ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան քաղաքում այս պահին մի Գյումրի, մի Վանաձոր, մի Աբովյան քաղաք է կառուցվում. Գրիգորյան 08/17/2024 13:13 | ԼՐԱՀՈՍ

Մայրաքաղաքում կառուցապատում ծրագրերը մշակվում, շինթույլտվությունները տրվում են՝ առանց հաշվի առնելու ենթակառուցվածքների հնարավորությունները, օրինակ՝ արդյո՞ք ՀԷՑ-ի հզորությունն այդ պահին պատրաստ է ապահովելու հոսանքով, թե ոչ։
«Երևան քաղաքում այս պահին մի Գյումրի, մի Վանաձոր, մի Աբովյան քաղաք է կառուցվում, նկատի ունեմ այդ քաղաքների մեծությունը»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է «ՀԷՑ» ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը՝ ավելացնելով. «բնակչության թվի աճի մասին ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, թե մեր պատվերների թվգրը որքան են ավելացել և Դուք կապշեք։
Նրա փոխանցմամբ՝ եթե 2017 թվականին ունեին տարեկան 4500 պատվեր, ապա անցյալ տարի այդ թիվը հասել է 16.000-17.000-ի։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր, թե արդյոք կառուցապատման ծրագրերը մշակելիս նախապես քննարկվում են ՀԷՑ-ի հետ՝ պարզելու, թե կոնկրետ այդ տարածքում ինչ հնարավորություններ կան՝ էներգոհամակարգը կաթվածահար չանելու համար, որպեսզի նոր կառուցապատման հետեւանքով չտուժեն առկա բաժանորդները։
«Այնպես չէ, որ միշտ մեզ հետ խորհրդակցել են, բայց հարցում անում են»,- ասել է Դ. Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ նախագծային փուլում հարցում անում են, որպեսզի կարծիք հայտնեն, թե արդյոք հնարավորություն ունեն նոր կառուցվող թաղամասը հոսանքով ապահովելու, թե ոչ ։
«Մենք տալիս ենք մեր բացասական կարծիքը, ասում ենք, որ չենք կարող ապահովել, հզորությունը չի բավականացնի։ Երբեմն ոչ թե մերժում ենք, այլ եզրակացություն ենք տալիս, որ նման հնարավորություն կարող է ստեղծվել միայն 2-3 տարի հետո։ Մեր կողմից ասվում է, բայց թե որքանով է դա հաշվի առնվում արդեն չեմ կարող մեկնաբանել»,- ասաց ՀԷՑ-ի տնեխնիկական տնօրենը՝ ընդգծելով, որ պատվերների թիվը 4 անգամ ավելացել է, նոր թաղամասեր են կառուցվում, տրվում են շինթույտվություններ՝ առանց հաշվի առնելու կա՞ արդյոք հզորություն այդքանին հոսանքով ապահովելու, թե ոչ։
«Լենինգրադյան փողոցում սարքում են հիմա ու արդեն խնդիր ունենք»,- ասել է Դ. Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս եւս խնդիր էր առաջացել ու միայն 2-3 տարվա ընթացքում կարողացան դիֆիցիտը փակել։ «Շատ դժվարո․ւթյուններ կային, որովհետեւ Արամի փողոցում, Բուզանդում, մի քանի այլ փողոցներում կառուցվել էին հսկայական բազմաբնակարաններ՝ առանց հաշվի առնելու էլեկտրոցանցը այդ հզորությունն ունի, թե ոչ ։ Բավականին ներդրումային ծարգիր ենք իրականացրել, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ մատակարարումը։ Ծիծեռնակաբերդում ենթակայան ունենք, հզորությունը այդտեղից տեղափոխել ենք և ապահովել»,- մանրամասնեց պարոն Գրիգորյանը։
Նրա արձանագրմամբ, միայն բաշխիչ ցանցերի հարցը չէ միայն, Երևանը Թամանյանի նախագծով նախատեսված է եղել մի քանի հարյուր հազար մարդու համար։ «Իսկ հիմա որքա՞ն մարդ է ապրում և որ ասենք մեծ փոփոխություններ են եղել, մեծ հզորություններ են ավելացել՝ ոչ, չի ավելացել, մեր ունեցած ռեզերվների, մեր ունեցած հնարավորություններով՝ ապահովում ենք։Հիմնականում մոտ 70 տոկոս բազմաբնակարան շենքերի պարագայում նոր ենթակայան կառուցելու խնդիր է առաջանում, - ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/06/2025 08:27 «Ալաշկերտում» մեծ կոնֆլիկտ է․ «Հրապարակ»
- 02/06/2025 08:25 Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի. «Ժողովուրդ»
- 02/06/2025 08:22 Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․«Հրապարակ»
- 02/06/2025 08:18 5 նախարարությունում առաջին փոխնախարար չկա. ՔՊ-ի սովը. «Ժողովուրդ»
- 02/06/2025 08:15 Արսեն Թորոսյանը «ռեմոնտ» է սկսել․ «Հրապարակ»
- 02/06/2025 08:12 Համընդհանուր հայտարարագրման նպատակն անգամ իշխանական պատգամավորներին է անհայտ. «Ժողովուրդ»
- 02/06/2025 08:09 Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 02/06/2025 18:40 Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն
- 02/06/2025 13:23 Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը , երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. Հայրապետյան
- 02/06/2025 13:08 Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ. Էլինար Վարդանյանը՝ USAID-ի գործունեության դադարեցման մասին
- 02/06/2025 11:27 Փաստորեն, «zogovurti varcapete» ժամանակի մեքենա է հայտնագործել, կամ էլ ելույթ է ունեցել ու նախաճաշել, երբ մնացած բոլորը դեռ քնած էին. Արթուր Խաչատրյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
- 02/05/2025 14:05 Թուրքիայում գողը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում (տեսանյութ)
- 02/04/2025 20:59 ԱՄՆ - ում կսկսեն խոզերի երիկամներ փոխպատվաստել մարդկանց
- 02/02/2025 22:05 Հանգստյան օրերին լրացուցիչ քունը դանդաղեցնում է ծերացումը
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում