳԽ-ն նախապատրաստեց եւ 91-ի աշնանն անցկացրեց նաեւ նախագահական առաջին ընտրությունն, ինչը նույնպես անցավ քաղաքացու քվեի ազատ կամաարտահայտությամբ։
Բայց, ցավոք, հետագայում թե՛ Սահմանադրական հանրաքվեն, թե՛ ԱԺ եւ հատկապես՝ 96-ի նախագահական ընտրություններն անցկացվեցին բացահայտ ընտրակեղծիքներով, որոնք լրջորեն հարվածեցին պետության միջազգային հեղինակությանը, իսկ ներքաղաքական կյանքում՝ պատճառ դարձան քաղաքական դաշտի բեւեռացման ու ագրեսիվ անհանդուրժողականության։ Ինչպես Բիշքեկյան արձանագրության դեպքում, այնպես էլ հատկապես 96-ի նախագահական ընտրությունները թիկուքից հարված էին քաղաքացու քվեով իշխանություն ձեւավորելու ինստիտուտին ու Հայաստանի ժողովրդավարության ապագային։ Օրվա իշխանությունների կողմից ընտրությունների բացահայտ կեղծումը նախադեպային դարձավ գրեթե մյուս բոլոր համապետական ընտրությունների համար։ Տարբերությունը ընդանենը կեղծելու տոկոսային հարաբերակցության մեջ էր։ Եվրոպական կառույցներն առաջին անգամ բացահայտ քննադատեցին մինչ այդ տարածաշրջանում համեմատաբար ժողովրդավարական համարում ունեցող մեր պետությանը։ Նույնիսկ Հեյդար Ալիեւը Լիսաբոնյան գագաթնաժողովում (96-ի դեկտեմբերի 3), վկայակոչելով միջազգային կառույցների կողմից նախագահական ընտրություններին տրված բացասական գնահատականները, փորձեց շահարկել այն՝ կապելով Արցախում տեղի ունեցող զարգացումներում Հայաստանի դերակատարության հետ։
Բանակին, եւ, ընդհանրապես,պետության ողնաշարին լուրջ հարված էր պատերազմի դաշտում հերոսական ստորագրություն թողած կառույցին ներքաղաքական զարգացումների մեջ ներքաշելը։ Այդպիսով օրվա իշխանությունները բանակը դարձրեցին ընտրակեղծարարություն եւ զոռբայություն ապահովող հիմնական գործիքներից մեկը, եւ հասարակության շրջանում բարձր համարում ունեցող բանակի հեղինակությունը յուրաքանչյուր նոր ընտրությունից հետո սկսվեց շարունակաբար ընկնել։
Անուրանալի է՝ Վազգեն Սարգսյանը մահապարտին հատուկ նվիրվածությամբ էր նետվել ազգային-ազատագրական պայքարի մեջ, դառնալով ազատամարտի խորհրդանիշներից մեկը։ Անշրջելի է Հայոց բանակի ստեղծման եւ կայացման գործում Վազգենի դերը։ Բայց ինքը կարող էր թույլ չտալ, որ բանակին եւ անձամբ իրեն ներքաշեն ներքաղաքական լաբիրինթի՝ հատկապես ընտրությունները կեղծելու գործընթացների մեջ։ Դա իր եւ օրվա քաղաքական իշխանության կոպտագույն սխալն էր, ինչը բավական թանկ նստեց պետության հետագա զարգացման վրա։
* * * * *
Նախագահական կեղծված ընտրություններից հետո Բաղրամյան փողոցը լցված էր բազմահազարանոց ցուցարարներով։ Պահանջում էինք կամ ընտրությունների արդյուքների վերահաշվարկ, կամ՝ նոր ընտրությունների անցկացում։ Օրվա իշխանությունների պահվածքը բացահայտ ագրեսիվ ու մերժողական էր։ Նրանք հասկանում էին, որ երկրորդ փուլի կամ նոր ընտրությունների դեպքում հաղթելու է ընդդիմության միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։
Ցավոք, մեր կողմից հանրահավաքի ընթացքում ոչ բոլոր հնարավոր զարգացումները հաշվարկելու պատճառով միտինգի մասնակիցներն ենթակվեցին սադրանքի եւ ներխուժեցին խորհրդարանի շենք, որտեղ գտնվում էր ԿԸՀ-ը։ Տպավորությունն այպիսին էր, թե ուժային կառույցները նախապես տեղյակ էին եւ սպասում էին նման զարգացումների։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ սկսեցին բացահայտ բռնութուններ։ Բազմաթիվ քաղաքացիների հետ միասին, նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներով հայտնվեցինք ՀՀ Ազգային անվտանգության նախարարության նկուղներում, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 26-ի գիշերը պատգամավոր Սեյրան Ավագյանին եւ ինձ Վազգեն Սարգսյանի հրահանգով, իր թիկնապահները ձեռբակալեցին եւ, կապելով մեր աչքերը, տարան անհայտ ուղղությամբ։ Մինչեւ լուսադեմ պահեցին մի խոնավ նկուղում, որտեղ մեզ հսկում էին դիմակավորված զինվորականներ։ Առավոտյան տարան Անվտանգություն նախարարություն, բայց այդպես էլ մեզ չհաջողվեց ճշտել, թե մինչեւ այդտեղ բերելը որտեղ էին մեզ փակել։ Ակնհայտ էր, որ անօրինական էր Վազգեն Սարգսյանի կողմից մեզ ձերբակալելը, ինչն այդպես էլ համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ գնահատականի չարժանացավ։ Հաջորդ օրը ԱԺ արտահերթ նիստում մեզ, մի քանի պատգամավորների հետ միասին, զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով կալանավորեցին։
Երբ միջազգային կառույցների դատապարտող հայտարարությունների ճնշման տակ դուրս եկանք կալանավայրերից, ինձ համար պարզ դարձավ, որ պետական գրեթե բոլոր՝ մասնավորապես ԱԺ-ն, ուժային եւ դատա-իրավական ոլորտի բոլոր կառույցները, իրենց ղեկավարների հետ միասին, գործում էին Վազգեն Սարգսյանի ենթակայության տակ։ Եւ այդ կարգավիճակը բավական երկար ձգվեց, ինչը հասցրեց 98-ի փետրվարյան իշխանափոխության։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը հիմնականում պայմանավորված էր ոչ այնքան Արցախի հարցի հետ կապված իր հրաժարականի դիմումում նշված քաղաքական հիմնավորումներով, որքան նախագահական կեղծված ընտրությունների պատճառով հասարակության շրջանում իր հեղինակության զգալի անկումով։ Եթե չկեղծվեին ընտրությունները եւ Տեր-Պետրոսյանը ունենար 91-ի նախագահական ընտրությունների լիգիտիմության սահմանը, համոզված եմ, որ նա հրաժարական չէր տա։ Միջազգային կառույցներն ու պետությունների ղեկավարները նույնպես տեսնում էին, որ պետության ներսում դրության տերը Վազգեն Սարգսյանն է եւ որպես գործընկեր-պարտնյորի՝ հիմնականում նրա հետ էին քննարկում իրենց հետաքրքրող հարցերը։
Իսկ այդ շրջանում արդեն բավականին լուրջ հիմնավորվել էր «պոլի փեդ լինի՝ միայն ՀՀՇ լինի»՝ իշխանական հատնի կարգախոսը։ Եւ երբ այն համադրվեց «եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի՝ նրան իշխանություն տվող չկա»՝ ոչ անհայտ կարգախոսի հետ, ամեն բան ժամանակի ու տարածության մեջ իր «տեղն» ընկավ։
Այդ պահից հիմնավորապես գցվեցին այն հրեշածին ծննդատան հիմքերը, որտեղ պետք է սաղմնավորվեր եւ լույս աշխարհ գար ծնողներին պատերազմի գոտում թողած եւ Զինված ուժերում ծառայությունից խուսափած ազգակործան պատուհասը։
Հ.Գ. «…Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը…»։
Հ.Թումանյանի նամակը Ավ.Իսահակյանին։
Շարունակելի»,- գրել է Հակոբյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
- 10/14/2024 14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը