Թեմաներ
Կիրակի 09 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/08/2024   22:01 Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում 09/08/2024   21:51 Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան 09/08/2024   21:41 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/08/2024   21:21 Պելմենիների սիրահարներին նախազգուշացրել են վտանգի մասին 09/08/2024   21:03 Սատուրնը կհայտնվի արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք կունենա 09/08/2024   20:58 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու 09/08/2024   20:45 Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետեւանքով 14 մարդ Է զոհվել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել 09/08/2024   20:30 Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՀՀ ՄԻՊ 09/08/2024   20:18 Բաքվիում բժշկական կենտրոնի մոտակայքում հրդեհ է բռնկվել, օդանավակայանի խճուղում խցանում է առաջացել 09/08/2024   19:56 Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը 09/08/2024   19:45 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/08/2024   19:32 Մարդիկ սուպերմարկետներում սեր են սկսել փնտրել արքայախնձորի օգնությամբ 09/08/2024   19:11 Շոլցը կոչ է արել քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը 09/08/2024   18:58 Շաուրմայից ավելի քան 110 մարդ է թունավորվել 09/08/2024   18:44 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 09/08/2024   18:17 Պապոյանն այցելել է թռչնաբուծական գոմաղբից բիոգազ արտադրող EggEnergy ընկերություն 09/08/2024   17:55 Մերձմոսկվայում ձերբակալել են երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարած միգրանտի 09/08/2024   17:30 Հրազդանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 09/08/2024   17:24 Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ Սուրենյանց 09/08/2024   17:20 Հայտնի է աշխարհում հնարավոր առաջին տրիլիոնատերը․ նշվել է նրա կարողության տարեկան աճի չափը 09/08/2024   17:07 Փարիզը Բաշկիրիայի ղեկավարի ընտրություններում ցույց է տվել 100 տոկոս մասնակցություն 09/08/2024   16:50 Աբովյանում բախվել են «Opel»-ները. վարորդներից մեկը քննիչ է 09/08/2024   16:35 ՌԴ-ում տարածաշրջանային և ՏԻՄ ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է 09/08/2024   16:21 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 09/08/2024   16:07 Բագրատ սրբազանը Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ քննարկել է առաջիկա անելիքները 09/08/2024   15:59 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք 09/08/2024   15:55 Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տիրամոր ծննդյան օրը 09/08/2024   15:44 Սոչիի քաղաքապետարանը հերքել է քաղաքի լողափին ծովային ականի գտնվելու մասին տեղեկությունը 09/08/2024   15:11 Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել 09/08/2024   14:53 Ոստիկանները անտառում մոռացել են միգրանտին եւ հայտնվել դատարանի առաջ․ տղամարդու մասունքները գտել են միայն սեպտեմբերին 09/08/2024   14:33 Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները 09/08/2024   14:16 Զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ՆԳՆ 09/08/2024   13:58 «Զանգեզուրի միջանցքի» հարցում հակասությունը կարող է խաթարել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան 09/08/2024   13:45 Սննդաբանը նշել է յուղոտ սննդից վնասը նվազեցնող ըմպելիքը 09/08/2024   13:24 ՌԴ Սոչիում զբոսաշրջիկները ծովից ական են հանել 09/08/2024   13:01 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն 09/08/2024   12:47 Ոստիկանի սպանության մեջ կասկածվողը տվել է ինքնախոստովանական ցուցմունք. նրա մոտ հայտնաբերված «AK -74» ինքնաձիգի մեջ եղել է եւս 10 փամփուշտ 09/08/2024   12:28 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 09/08/2024   12:13 Հոլիվուդյան ժպիտ ունենալու երկու տարբերակ. որն է խորհուրդ տալիս մասնագետը (տեսանյութ) 09/08/2024   11:58 Իրականում հիմա չկա հրադադարի պայմանագիր, «Նոյեմբերի 9-ը» պայմանագիր չէր, այլ եռակողմ հայտարարություն ու Հայաստանը չի կարող դիմել ՄԱԿ -ի դատարան. Ղուկասյան (տեսանյութ) 09/08/2024   11:31 Մոսկվայում մարել են տպարանում բռնկված բաց հրդեհը 09/08/2024   11:11 Տավուշում Ռուսական տան երկու կենտրոն կբացվի 09/08/2024   10:59 Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով առնվազն 29 մարդ Է զոհվել 09/08/2024   10:47 Տեղեր եւ Օրգով բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ 09/08/2024   10:31 Իսրայելի բանակը շուրջ 50 արկերի արձակում է արձանագրել Լիբանանից 09/08/2024   10:17 Մայր տաճարը կվերաօծվի և կբացի դռները 09/08/2024   10:02 Ինչպես է ձերբակալվել ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը. կադրեր դեպքի վայրից 09/08/2024   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09/08/2024   08:39 Ոստիկանության կապիտանին սպանելու մեջ կասկածվող տղամարդը հայտնաբերվել է 09/08/2024   08:26 Մերսեդեսը կոտրել է կամրջի արգելապատնեշը ու հայտնվել կամրջի տակ, վարորդը մահացել է
09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/08/2024   08:26 Մերսեդեսը կոտրել է կամրջի արգելապատնեշը ու հայտնվել կամրջի տակ, վարորդը մահացել է 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/08/2024   10:02 Ինչպես է ձերբակալվել ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը. կադրեր դեպքի վայրից 09/08/2024   18:58 Շաուրմայից ավելի քան 110 մարդ է թունավորվել 09/08/2024   14:16 Զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ՆԳՆ 09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/08/2024   19:45 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/08/2024   08:39 Ոստիկանության կապիտանին սպանելու մեջ կասկածվող տղամարդը հայտնաբերվել է 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ» 09/08/2024   17:24 Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ Սուրենյանց 09/07/2024   18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային 09/08/2024   17:20 Հայտնի է աշխարհում հնարավոր առաջին տրիլիոնատերը․ նշվել է նրա կարողության տարեկան աճի չափը

Առուշանյանին կալանավորելու որոշում չկայացվեց, այլ նիստը հետաձգվեց 09/03/2024   16:24  |  Դատական ռեպորտաժներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, կայացել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխելու մասին Պրոբացիայի ծառայության միջնորդության քննությունը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազության  ներկայացուցիչը դատարանում ներկայացրեց վերաբերյալ իր դիրքորոշումը։ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախևառաջ պետք է պարզել՝ որ օրենսգիրքն է այս դեպքում կիրառելի, քանի որ անձի կարգավիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Առուշանյանը դատապարտվել է 2003թ․ օրենսգրքով՝ 2022թ․, դատավճիռը՝ օրինական ուժ ստացել 2024թ․, մինչդեռ, 2003թ․ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածում չկա հասկացություն՝  խուսափել պատժի կրումից, նույն օրենսգրքով չկա նաև կանոն, որ եթե անձը խուսափում է որևէ պատժի կրումից, ապա այն կարող է փոխարինվել որևէ այլ պատժատեսակի, իսկ նոր քրեական օրենսգիրքը բոլորովին այլ կարգավորումներ է որդեգրել, այս դեպքում՝ անձի կարգավիճակը վատթարացնող։ 

«Ստացվում է՝  այսօր նոր օրենքով, որը անձի վիճակը վատթարացնող կանոններ է սահմանել, վերցնում և առաջնորդվում են նորմերով և նախկին օրենսգրքի գործողության ժամանակ կատարված արարքի նկատմամբ խիստ օրենքը հետադարձության կարգով կիրառելու միջնորդություն են ներկայացրել»,- ասաց Մարաբյանը՝ նշելով, որ այս առումով միջնորդությունը ենթակա է մերժման։

Բացի այդ, նա հիշատակեց նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ Քրեակատարողական նոր օրենսգրքի կիրառման պարագայում, միևնույն է, ելակետը մնում է հանցանքը կատարելու պահին գործող օրենքը։

«Նախկինում, եթե խուսափեր, չէր կարող քննարկվեր պատիժը փոխարինելու հարց, նոր օրենսգրքի կանոնները կիրառելի չեն։ Երկրորդը՝ ինչ պետք է անի։ Քննարկում են, ասում՝ հրաժարական ներկայացնի, բայց հրաժարական ներկայացնելու ոչ հիմքեր կան, ոչ պայմաններ կան, ինքն է որոշում, օրենսդիրը սահմանում է, որ անձն է որոշում՝ հրաժարվել, թե՝ ոչ։ Ստացվում է իրավիճակ՝ կոնկրետ իրավիճակում ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու կառուցակարգ չկա, ինչը փորձում են մեկնաբանել հետևյալ կերպ՝ կամ հրաժարական պետք է ներկայացնի, կամ անվստահություն հայտնեն, այլընտրանքը՝ ազատազրկումն է։ Սա հակաիրավական, ժողովրդավարության սկզբունքի հետ առնչություն չունեցող, իրավունքի գերակայության սկզբունքին հակասող իրավիճակ է; Չի կարող լինել մի իրավիճակ, երբ անձի վրա փորձ է արվում դնել մի պարտականություն, որն օրենքով ամրագրված չէ»,- ընդգծեց Մարաբյանը՝ Առուշանյանը պետք է շարունակի պաշտոնավարել, քանի որ օրենքով ամրագրված չէ, որ համայնքի ղեկավարին կարելի է դատավճռով պաշտոնանկ անել, չկա նման կարգավորում, ցանկացած մեկնաբանություն իրավունքից դուրս է։ Նրա խոսքով՝ դատապարտյալի պարտականություն չկա, չկա օրենսդրական կարգավորում՝ լիազորությունների դադարեցման մասին, հետևաբար, միջնորդությունը բավարարել հնարավոր չէ տեխնիկապես։ Բացի այդ, խուսափելու դեպքում պատասխանատվության մասին է նախազգուշացվում, բայց դա չի ենթադրում պատժի տեսակի փոփոխություն։
Միջնորդության քննությունն այսօր չավարտվեց։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 11։00-ն։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ՝ բողոք էր ներկայացրել նաև Առուշ Առուշանյանը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ, որը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի կողմից մերժվել է։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 03/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Գորիսում չեն վախենում 6-ից հետո դուրս գալ. բոլորն իրենց ընտանիքներով զբոսնում են. Առուշանյան
14:46 03/09/2024  |  ԼՐԱՀՈՍՀրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել․ Առուշանյան
14:22 03/09/2024  |  ԼՐԱՀՈՍԲազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է․ Առուշանյանը՝ իրեն քննադատողների մասին
17:34 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԳորիսի ավագանին պնդում է՝ Առուշ Առուշանյանի լիազորությունները չեն կարող դադարեցնել
15:54 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍՕրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ Առուշ Առուշանյանն այլևս չի կարող զբաղեցնել ՏԻՄ ղեկավարի պաշտոն
07:47 07/12/2023  |  ՄամուլՀաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
21:47 24/08/2022  |  ԼՐԱՀՈՍԳորիս խոշորացված համայնքում 19 ուղղությամբ շինարարություն է իրականացվում․ Համայնքապետարան
18:19 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄիացիալ թագավորության դեսպանը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավարին
08:09 04/06/2022  |  ՄամուլԱռուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ համակարգողը ԱԺ-ում աշխատանքի է անցել․ «Հրապարակ»
18:12 18/03/2022  |  Դատական ռեպորտաժներԴատարանն արհեստական հիմքեր է ստեղծում՝ Առուշանյանին կալանքից չազատելու համար. գրավի միջնորդության քննությունը հետաձգվել է.փաստաբան

Արխիվ

[]