Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան

Մենք զիջելու ոչինչ չունենք, ունենք ստանալու 245 քառակուսի կիլոմետր տարածք, որը Ադրբեջանը գրավել է 2021 թ-ից հետո. Ռուբեն Գալչյան 09/03/2024   20:39  |  Քաղաքական

Հայ- ադրբեջանական սահմանազատման հանձնաժողողովների աշխատակարգում թերևս ամենակարևորն կետն այն է, որ 1991 թ-ի Ալմա Աթայի հռչակագրի պայմանագիրը պետք է դրվի ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացի հիմքում։  Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։

«Աշխատակարգում նշվում է, որ սահմանները լինելու են Խորհրդային Միության շտաբի գծած վերջին սահմանները, որոնք 1991 թ-ին կիրառվում էին, դրանք 1975-85 թթ-ի գծված սահմաններն են, ու դրանք են, որ պետք է հիմք հանդիսանան սահմանազատման հանձնաժողովի համար։ Այստեղ մեկ քարտեզ գոյություն չունի, քարտեզները սկսել են տպագրվել 1967-ից ու շարունակել են տպագրվել մինչև 1980-ականները, 1-2 քարտեզ չէ, Հայաստանի սահմանը միայն 300 հատ քարտեզ ունի»,- նշել է Գալչյանը։


Նրա փոխանցմամբ՝  այդ քարտեզներում կան նաեւ խնդիրներ, քանի որ որոշ տեղերում, տասնյակ կիլոմետրեր Հայաստանի մայրուղին  սահման էր։ «Մասնագետները պետք է որոշեն, թե ինչ լուծում գնեն, սա պետք է հանձնաժողովում բարձրացվի ու լուծում գտնի։ Խոսքը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի մասին է։ Հաճախ, որոշ տեղերում հենց մայրուղին է սահմանը»։

Հարցին, թե արդյոք հատվածական սահմանազատման դեպքում խնդիրներ չեն առաջանա, քանի որ այն հատվածներում, որտեղ Հայաստանը պետք է զիջի՝ Ադրբեջանը կարող է պահանջել նախ այդ հատվածներում իրականացնել սահմանզատումը, որպեսզի հայկական կողմը նահանջի, իսկ երբ Ադրբեջանի զավթած տարածքների մասին խոսք գնա՝ Ադրբեջանը կարող է հրաժարվել հետագա սահմանազատումից՝ քարտեզագիրը  նշեց, որ սահմանազատումը լինելու է ամբողջ սահմանի երկայնքով, բայց աշխատանքը լինելու է հատվածական կտորների վրա։

«Եթե ուզենք բոլորը միանգամից անել, ապա հազարավոր մասնագետների կարիք կլինի։ Ալմա Աթայի վրա հղումը ենթադրում է, որ ամբողջ սահմանի մասին է խոսքը։ Բայց, այո, Ադրբեջանի դեպքում ոչնչի վրա չի կարելի վստահ լինել, եթե անգամ խաղաղության պայմանագիրը կնքենք, ապա Ադրբեջանը կարող է հաջորդ օրը հարձակվել մեզ վրա, քանի որ իր համար իր ստորագրած թղթերը ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Բայց սա այլ խնդիր է՝ ուժի խնդիր է, թե ով կարող է Ադրբեջանին պարտադրել իր պարտավորությունը կատարել»,- ասաց փորձագետը։

Հարցին, թե, այս փաստաթղթի համաձայն,  մենք ինչ ունենք զիջելու և ստանալու՝ նա պատասխանեց, որ մենք զիջելու ոչինչ չունենք։ «Ունենք ստանալու 245 քառակուսի կիլոմետր տարածք, որը Ադրբեջանը գրավել է 2021 թ-ից հետո։ Իսկ եթե վերադառնանք այն տարածքին, որով մտել ենք խորհրդային միություն՝ 1920-ական թթ-ին, ապա այդ տարիներից հետո մեր տարածքից  1920-30-ական թթ 1200 կմ տրվել է Ադրբեջանին։ Այսինքն, 1926թ-ի քարտեզներով ՀՀ տարածքը 30 հազար 900 քառակուսի կիլոմետր էր։ Եթե Ադրբեջանը սեղանին դրեց մեր համար անբարենպաստ քարտեզներ, ապա մենք էլ կարող ենք դրանք մեջտեղ բերել»։

Ինչ վերաբերում է անկլավներին, որոնց հարցը կարող է  սահմանազատման ընթացքում բարձրանալ՝ նա նշեց, որ խոսվում է երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման մասին, սա նշանակում է որ խոսքը այն ընդհանուր գծի մասին է, որ երկու երկրները ունեն։

«Այսինքն, անկլավների մասին խոսք չկա, քանի որ անկլավների էությունն ապօրինի է, դրանք տրվել են սովետական շտաբի կողմից՝ առանց ՀՀ-ին տեղեկացնելու»,- արձանագրեց Ռ. Գալչյանը։

Հարցին, թե որքանով հնարավոր կլինի սահմանազատումը հասցնել տրամաբանական ավարտին՝ նա նշեց, որ սահմանազտումը բավական երկար ժամանակ կպահանջի։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ճնշում կա նրանց վրա և որքանով կա պարտադրանք ավարտել գործընթացը։ Այդ ճնշումը արևմուտքից է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:19 12/07/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Գալչյանի աշխատությունը ևս մեկ ուժեղ հակահարված է ադրբեջանական զեղծարարությանը
22:02 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան
15:14 20/04/2024  |  ՔաղաքականՏավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան
23:08 02/03/2024  |  ՔաղաքականԱլիեւը չի ընդունում 1991, 1995 թթ. քարտեզները, կարող ենք 1925-1926թթ․ քարտեզով նստել բանակցությունների սեղանի շուրջ. Գալչյան (Տեսանյութ)
19:45 31/10/2023  |  ՔաղաքականՄենք պետք է պահանջենք 31 հազար քառ․ կմ-ը՝ Հայաստանի հանրապետությունն այն սահմաններով, ինչ 1926թ․ քարտեզով ամրագրված է․ Ռուբեն Գալչյան
12:51 09/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե Ադրբեջանին հաջողվի, այսպես կոչված, անկլավներ բռնազավթել Հայաստանից, ապա Երևանը` իր հարակից մարզերով, շրջափակման մեջ է հայտնվելու՝ դառնալով անկլավ՝ Հայաստանի տարածքի մեջ. Գալեչյան
20:20 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍ1975թ. քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի սահմանափակ թվով մարդկանց. Քարտեզագետը պնդում է՝ մեզ համար շահեկան են 1922-23թթ. քարտեզները, որոնց մասին խոսում է ռուական կողմը
14:32 26/05/2023  |  ԼՐԱՀՈՍՉկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ «անկլավները» տրվել են Ադրբեջանին․ Մոսկվայի որոշումն ապօրինի էր, հետևաբար՝ իրավաբանները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով․ քարտեզագետ
09:45 09/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի մտացածին քարտեզներին պետք է հակադարձենք ավելի քան 100 հազար քառ. կմ տարածք ունեցող Հայաստանի քարտեզներով. Գալչյան (տեսանյութ)

Արխիվ

[]