ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արթուր Ադամյանը փաստաբանից տնական քաշած կոնյակ է նվեր ստացել, մոտ հարաբերություններ ունենալով՝ տևական ժամանակ բացարկ չի հայտնել․ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ 09/09/2024 21:32 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ-ում այսօր ավարտվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավոր Արթուր Ադամյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ փաստաբան Արման Թամրազյանի հաղորդման հիման վրա։
ԲԴԽ-ում այսօր կայացած նիստում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը նշելով, որ դատավորը, քաջ տեղյակ լինելով, որ ամբաստանյալի պաշտպանը իր ուսանողական տարիների ընկերն է, ում հետ ունեն ջերմ ընկերական հարաբերություններ, այցելում են միմյանց տուն, անգամ՝ փաստված հանգամանք է, որ միմյանցից նվերներ են ընդունել, այնուամենայնիվ, բացարկ չի հայտնել և շուրջ մեկ տարի գործի քննությունից հետո բացարկ է հայտնել՝ փաստաբանի միջնորդության հիման վրա։ Սուջյանը հայտնեց, որ քրեական գործ էր հարուցվել, քանի որ դատավորը այդ փաստաբանից նվեր է ստացել տնական քաշած կոնյակ, գործը հետագայում կարճվել է, բայց այդ փաստը բացահայտվել է, դատավորն էլ՝ ստիպված է եղել բացարկ հայտնել։ Ըստ նրա՝ դատավորը պետք է բացարկ հայտներ՝ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում, իսկ դատավորի կողմից խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ։
Բացի այդ, սա միակ գործը չի եղել, որ դատավորը քննել է իր ընկերոջ մասնակցությամբ գործը, որով դատավորն ինքնաբացարկ չի հայտնել։ Պատասխանելով Կարեն Անդրեասյանի հարցին, թե որտեղից է հայտնի դարձել՝ միմյանց հետ ջերմ հարաբերություններ ունենալու, նվերներ փոխանցելու մասին՝ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այդ մասին դատական նիստերի ընթացքում դատավորն է հայտնել։ Մասնավորապես, դատավորը հրապարակել է պաշտպանի բացարկի միջնորդությունը, նշել, որ առանց միջնորդությանն անդրադառնալու, ինքնաբացարկ է հայտնում, քանի որ մեկ այլ քրեական գործով ևս հայտնել է։ Այդ գործով դատական նիստերից մեկի ավարտին պաշտպանը թոռնուհու ծննդյան առթիվ իր կողմից պատրաստված կոնյակ է փոխանցել, ինչի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ և գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ քրեական հետախուզում չի իրականացվել։ Կարեն Անդրեասյանի դիտարկմանը, թե հաճախ անհանգստանում են, որ դատավորներն անհիմն ինքնաբացարկ են հայտնում՝ խուսափելով արդարադատությունից, արդյո՞ք պետք է ընդհանրապես ինքնաբացարկ հայտներ՝ ԱՆ ներկայացուցիչը նշեց, թե համակուրսեցիներ լինելը բավարար հիմք չէ՝ ինքնաբացարկի համար, բայց այն հանգամանքը, որ եղել են ջերմ ընկերական հարաբերություններ, բոլոր կարևոր միջոցառումներին մասնակցել են, չի կարող այնպես լինել, որ այդ հարաբերությունները չազդեն։
Դատավոր Արթուր Ադամյանը, սակայն, պնդում է՝ հարաբերություններն ազդեցություն չեն ունեցել աշխատանքի վրա, նախկինում նման դեպքեր չեն եղել։
«Աշխատակիցս ասաց՝ ասել է իմ ձեռքի սարքածն է, թող փորձի, գնահատական տա, սա է եղել, եթե դա չլիներ, ես էլի ինքնաբացարկ էի հայտնելու, կաշկանդված չեմ եղել իմ հարաբերությունների հետ կապված, և ես գործը քննելու էի օբյեկտիվ ու դատական ակտը կայացնելով»,- նշեց նա։
Նա հայտնեց, որ կոնյակը վերցնելուց հետո նիստ չի արել, իսկ ավելի վաղ չի հայտնել իր հարաբերությունների մասին, որովհետև կաշկանդված չի եղել։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 10/14/2024 10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը