ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը հետևել են սցենարային իրավիճակներում Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին 08/29/2024 16:03 | ԼՐԱՀՈՍ

Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։
Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչ Քեն Հեթը։
Ջրային պարեկների անձնական և լողամիջոցների անվտանգության ապահովման առումով հրահանգիչը կարևորել է ռիսկային պայմաններում կարգախմբի ղեկավարի կողմից անձնակազմի կառավարումն ու աշխատանքի կոորդինացումը: Նաև ընդգծել է տարբեր իրավիճակներում ծառայողների թիմային աշխատանքի առանձնահատկությունները։
Ներկաները Սևանա լճում հետևել են սցենարային բարդ իրավիճակներում ջրային պարեկների գործողություններին և ցուցադրական հնարքներին։
Ըստ սցենարի՝ որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները հայտնաբերել են տուժած քաղաքացու։ Նրանք ցուցադրել են առաջին օգնության և փրկարարական աշխատանքների իրականացման գործնական հմտություններ։
Հաջորդ իրավիճակում ջրային պարեկները ցուցադրել են կասկածյալին ձերբակալելու և պարեկային լողամիջոց տեղափոխելու տեխնիկական հնարքներ։
Նախատեսված սցենարային իրավիճակներից բացի, հրահանգիչը խաղարկել է հանպատրաստի իրավիճակ։ Պարեկային կարգախմբի անդամներից մեկն անսպասելիորեն հայտնվել է ջրում։ Ջրային պարեկներն անմիջապես անցել են գործի. պարանի օգնությամբ դուրս բերելով տուժածին՝ ցուցաբերել են առաջին օգնություն։
Ավարտին ներկաները կիսվել են տպավորություններով: Նրանք բարձր են գնահատել քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու և հասարակական կարգը պահպանելու գործում Ջրային պարեկների մասնագիտական պատրաստվածությունը։
Հրահանգիչ Քեն Հեթն անդրադառնալով ջրային պարեկների հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման արդյունավետությանը ՝ միաժամանակ կարևորել է դասընթացների պարբերականության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի կոնկրետ իրավիճակներում արագ արձագանքմանն ու կարողությունների կատարելագործմանը։
Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/12/2025 11:47 Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան. Թաթոյան
- 02/12/2025 11:39 Ավելին, քան իշխանափոխությունը. Վահե Հովհաննիսյան
- 02/12/2025 11:27 Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ճիշտ էր. Հայկ Մամիջանյան
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
- 02/12/2025 10:36 Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում