ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանել են 32-ամյա տղամարդու. նա օրեր առաջ էր նշանվել. shamshyan.com 08/30/2024 10:49 | Արտակարգ պատահարներ

Այսօր՝ օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է հանցագործության գործիքը լինի: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Ցավ ու զարմանք ենք ապրում, թե ոնց են նման դաժան վերաբերմունք ցուցաբերել Մնացականի նկատմամբ, ում կողմից երբեք վատ բան չենք նկատել, գյուղի հարգված ու սիրված բնակիչներից էր: Հարգանք էր վայելում շրջապատում, ինքն էլ միշտ փոխադարձ հարգանք էր ցուցաբերում բոլորի նկատմաբ: Օրեր առաջ էլ նշանվել էր»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
- 02/11/2025 16:44 Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Անանյան
- 02/11/2025 15:32 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ. Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»
- 02/11/2025 14:41 Եթե Սիմոնյանը չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք. այսօր այս մարդիկ կապրեին իրենց տներում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
- 02/11/2025 19:01 Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացու. մեկին փրկել են, մյուսը՝ մահացել է
- 02/11/2025 10:47 Մեքենաները բախվել են միմյանց, դրանից մեկը հետո նաև բախվել է խանութի ցուցափեղկին. 2 մարդ հոսպիտակացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում