ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն. Անդրեասյան 09/03/2024 18:11 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները մեծամասամբ վերաբերում են դպրոցների կառավարմանը, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացին:
Ըստ նախարարի՝ օրենքի համապատասխան հոդվածում հերթական և կամավոր ատեստավորումների ընթացակարգերին վերաբերող դրույթները շարադրված էին ընդհանուր կարգավորումներով, որոնք կիրառման ժամանակ որոշակի դեպքերում հստակություն էին պահանջում: Նախագծով դրանք առանձնացվել են՝ յուրաքանչյուր միջոցառման համար սահմանելով համապատասխան իրավակարգավորումներ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման հստակեցումները կօգնեն, որ թե՛ ուսուցիչների համար ավելի կանխատեսելի և տեսանելի, թե՛ օրենքի կիրարկման տեսանկյունից ավելի հստակ քաղաքականություն վարվի:
«Հստակեցվել են նաև ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատմանը վերաբերող դրույթները և, մասնավորապես, առարկայական գիտելիքի մասով կամավոր ատեստավորման եղանակով իրականացման հնարավորությունը, որը լրացվել է ամբողջությամբ և այս պահից արդեն հերթական ատեստավորման ենթակա այն ուսուցիչների պարագայում կգործի, որոնց կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության մակարդակում: Սա նշանակում է՝ եթե ուսուցիչը գնահատվել է, և ակնհայտ է, որ նա ունի առարկայական գիտելիքի խնդիր, ապա նրա համար պարտադիր է դառնում կամավոր ատեստավորման կամ այլ կերպ ասած՝ առարկայական գիտելիքի ստուգման եղանակով ատեստավորման անցկացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ հստակեցվել են ուսուցչի աշխատաժամանակի փոփոխությունները: Լրացվել է օրենքի համապատասխան կետը, որով սահմանվում է՝ նոր չափորոշչի ներդրմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարրական դասարաններում դասավանդողների համար 1 դրույքի համար 18 ժամ է, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ. «Սա բավական լուրջ որակական փոփոխություն է, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական 22 դասաժամն ի սկզբանե սխալ որոշում էր: Մեր ուսուցիչները կունենան բավարար ժամանակ դասերին նախապատրաստվելու, դասերի արդյունքները վերլուծելու համար: Այս տարվանից 12 դասարաններից 7-ում արդեն գործելու է նոր չափորոշիչը, այնպես որ, կարծում եմ, մեր ուսուցիչները շատ ավելի մեծ չափով կզգան այս փոփոխությունը»:
Անդրադառնալով դպրոցների կառավարմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ նախագծում ներառվել է «մենթոր դպրոցի» սահմանումը: Նրա խոսքով՝ այսօր էլ համակարգում առկա են դպրոցներ, որոնք առանձնանում են իրենց կարողությունների բարձր մակարդակով ու նաև աջակցում են մյուս դպրոցներին՝ հանդիսանալով վերապատրաստումների և խորհրդատվությունների կենտրոն: Սա նաև օգնում է ապակենտրոնացնել համակարգը, որտեղ, Ժաննա Անդրեասյանի խոսքով, լոկալ կարողություններն օգտագործվում են և զարգացվում:
Առաջարկվող մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է առավել հստակեցնել քաղաքական զսպվածության անհրաժեշտությունը տնօրենների և վարչատնտեսական համակարգողների պաշտոններ զբաղեցնելու պարագայում, ինչը, Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, կարևոր հանձնառություն է և հետևողականորեն իրականացվում է՝ կրթական համակարգը զերծ պահելու կուսակցականացման և քաղաքականացման ջանքերից:
«Տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքն ու աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Քաղաքական զսպվածության պահանջը վարքային պահանջ է սահմանում ու նաև համապատասխան պատժամիջոցների հնարավորություն է ընձեռում. եթե որևէ մեկը կխախտի այս դրույթը, ապա համապատասխան հետևանքները կկիրառվեն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ հստակեցվում են հաստատության տնօրենի հավակնորդի հավաստագրման, դրա գործունեության ժամկետի հետ կապված դրույթները, սահմանվում են տնօրենի նկատմամբ փորձաշրջանի, տնօրենի գործուղման հնարավորությունները, հստակեցվում են տնօրենի պարտավորությունները և այլն:
Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետների համար:
«Օրենքի ներկա ձևակերպումները վերաբերում են միայն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնների աշխատակիցներին, բայց մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ ունենք թե՛ դպրոցներում, թե՛ այլ մարմիններում: Խմբագրական փոփոխությունը հնարավորություն է տալիս այսպիսի մասնագետների կամավոր ատեստավորման կարգը ու դրա արդյունքում նախատեսվող հավելավճարները տարածել ոլորտում աշխատող մասնագետների համար ընդհանրապես: Սա հատկապես խնդիր է դպրոցում աշխատող հոգեբանների և այլ մասնագետների պարագայում, որոնք օրենքի գործող ձևակերպմամբ դուրս էին մնում այս կարգավորումներից»,- նշել է նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հաշվի առնելով մի շարք դիտարկումներ՝ հիմնականում լիազորող նորմերում իրականացվել են համապատասխան լրամշակումներ, որպեսզի իրավական ակտերը լինեն ավելի հստակ: Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերի փոփոխության համար 6 ամիս ժամանակ է նախատեսված:
Զեկուցումից հետո ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն և ներառվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/07/2024 16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- 09/07/2024 08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:44 ՔՊ-ում խմորումներ են․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:41 Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
- 09/07/2024 11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան
- 09/06/2024 11:03 Խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է. Դավիթ Անանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/08/2024 22:01 Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում
- 09/08/2024 20:58 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
- 09/08/2024 18:44 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 09/08/2024 17:30 Հրազդանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/08/2024 21:21 Պելմենիների սիրահարներին նախազգուշացրել են վտանգի մասին
- 09/08/2024 21:03 Սատուրնը կհայտնվի արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք կունենա
- 09/08/2024 19:32 Մարդիկ սուպերմարկետներում սեր են սկսել փնտրել արքայախնձորի օգնությամբ
- 09/06/2024 23:52 Հոգեբանը բացատրել է կրկնվող երազների ֆենոմենը
Հետաքրքիր է իմանալ
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում
- 08/29/2024 13:37 Արեգակի վրա սրտաձև բիծ են նկատել