ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահազանգ. Ծնողը բարձրաձայնում է մանկապարտեզում կիրառված բռնության մասին (լուսանկարներ) 09/03/2024 21:50 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆոն» ահազանգ է ստացել ընթերցողից՝ մանկապարտեզում իր երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 48 մանկապարտեզում, որտեղ դաստիարակը՝ Սերինե Հակոբյանը, ըստ ծնողի, բռնություն է գործադրել 3 տարեկան երեխայի նկատմամբ։
Մեզ ահազանգած Մաշա Մաթևոսյանի փոխանցմամբ՝ երեխան մանկապարտեզ է ընդունվել լիովին առողջ, հիմա էլ առաջին հայացքից ոչ մի խնդիր չունի։
«Լիովին առողջ երեխային տարել եմ մանկապարտեզ՝ առանց որևէ դիագնոզի։ Երբ արդեն մանկապարտեզ տարա՝ ինչ-որ փուլում սկսեցի զգալ, որ երեխան որոշակի խնդիրներ ունի։ Դիմեցինք հոգեբույժի, ասացին, որ ներառական երեխա է, ունի խնդիրներ, ախտորոշում տվեցին հոգեխոսքային զարգացման հապաղում, աուտիկ սիմպտոմատիկա վարքային խանգարումով։ Հիմա երեխան հաշմանդամության կարգ ունի, բայց ես որևէ բան չեմ թաքցրել, դիմել եմ մանկապարտեզի տնօրենին, պահանջել եմ, որ տրամադրեն հոգեբան և լոգոպետ»։
Մաթևոսյանը պատմեց, որ բռնության դեպքերը բացահայտվել են, երբ երեխային տարել է վարքային թերապիայի, հոգեբանի և լոգոպետի մոտ։ «Այդ մարդիկ աշխատում են երեխայի հետ, չէին կարողանում կոնտակտ ստեղծել, որովհետև երեխան որոշակի վախեր ուներ մանկապարտեզից, մենք չէինք կարողանում հասկանալ, թե որտեղից է խնդիրը։ Միշտ նյարդային էր, դյուրագրգիռ, լացակումած, երբ գնում էի վերցնելու՝ ընկճված էր լինում, խփում էր, գոռում էր, այսինքն՝ այն վարքը, որ իր հանդեպ դրսևորվում էր՝ նա իմ հանդեպ էր կիրառում, նման երեխաները ընդօրինակում են վարքը, ինչպես իրենց են վերաբերվում՝ նույնկերպ էլ ինքն է վերաբերվում»,- ասաց մայրը ու ավելացրեց, որ, երբ երեխայի վրա կապտուկներ ի հայտ եկան, դաստիարակն ասում էր, թե երեխան իրեն վատ է պահում։ Ընդ որում, դա ասում էր երեխայի ներկայությամբ։ Ներառական կրթություն ունեցող երեխայի մասին, ով առանձնահատկություն ունի, նման կերպ չեն վերաբերվում, ու դեռ մի բան էլ ասում են, թե երեխան ինքնավնասում է արել։ Նկարներից երեւում է, որ դա ինքնավնասում չէ, իրենք մտածել են, որ երեխայի դեմքին մատների հետքեր չլինեն՝ հետևին են խփել, որպեսզի մտածեն, թե երեխան ընկել է, սայթաքել է»։
Մ. Մաթեւոսյանի խոսքերով՝ տնօրենն իրենց առաջարկել է երեխային մեկուսացնել կամ դեղորայք տալ։ «Բայց իմ երեխան դեղորայքի երեխա չի, գիտակից երեխա է, պարզապես պետք է նրան հասկանալ։ Հիմա չեմ տանում մանկապարտեզ, որովհետև գիտեմ, որ եթե երեխային տանեմ՝ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվելու։ Բանը հասել էր այնտեղ, որ երեխային հասցրել էին կակազության, մեկ ամսվա ընթացքում, ինչ չենք գնում մանկապարտեզ՝ այդ խնդիրը գրեթե վերացել է»,- ասաց նա։
«Փաստինֆո»-ն զրուցեց նաև մանկապարտեզի տնօրենի հետ։ Մարինե Ամիրյանը մեզ նախ ասաց, որ տեղյակ չէ միջադեպի մասին և դաստիարակի հետ զրուցելու կարիք ունի։ Իսկ քիչ անց, վկայակոչելով դաստիարակի խոսքերը, նշեց, թե երեխան մահճակալից իջնելիս մեջքը վնասել է։ «Քերծվել է, ասաց, որ ինքն է ծնողին ներկայացրել պատճառը, ասել, որ իջնելիս մեջքը քսել է մահճակալի եզրին ու վնասել »։
Հարցին, թե ինչու են խնդիր ունեցող երեխային մահճակալի բարձր հատվածում տեղ հատկացրել՝ ոչ թե ներքևում՝ տնօրենը պատասխանեց. «Հո չի ընկել, իջնելիս ուղղակի կպել է ու հետք է մնացել, քերծվածք է ուղղակի։ Դրանից հետո երեխան 3 ամիս հաճախել է ու խնդիր չի եղել»։
Ծնողը պնդում է որ մեկ դեպքի մասին չի խոսքը, ինչի մասին նաեւ տնօրենին է դիմել, սակայն վերջինս պնդեց, թե ինքը նկար չի հիշում, բայց չէր կարղ չհիշել կամ ընթացք չտալ մի հարցի, որ վերաբերում է երեխայի բռնությանը։
«Ո՞նց կարող է հատուկ կարիք ունեցող երեխայի նկատմամբ բռնություն կիրառվի, ինչպե՞ս կարող է նման բան լինել, ավելին՝ մենք խոսում ենք մի դաստիարակի մասին, որը բավականին պարկեշտ խելացի մասնագետ է։ Ես բացառում եմ, որ բռնության դեպք լինի»,- պնդեց տնօրենը։
Կարծում ենք՝ Երեւանը քաղաքապետարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի նշված դեպքը ու պարզի, թե արդյոք ներառական կրթության կարիք ունեցող երեխայի նկատմամբ հիշյալ մանկապարտեզում պատշաճ վերաբերմունք է դրսեւորվել։
Կից լուսանկարները «Փաստինֆո»-ին տրամադրել է երեխայի մայրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/07/2024 16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- 09/07/2024 08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:44 ՔՊ-ում խմորումներ են․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:41 Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
- 09/07/2024 11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան
- 09/06/2024 11:03 Խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է. Դավիթ Անանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/08/2024 22:01 Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում
- 09/08/2024 20:58 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
- 09/08/2024 18:44 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 09/08/2024 17:30 Հրազդանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/08/2024 21:21 Պելմենիների սիրահարներին նախազգուշացրել են վտանգի մասին
- 09/08/2024 21:03 Սատուրնը կհայտնվի արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք կունենա
- 09/08/2024 19:32 Մարդիկ սուպերմարկետներում սեր են սկսել փնտրել արքայախնձորի օգնությամբ
- 09/06/2024 23:52 Հոգեբանը բացատրել է կրկնվող երազների ֆենոմենը
Հետաքրքիր է իմանալ
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում
- 08/29/2024 13:37 Արեգակի վրա սրտաձև բիծ են նկատել