Թեմաներ
Երեքշաբթի 09 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/17/2024   10:33 Մայր Տաճարը՝ վերաօծումից առաջ. ուղիղ միացում՝ շրջայցից 09/17/2024   10:31 Գլխավոր դատախազը վերացրել է վարույթը կարճելու որոշումը. բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկման ձևով 09/17/2024   10:27 Սպանդարյան գյուղի գյուղապետարանի մոտ տուն է այրվել 09/17/2024   08:28 ՔՊ-ում անհանգիստ են․ Փաշինյանը «չիստկա» է անելու․ «Հրապարակ» 09/17/2024   08:25 «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216. «Ժողովուրդ» 09/17/2024   08:22 Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ» 09/17/2024   08:19 Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ» 09/17/2024   08:15 Սրբազանն իրարանցում էր առաջացրել․ «Հրապարակ» 09/17/2024   08:11 Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ» 09/17/2024   08:08 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․«Հրապարակ» 09/17/2024   08:04 Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տեւել. ինչ են քննարկել. «Ժողովուրդ» 09/16/2024   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/16/2024   23:49 ԱՄՆ-ն հրաժարվել Է Ուկրաինային թույլ տալ հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը 09/16/2024   23:33 ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը 09/16/2024   23:20 Հայտնաբերվել և ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը․ ՔԿ 09/16/2024   23:00 Տղամարդկանց նախազգուշացրել են չափազանց երկարատև սեռական ժուժկալության մասով 09/16/2024   22:45 Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը 09/16/2024   22:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 09/16/2024   22:12 4-ամյա երեխա և կին. ՌԴ Բելգորոդում վիրավորների թիվն աճում է 09/16/2024   21:59 Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է։ 09/16/2024   21:48 Ջրանջատումներ՝ Արարատի և Կոտայքի մարզերում 09/16/2024   21:36 ԱԱԾ-ի լիազորությունները գերակշիռ առումով սահմանափակվել են․ իշխանությունները վտանգ են զգում․ Հովհաննիսյան (տեսանյութ) 09/16/2024   21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին 09/16/2024   21:10 Աշխատանքի է հրավիրվում նկարահանող մոնտաժող-օպերատոր 09/16/2024   21:05 Դասագրքերի փոխարեն դպրոցները ստանում են հեծանիվներ, որպեսզի դասերը պարապելու փոխարեն պատրաստվեն վարչապետի հետ հեծանվավազքին. Մխիթարյան 09/16/2024   20:57 Բժիշկը ցրել է անպտղության մասին հայտնի առասպելը 09/16/2024   20:40 Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր 09/16/2024   20:28 Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Սրբազան պայքար» 09/16/2024   20:03 Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել 09/16/2024   19:59 Ուժգին երկրաշարժ՝ Մոլդովայում 09/16/2024   19:53 «Մանթաշյանց» ակումբի անդամները մարզերում օգնում են հայկական բիզնեսը կապել իրար․ Միրաքյան 09/16/2024   19:39 Երկակի զգացողություն ունեմ. չեմ ցանկանում, որ իմ երկրի մասին այդպես արձագանքեն. Թովմասյան 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/16/2024   19:32 Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով 09/16/2024   19:28 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/16/2024   19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com 09/16/2024   19:21 ԱԳՆ-ում չգիտե՞ն, թե քանի երկիր է ճանաչել ՀՀ անկախությունն ու տարածքային ամբողջականությունը 09/16/2024   18:51 Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև ադրբեջանցի Լեյլան 09/16/2024   18:50 Իրանում ցույցեր են սկսել՝ ի հիշատակ ոստիկանության կողմից սպանված աղջկա 09/16/2024   18:40 ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը 09/16/2024   18:39 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 09/16/2024   18:20 Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է քիք բոքսինգի առաջնությունից մեդալներով հայրենիք վերադարձած պատանիներին (տսանյութ) 09/16/2024   18:03 Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. Փեզեշքիան 09/16/2024   17:49 Քասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել է 09/16/2024   17:47 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի վճիռն անփոփոխ մնաց․ Մելիքյանը պնդում է՝ հազար տարի էլ անցնի՝ արդարության կհասնեն 09/16/2024   17:36 Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել, ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը 09/16/2024   17:35 Իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում. ՍԱՏՄ 09/16/2024   17:26 «Նիպահ» մահացու վիրուսի պատճառով արտակարգ դրություն է մտցվել Հնդկաստանի մի նահանգում 09/16/2024   17:23 Փաշինյանը հավատացած է՝ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն կա 09/16/2024   17:14 Ո՞վ է սպառնացել Ալվարդին, ի՞նչ են սպառնացել, կախյալ վիճակը որն է՞. Հրայր Թովմասյան
09/15/2024   18:49 Հրդեհված էլեկտրագծերի պատճառով մայրն ու դուստրը մահացել են վերելակում 09/17/2024   08:19 Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ» 09/15/2024   21:10 Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը 09/15/2024   20:11 «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը 09/15/2024   14:51 Ռուսաստանում անհայտ անձինք փորձել են կուրացնել ինքնաթիռի անձնակազմին 09/15/2024   21:27 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/16/2024   14:13 Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Չեչնիայում իր միգրանտներին պատերազմական գոտի ուղարկելու համար 09/15/2024   20:28 Ռոնալդուն վարակվել է 09/15/2024   13:45 Անօդաչուների գիշերային գրոհը ՌԴ 7 շրջանների վրա․ Մանրամասներ ՌԴ ՊՆ-ից 09/15/2024   17:42 Բայդենը թույլ կտա Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին մեկ պայմանով 09/16/2024   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/15/2024   20:49 Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 09/16/2024   21:36 ԱԱԾ-ի լիազորությունները գերակշիռ առումով սահմանափակվել են․ իշխանությունները վտանգ են զգում․ Հովհաննիսյան (տեսանյութ) 09/15/2024   18:00 ՌԴ Ռոստովի մարզում 50 բնական հրդեհ է բռնկվել. այրվում են բնակելի տներ 09/15/2024   21:02 Սուրճ` հանուն տեսագրության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ու կնոջ սրճելու վերաբերյալ, իսկ տարածքը շրջափակված է եղել թիկնապահներով (տեսանյութ) 09/16/2024   12:44 Զորամասերից մեկում «Զանգեզուրն» են ցուցադրել, որտեղ Նժդեհը, իբր, դավաճան ու խեղկատակ է ներկայացվում. Գեղամ Մանուկյան 09/15/2024   18:19 Ուռուցքաբանը նախազգուշացրել է տաք թեյի պատճառով քաղցկեղի զարգացման մասին 09/15/2024   14:34 Արփինե Հովհաննիսյանը դուստր է ունեցել 09/16/2024   18:51 Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև ադրբեջանցի Լեյլան

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին 08/15/2024   16:08  |  ԼՐԱՀՈՍ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։

Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Սեպտեմբերի 1-ից վերջիններիս համար պարտադիր է նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Իսկ այն դեպքում, երբ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։

Հիշեցնենք, որ էլեկտրոնային հարթակով ուղևորա­փոխադրման ծառայութ­յուն է համարվում էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցումը։

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել դրա մատուցման իրավունքը
Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է, մասնավորապես՝

ձևակերպված պատվերների վերաբերյալ լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրի տվյալների բազայի հասանելիություն,

յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվություն,

յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն,
հաշվարկի, գանձի և պետական բյուջե վճարի փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք
Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների,  ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։

Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից

3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից

5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Իսկ անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացման վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իսկ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ 

Օրենքը չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ
Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Իսկ այն դեպքում, երբ ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։ Չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար հաշվարկված տույժերը պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:

Միաժամանակ, ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Իսկ ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:10 15/08/2024  |  ՄեկնաբանությունՀայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում. Միրաքյան
15:35 14/08/2024  |  ԼՐԱՀՈՍՆվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները
19:48 13/08/2024  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը հերքում է՝ Հայաստան ժամանած բրազիլացուն չեն պարտադրել խմել ձեռքին եղած շշի պարունակությունը
12:55 13/08/2024  |  ՄեկնաբանությունՊեկ-ը ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ. Վահրամ Միրաքյան
11:56 09/08/2024  |  Քրեական խրոնիկոնԱնպիտան 13,500 կգ հավի միսը ոչնչացնելու համար թաղել են, ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայով հանել են թաղված միսը հողի տակից՝ վաճառքի․ ՊԵԿ-ի բացահայտումը
17:23 31/07/2024  |  Քրեական խրոնիկոնՖրանսիայից Հայաստան ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 886 հաբ
15:50 29/07/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքեր
10:30 26/07/2024  |  Տնտեսություն1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 900.4 միլիարդ դրամ
11:15 24/07/2024  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 61 կգ դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր
17:03 23/07/2024  |  ԼՐԱՀՈՍԵկամտային հարկի տարեկան հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում և տուգանք

Արխիվ

[]