ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցիների՝ Արցախ վերադարձի «անիրատեսական» լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը հակադրվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին. Ալավերդյան 09/05/2024 18:47 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունն է, որով արցախցիները պետք է պատժվեն՝ իրենց ազգային ազատագրական պայքարում հերոսական կեցվածքի պատճառով։ Այդ հայտարարությունը հակապատմական է, հակաքաղաքական, հակաիրավական և հակաիրական է, նրա հայտարարությունները միշտ արտացոլում են թույլ պատկերացումները և գաղափարախոսությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անիրատեսական է արցախցիների վերադարձը Արցախ։
«Երբևէ նրա հայտարարություններում չի կարելի փնտրել որևէ մի օբյեկտիվություն, դրանք բոլորն արտացոլում են իր ներքին աշխարհը՝ իր համոզմունքներով, այդ բոլոր բարդույթներով ծանրաբեռնված, բայց որևէ առումով դրանք չեն արտացոլում իրականությունը կամ պատմության տրամաբանությունը, ապագայի ծրագրեր, այդտեղ պետք չէ փնտրել դա, չկա։ Դա զուտ իր ողջ առողջ պատկերացումների արգասիքն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը չի ենթադրում, որ ՀՀ-ն ևս չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, ինչպես՝ Ադրբեջանը, Ալավերդյանը պատասխանեց՝ նշելով, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ հակասում, հակադրվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին, որովհետև որևէ մեկը չի կարող մերժել՝ պատճառով, թե իրականանալի չէ։
«Եթե մենք վերցնում ենք իրավական դաշտում, ապա դա պարտավորություն է՝ ոչ միայն ՀՀ-ի, Ադրբեջանի կողմից, այլև՝ միջազգային հանրության, որովհետև միջազգային հանրությունը պատասխանատու է բռնի տեղահանված անձանց վերադարձի համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ բոլոր հայտարարությունները, ծրագիրը, որով եկել է այդ անձը՝ իր թիմի հետ՝ ամբողջովին խոսում է այն մասին, որ եկել են զուտ Արցախն օր առաջ՝ ամբողջովին կամ մաս-մաս՝ Ադրբեջանին հանձնելու, հայտարարելու, որ Ադրբեջանին երբևէ չպատկանող տարածքները պատկանում են Ադրբեջանին։
«Դա ամբողջովին հակասում է բոլոր պարտավորություններին, որոնք կրում է Հայաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում իր վրա դրված պարտականությունները, այն է՝ պատասխանատվություն Արցախի անվտանգության, արցախահայության, բոլոր մարդկային իրավունքների պաշտպանության համար»,- ընդգծեց Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու քննարկումներին, ապա Ալավերդյանը նշեց, որ ենթադրություններ չի ցանկանում մեկնաբանել, սակայն նկատեց՝ տեսականորեն՝ դա աննախադեպ բնույթ կկրի միջազգային պրակտիկայի համատեքստում, որը ամբողջովին համընկնում է այս թիմի գաղափարախոսության հետ։
Լարիսա Ալավերդյանը, ամփոփելով զրույցը, նշեց, որ ամոթալի կլինի, եթե հայությունը հրաժարվի արցախահայության իրավունքների պաշտպանությունից։ Ալավերդյանը հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունը, որով վերջինս արդեն որերորդ անգամ կոչ է արել հայերին՝ տեր կանգնել արցախահայության, հայերի իրավունքների համար։
«Չենք կարող ասել՝ մեղավորը այս կամ այն կողմից է, ամբողջ պատասխանատվությունը հենց կրում է հայությունը, Հայաստանը, Արցախը՝ հանձինս իր իշխանությունների և ժողովրդի։ Հորդորում եմ բոլորին՝ երբևէ չհոգնել այդ ճանապարհով գնալուց ՝ նվաճումների ակնկալիքով և նվաճումների հասնելով»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել