Թեմաներ
Երկուշաբթի 09 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/08/2024   22:01 Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում 09/08/2024   21:51 Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան 09/08/2024   21:41 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/08/2024   21:21 Պելմենիների սիրահարներին նախազգուշացրել են վտանգի մասին 09/08/2024   21:03 Սատուրնը կհայտնվի արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք կունենա 09/08/2024   20:58 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու 09/08/2024   20:45 Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետեւանքով 14 մարդ Է զոհվել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել 09/08/2024   20:30 Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՀՀ ՄԻՊ 09/08/2024   20:18 Բաքվիում բժշկական կենտրոնի մոտակայքում հրդեհ է բռնկվել, օդանավակայանի խճուղում խցանում է առաջացել 09/08/2024   19:56 Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը 09/08/2024   19:45 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/08/2024   19:32 Մարդիկ սուպերմարկետներում սեր են սկսել փնտրել արքայախնձորի օգնությամբ 09/08/2024   19:11 Շոլցը կոչ է արել քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը 09/08/2024   18:58 Շաուրմայից ավելի քան 110 մարդ է թունավորվել 09/08/2024   18:44 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 09/08/2024   18:17 Պապոյանն այցելել է թռչնաբուծական գոմաղբից բիոգազ արտադրող EggEnergy ընկերություն 09/08/2024   17:55 Մերձմոսկվայում ձերբակալել են երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարած միգրանտի 09/08/2024   17:30 Հրազդանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 09/08/2024   17:24 Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ Սուրենյանց 09/08/2024   17:20 Հայտնի է աշխարհում հնարավոր առաջին տրիլիոնատերը․ նշվել է նրա կարողության տարեկան աճի չափը 09/08/2024   17:07 Փարիզը Բաշկիրիայի ղեկավարի ընտրություններում ցույց է տվել 100 տոկոս մասնակցություն 09/08/2024   16:50 Աբովյանում բախվել են «Opel»-ները. վարորդներից մեկը քննիչ է 09/08/2024   16:35 ՌԴ-ում տարածաշրջանային և ՏԻՄ ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է 09/08/2024   16:21 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 09/08/2024   16:07 Բագրատ սրբազանը Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ քննարկել է առաջիկա անելիքները 09/08/2024   15:59 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք 09/08/2024   15:55 Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տիրամոր ծննդյան օրը 09/08/2024   15:44 Սոչիի քաղաքապետարանը հերքել է քաղաքի լողափին ծովային ականի գտնվելու մասին տեղեկությունը 09/08/2024   15:11 Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել 09/08/2024   14:53 Ոստիկանները անտառում մոռացել են միգրանտին եւ հայտնվել դատարանի առաջ․ տղամարդու մասունքները գտել են միայն սեպտեմբերին 09/08/2024   14:33 Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները 09/08/2024   14:16 Զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ՆԳՆ 09/08/2024   13:58 «Զանգեզուրի միջանցքի» հարցում հակասությունը կարող է խաթարել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան 09/08/2024   13:45 Սննդաբանը նշել է յուղոտ սննդից վնասը նվազեցնող ըմպելիքը 09/08/2024   13:24 ՌԴ Սոչիում զբոսաշրջիկները ծովից ական են հանել 09/08/2024   13:01 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն 09/08/2024   12:47 Ոստիկանի սպանության մեջ կասկածվողը տվել է ինքնախոստովանական ցուցմունք. նրա մոտ հայտնաբերված «AK -74» ինքնաձիգի մեջ եղել է եւս 10 փամփուշտ 09/08/2024   12:28 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 09/08/2024   12:13 Հոլիվուդյան ժպիտ ունենալու երկու տարբերակ. որն է խորհուրդ տալիս մասնագետը (տեսանյութ) 09/08/2024   11:58 Իրականում հիմա չկա հրադադարի պայմանագիր, «Նոյեմբերի 9-ը» պայմանագիր չէր, այլ եռակողմ հայտարարություն ու Հայաստանը չի կարող դիմել ՄԱԿ -ի դատարան. Ղուկասյան (տեսանյութ) 09/08/2024   11:31 Մոսկվայում մարել են տպարանում բռնկված բաց հրդեհը 09/08/2024   11:11 Տավուշում Ռուսական տան երկու կենտրոն կբացվի 09/08/2024   10:59 Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով առնվազն 29 մարդ Է զոհվել 09/08/2024   10:47 Տեղեր եւ Օրգով բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ 09/08/2024   10:31 Իսրայելի բանակը շուրջ 50 արկերի արձակում է արձանագրել Լիբանանից 09/08/2024   10:17 Մայր տաճարը կվերաօծվի և կբացի դռները 09/08/2024   10:02 Ինչպես է ձերբակալվել ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը. կադրեր դեպքի վայրից 09/08/2024   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09/08/2024   08:39 Ոստիկանության կապիտանին սպանելու մեջ կասկածվող տղամարդը հայտնաբերվել է 09/08/2024   08:26 Մերսեդեսը կոտրել է կամրջի արգելապատնեշը ու հայտնվել կամրջի տակ, վարորդը մահացել է
09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/08/2024   08:26 Մերսեդեսը կոտրել է կամրջի արգելապատնեշը ու հայտնվել կամրջի տակ, վարորդը մահացել է 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/08/2024   10:02 Ինչպես է ձերբակալվել ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը. կադրեր դեպքի վայրից 09/08/2024   18:58 Շաուրմայից ավելի քան 110 մարդ է թունավորվել 09/08/2024   14:16 Զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ՆԳՆ 09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/08/2024   19:45 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/08/2024   22:01 Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/08/2024   08:39 Ոստիկանության կապիտանին սպանելու մեջ կասկածվող տղամարդը հայտնաբերվել է 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ» 09/07/2024   18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային 09/08/2024   17:24 Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ Սուրենյանց

Դավիթ Հարությունյանի դիմումը ԲԴԽ-ն կքննի գրավոր ընթացակարգով․ Անդրեասյանը ինքնաբացարկ է հայտնել, նիստը կնախագահի Արմեն Դանիելյանը 09/04/2024   12:54  |  ԼՐԱՀՈՍ

 Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով վերանայման դիմումը ԲԴԽ-ում կքննվի սեպտեմբերի 17-ին՝ գրավոր ընթացակարգով։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ է հայտնել, քննությունը կիրականացվի Արմեն Դանիելյանի նախագահությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Դավիթ Հարությունյանը երեկ դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։

Մասնավորապես, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։

ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նշված հարցը ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում:

Նիստի ընթացքում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը բավարարվել է:

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին:

Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ՝ Արմեն Դանիելյանը, իսկ վերանայման գործընթացը կիրականացվի Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ»,- հայտնեցին ԲԴԽ-ից՝ նշելով, որ Խորհուրդը որոշել է միջնորդությունը քննել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:02 26/12/2023  |  ՄեկնաբանությունԴավիթ Հարությունյանին հանձնվեց «Թափանցիկ ձեռք 2023» մրցանակը
15:51 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցով ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել
16:23 26/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն որոշեց հեռացնել Դավիթ Հարությունյանին՝ նիստերի դահլիճից
15:45 26/06/2023  |  ՄեկնաբանությունԴավիթ Հարությունյանի գործով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
18:00 23/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանի գործով անցել է միջնորդության բուն քննությանը
14:17 23/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն դռնփակ քննում է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ուղիղ
13:10 23/06/2023  |  Դատական ռեպորտաժներԿարեն Անդրեասյանի մասնակցությունը վարույթի քննությանն անօրինական է, սպասվող ակտի օրինականությունը` կասկածի տակ. բացարկի երկրորդ միջնորդությունը ներկայացվեց
17:48 22/06/2023  |  ՄեկնաբանությունԲԴԽ-ն սահմանափակել է Դավիթ Հարությունյանի և նրա փաստաբանների՝ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու ժամկետը. փաստաբան
15:45 22/06/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն դռնփակ քննում է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ուղիղ
08:26 22/06/2023  |  ՄամուլԴավիթ Հարությունյանն ամենահեղինակավորն է․ «Հրապարակ»

Արխիվ

[]