Թեմաներ
Երկուշաբթի 02 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/09/2025   23:54 Փաշինյանի կառավարությունն ու կոռուպցիան. այս իշխանությունների իրականացրած երեք մեծ ծրագրերը, որոնք ուղեկցվել է միլիարդավոր մսխումներով (տեսանյութ) 02/09/2025   22:16 «Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի»․ Փաշինյանի հերթական բլոգերական գրառումը 02/09/2025   21:54 Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան 02/09/2025   21:43 Իլոն Մասկը առաջարկել է փակել «Ազատություն» և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանները 02/09/2025   21:34 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/09/2025   21:21 Փրկարարները քարշարկման եղանակով բեռնատարները դուրս են բերել արգելափակումից 02/09/2025   21:12 Դպրոցականը երկուս է ստացել եւ որոշել է վերջ տալ իր կյանքին 02/09/2025   21:00 Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Ստրիժենովը 02/09/2025   20:52 Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 02/09/2025   20:46 Մարվել է անասնագոմում բռնկված հրդեհը․ փրկարարները տարհանել են կենդանիներին 02/09/2025   20:35 Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում․ Ոսկան Սարգսյան 02/09/2025   20:20 Կրթության և հզորացման տեսլական․ Աննա Հակոբյանը Qatar Foundation-ում 02/09/2025   20:04 Թուրքիան Գազա է տեղափոխել ավելի քան 96 հազար տոննա մարդասիրական օգնություն 02/09/2025   19:50 Ուրոլոգը նշել է մթերքներ՝ պոտենցիան բարձրացնելու համար 02/09/2025   19:33 Ռուսական քաղաքի ղեկավարին ձերբակալել են կաշառակերության համար 02/09/2025   19:19 Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր 02/09/2025   19:06 Մադրիդի բնակիչները բողոքի են դուրս եկել՝ բնակարանների գների աճի դեմ 02/09/2025   18:50 ԱՄՆ-ին կարող է պատուհասել 9 բալանոց երկրաշարժ եւ ցունամի 02/09/2025   18:34 Երևանում հրդեհ է բռնկվել «Kia» մակնիշի ավտոմեքենայում 02/09/2025   18:18 ԱՄՆ-ում լուծարվել է Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության դեմ պայքարի ստորաբաժանումը 02/09/2025   18:00 Սյունիքի մարզում 81-ամյա բնակիչը հայտնել է, որ թnւնшվnրել են իրեն պատկանող 53 մեղվաընտանիքները 02/09/2025   17:56 Ռուսաաստանցի դպրոցականը հայտնել Է Սանկտ Պետերբուրգի ավելի քան 700 դպրոցների ականապատման մասին 02/09/2025   17:37 ԱԺ-ում աշխատանքային քննարկում է եղել 1988-ի երկրաշարժից մինչ օրս չլուծված խնդիրների շուրջ 02/09/2025   17:17 1999 թ.-ին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, ես դրա վկան եմ եղել. Օսկանյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) 02/09/2025   17:10 ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ 02/09/2025   16:58 Սննդաբանը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 02/09/2025   16:45 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց 02/09/2025   16:35 Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են 02/09/2025   16:25 Ֆրանսիայում գողացել են Աթաթուրքի կիսանդրին 02/09/2025   16:16 Վահան Տերյանի 140-ամյակի առթիվ պաշտոնյաներն այցելել են պանթեոն, ծաղիկներ խոնարհել բանաստեղծի հիշատակին 02/09/2025   16:05 Գյումրիում հրդեհ է բռնկվել մարզադպրոցի տանիքում 02/09/2025   15:55 Բժիշկը ցրել է մեղրի օգտակարության մասին առասպելները 02/09/2025   15:41 Եղանակի տեսություն՝ առաջիկա շաբաթվա համար 02/09/2025   15:29 ՌԴ-ն նշել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շփումների պայմանը 02/09/2025   15:15 Ռուսական նավահանգստում սկսել է խորտակվել մազութով տանկերը․ պատճառ կարող էր լինել պայթյունը 02/09/2025   14:54 Իսրայելն ամբողջությամբ դուրս է բերել զորքերը Նեցարիմի միջանցքից 02/09/2025   14:41 Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում 02/09/2025   14:30 Մեր աշխատակիցներին սպառնում են. ԶՊՄԿ–ն նոր հայտարարություն է տարածել 02/09/2025   14:14 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 02/09/2025   14:03 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվել է 02/09/2025   13:49 Ադրբեջանում բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել 02/09/2025   13:45 Կոտայքում պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Աբովյան քաղաքում «Նիվա»-ով խուլիգանություն կատարող 20-ամյա վարորդին 02/09/2025   13:33 Ավտոբուսում զրուցել եմ թոշակառուի հետ, ծրագիր է մտքովս անցել․ Փաշինյանը շարունակում է քարոզչական բլոգերությունը 02/09/2025   13:17 Պեսկովը չի կարողացել հաստատել Պուտինի և Թրամփի խոսակցության մասին տեղեկությունը 02/09/2025   13:06 ՀՀ–ն պատրաստ է խորացնել համագործակցությունը. Փաշինյանը` Լիբանանի նորանշանակ վարչապետին 02/09/2025   13:01 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան 02/09/2025   12:48 Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել 02/09/2025   12:37 Մեքսիկայի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 40 մարդ Է զոհվել. զոհերի մեծ մասը մոխրացել է բռնկված հրդեհի գետևանքով 02/09/2025   12:21 Թուրքիայում արգելափակել են ռուսաստանցիների քարտերը 02/09/2025   12:12 Կարիբյան ավազանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
02/08/2025   15:44 6 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 24 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրով, տան համար փոխանցում են 17 մլն.-ը, իսկ ուր է գնալու մնացած գումարը. Մարտակերտից բռնի տեղահանված 02/08/2025   11:01 «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com 02/08/2025   21:03 Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ն երկայացուցիչներն ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ 02/08/2025   18:48 Ներվայնացա՝ ուզեցի ավտոբուսի տոմս գնել,չկարողացա. թե ասա ինչի էիր խոստանում քաղաքային տրանսպորտով երթևեկել. Փաշինյան 02/09/2025   13:01 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան 02/09/2025   14:03 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվել է 02/08/2025   13:03 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորանք չէ՝ ըստ դատարանի․ Սաֆարյանը դատի է տվել Խաչատուրովին ու պարտվել 02/09/2025   14:30 Մեր աշխատակիցներին սպառնում են. ԶՊՄԿ–ն նոր հայտարարություն է տարածել 02/08/2025   16:41 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործով դատապարտյալը փոխհատուցում է պահանջել արեւի լույսի բացակայության համար 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/09/2025   17:10 ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/08/2025   17:59 Վարչապետի կինը Խալիդ Ալ-Սուլաիթի ուղեկցությամբ շրջայց է կատարել Քաթարի մշակութային գյուղակում (տեսանյութ) 02/08/2025   12:31 Կոտայքի մարզում գիշերը կատարված սպանության կասկածանքով կա ձերբակալված 02/08/2025   19:46 «Դժվար առանք, բայց առանք». Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է TelCell-ից տոմս գնում, հետո նստում ավտոբուս (տեսանյութ) 02/08/2025   21:54 Երկուշաբթի լույս չի լինի այս հասցեներում 02/09/2025   21:12 Դպրոցականը երկուս է ստացել եւ որոշել է վերջ տալ իր կյանքին 02/08/2025   20:38 Գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից. Փարաքարի համայնքապետը՝ Մերձավանի դեպքի մասին 02/08/2025   13:46 Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս․ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան 02/09/2025   13:33 Ավտոբուսում զրուցել եմ թոշակառուի հետ, ծրագիր է մտքովս անցել․ Փաշինյանը շարունակում է քարոզչական բլոգերությունը

Այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից. Ամենայն Հայոց Կաթողիկոս 08/31/2024   17:16  |  ԼՐԱՀՈՍ

Օգոստոսի 31-ին` 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը:

Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։

«Գիտությունն ու մարդկային հնարավորությունները մեր օրերում արագ են զարգանում, և առավել քան երբևէ, այսօր կարևորվում են ուսումն ու կրթությունը։ Բոլոր ժամանակներում, սակայն, գլխավորը մարդկային ոգին ու նկարագիրը կրթելն է, այն ճշմարտության և բարու մեջ հաստատելը։ Արդարև, գիտելիքը արարելու ուժ ու զորություն է, բայց այն բարիք է դառնում, երբ հաստատված է հոգևոր արժեքների ու բարոյական հիմքերի վրա»,-ասաց Նորին Սրբությունը՝ կարևորելով կրթության մշակների առաքելությունը ազգի զավակներին ոչ միայն ժամանակին համահունչ գիտելիք ու փորձառություն փոխանցելու, այլև նրանց միտքը վարժեցնելու՝ խորհելու արդարն ու ճշմարիտը և գործելու բարին, սովորեցնելու ճանաչել ու սիրել Հայրենիքը, մեր Սուրբ Եկեղեցին, կրթելու գիտակից, պատասխանատու անհատներ և օրինահարգ քաղաքացիներ։
Իր խոսքում Վեհափառ Հայարապետն ընդգծեց, որ համաշխարհայնացման և արժեհամակարգի նենգափոխման մերօրյա հորձանուտում անտեսվում և հետ են մղվում իրական արժեքները՝ ազգերին ու հասարակություններին կանգնեցնելով հակասությունների և գոյաբանական խնդիրների առջև․ «Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ և ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների և իմացության և միևնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»։

Անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում Հայ Եկեղեցու առաքելությանը՝ Հայոց Հայրապետը փաստեց, որ անկախ պետականության հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը և նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։

«Այս կարևոր նպատակին էր ուղղված նաև «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որն այլևս չի դասավանդվելու։ Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։

Պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականության ապահով ներկան և, մանավանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստված մեր հավատին և ավանդներին ու դրանցով ներշաղախված մեր ազգային նկարագրին հարազատ ու հավատարիմ մնալով։ Սա է մեր պատմութան մատուցած գլխավոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,-նշեց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ուսուցիչներին սիրով, նախանձնախնդրությամբ ու հավատով նվիրվել իրականություն դարձնելու կենսունակ ու արդար հասարակություն և ինքնիշխան ու հզոր պետություն կերտելու ազգային մեր երազանքը։

Վերջում Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելության նվիրյալների գովարժան ծառայությունը, հայցեց Երկնավորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանավոր սերունդների կրթության և գիտության ասպարեզում նորանոր ձեռքբերումների։

Հավարտ օրհնության կարգի ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:21 30/08/2024  |  ՄամուլԻշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում․«Հրապարակ»
16:29 22/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
10:39 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
10:46 15/08/2024  |  ՄամուլԿաթողիկոսի եղբորորդու գործով նիստերը չեն կայանում. տուժող կողմը չի ներկայանում դատարան. «Ժողովուրդ»
17:36 12/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին
17:34 23/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը
17:32 22/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին
17:05 12/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին
17:11 04/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին
17:49 03/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

Արխիվ

[]