ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցավոր խումբը ստեղծել է թմրամիջոցների լաբորատորիա, իրականացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և զբաղվել փողերի լվացմամբ 08/23/2024 17:54 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ 38-ամյա քաղաքացի Ա.Ս.-ն, «Տելեգրամ» հավելվածում առկա առցանց խանութ-հարթակի միջոցով զբաղվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այն առավելապես ընդլայնելու և նոր՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, ստեղծել է կազմակերպված խումբ՝ հանցավոր կազմակերպություն՝ դրա կազմում ներգրավելով Կորեայի Հանրապետության քաղաքացի Ջ.Կ.-ին, ինչպես նաև՝ իր մտերմուհիներ, ՀՀ քաղաքացիներ 25-ամյա Է.Հ.-ին և 19-ամյա Ս.Կ.-ին, և ղեկավարել այն:
Այնուհետև, մշակելով հանցավոր ծրագրեր, խմբի անդամների միջև կատարել է դերաբաշխում, նրանց տվել հանձնարարություններ, իրականացրել հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների կառավարում, վերահսկում և բաշխում։
Ստեղծված հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի ընդլայնելու նպատակով Ա.Ա.-ն, Ջ.Կ.-ի հետ միասին, 2023թ. ապրիլին վարձակալել են առանձնատուն, որտեղ, «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով, բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ լաբորատոր հարմարություններ` օդափոխության և լուսային համակարգերով։ Ապա տարբեր տարաների մեջ ցանել և հատուկ պայմաններում, իրացման և շահույթ ստանալու նպատակով, աճեցրել են «Կանեփ» տեսակի բույսեր, որոնք հանցավոր կազմակերպության անդամների կողմից վերամշակվել են, իրացման նպատակով բաժանվել մասերի, փաթեթավորվել, և ինչպես առձեռն, այնպես էլ՝ թաքստոցներում տեղադրելով, «Տելեգրամ» հավելվածի առցանց խանութ-հարթակի միջոցով վաճառվել մի շարք անձանց:
Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության անդամների կողմից, 2021թ․ դեկտեմբերից մինչև 2023թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով` թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով, «Տելեգրամ» համացանցային հավելվածի միջոցով իրացված թմրամիջոցների գումարները հաճախորդներից ստացվել են կրիպտորաժույթի փոխարինված վիճակում՝ Ա.Ա.-ին պատկանող կրիպտոարժույթի էլեկտրոնային հաշվեհամարների փոխանցելով:
Այնուհետև, Ա.Ա.-ն իրեն պատկանող հիշյալ կրիպտոհաշիվներից կրիպտոարժույթ է փոխանցել կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող ԱՁ-ի էլեկտրոնային կրիպտոդրամապանակին: Վերջինս, 133 անգամ կրիպտոարժույթը փոխարինելով դրամի՝ ընդհանուր 9.151.400 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև թմրանյութի վաճառքից ստացված այլ գումարները փոխանցել է Ա.Ա.-ին պատկանող «Ի դրամ» դրամապանակին, որոնք տնօրինվել են Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության խմբի անդամների կողմից։
Հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով ցանված և աճեցված թվով 202 հատ տերտրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» տեսակի բույսերը, ինչպես նաև 3030 գրամ «Կանեփ» տեսակի թմրանյութը, 59.09 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութը, 1 հատ կշեռք, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, բույսերի աճեցմանը խթանող այլ նյութեր հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ, իսկ խմբի անդամների բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 323.7 գրամ «Մարիխուանա» և 0.05 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութեր և էլեկտրոնային կշեռք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի մյուս երեք անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 319-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խմբի բոլոր անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/12/2024 08:20 Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:18 Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել ․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:14 Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
- 11/12/2024 08:06 Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից ․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:03 Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:01 ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
- 11/12/2024 07:59 Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/12/2024 17:32 Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահը, մի շարք դատավորներ մասնակցել են պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը
- 11/12/2024 14:54 Հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելուն և արմատախիլ անելուն. Կենտրոնի վարչական ղեկավար
- 11/12/2024 14:33 Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ սրբազան
- 11/12/2024 13:07 Սա որ սենց մեծ- մեծ խոսում է, 2021 թվին վախեցավ թեկնածու առաջադրել. Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/12/2024 23:35 Դանակահարություն՝ Երևանում
- 11/12/2024 22:59 Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford Transit»-ը․ կա վիրավոր
- 11/12/2024 20:40 Խոշոր հրդեհ՝ Երևանում. Քանաքեռ-Զեյթունում՝ «Դոմուս»-ի մոտ, հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 11/12/2024 20:10 Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ