ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորակոչիկներին առանց պատրաստության մարտադաշտ ուղարկած չորս սպաներից մեկը՝ Հայկազ Գրիգորյանը, կալանքի տակ է․ գործը՝ դատարանում 08/15/2024 22:28 | Դատական ռեպորտաժներ
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը կալանքի տակ է։ Վերջինս կանգնել է դատարանի առջև՝ ծանրացուցիչ հանգամանքներով իշխանազանցության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Հայկազ Գրիգորյանն այն չորս սպաներից է, որի հետ 2020թ․հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի նահանջի ժամանակ զինծառայողների հիմնական մասը, պատշաճ տեղեկացված չլինելով, որ հակառակորդն արդեն Հադրութում է, գնացել է այդ ուղղությամբ և հայտնվել շրջափակման մեջ, ապա՝ գերեվարվել կամ զոհվել։
Խուռհատ սարի դրվագով գումարտակի հրամանատար՝ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատարանում ցուցմունք տալիս Հայկազ Գրիգորյանը դեռևս 2022թ․ փաստացի «ինքնախոստովանություն» էր կատարել։ Գրիգորյանը հայտարարել է, որ վաշտը, որն ուսումնական էր, կազմված էր նորակոչիկներից, մարտական պատրաստություն չի անցել, իբրև թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով, զենքից օգտվել չեն սովորել, միանգամից երդմնակալության արարողություն է եղել, եղել են զինծառայողներ, որոնք նույնիսկ չեն էլ երդվել։ Փաստացի գիտակցելով, որ նորակոչիկները պատրաստ չեն մարտին, չգիտեն զենքից օգտվելու ձեւերը, վերադասի կողմից տրված հրամանով՝ նրանց զինել են ինքնաձիգերով, 120 փամփուշտով և ուղարկել՝ մարտադաշտ։ Պատասխանելով զոհված և անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հարցադրումներին՝ հաստատել է, թե լսել է, որ Հադրութի դպրոցում՝ հրետակոծության ժամանակ զորքին թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից, հորդորել են՝ ներս մտնել այն պայմաններում, երբ դպրոցի միակ ապահով վայրը՝ նկուղը, զբաղված էր և նորակոչիկները չէին կարղ այնտեղ պատսպարվել։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ Գրիգորյանի դատարանում տրված ցուցմունքի՝ իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջո, իսկ մյուս զինծառայողներից տեղեկություն չեն ունեցել, ընդ որում, թե ինչու են ինքը և Վարդանյանը, լինելով առավել բարձր կոչումով սպա, զորքը թողել մենակ՝ նա պատասխան չուներ։ Զինծառայողների մի մասը, որոնք ճիշտ ճանապարհը չեն գտել՝ կամ գերեվարվել էին, կամ զոհվել, կամ էլ՝ ծանր վիրավորում ստացել։ Նա նաև խոստովանել է, որ չորս հրամանատարով չեն կարողացել հավաքել զորքը, այն ցաքուցրիվ է եղել, իսկ գործողությունների պլան որպես այդպիսին չի եղել։ Ընդ որում, նշված վկան՝ Հայկազ Գրիգորյանը, միակը չէր, որը փաստացի խոստովանել էր դատարանում նաև իրենց մեղավորությունը։ Հայկազ Գրիգորյանի այս «ինքնախոստովանությունից» հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ բարձրացնելով Գրիգորյանին պատասխանատվության կանչելու հարցը։
Հայկազ Գրիգորյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 05-ին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Քրեական գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի վարույթում է։ Հակակոռուցպոին դատարանից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկազ Գրիգորյանը, զբաղեցնելով ՊԲ 59703 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնը, կոչումով կապիտան, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով 13-րդ վաշտի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ինչպես նաև պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 73-րդ, 141-րդ և 142-րդ հոդվածների համաձայն, պարտավոր լինելով խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար պաշտպանել հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խիզախ լինել զինվորական պարտքի կատարման ժամանակ, հանկարծակի ծագած իրավիճակում անհրաժեշտ որոշումներ ընդունել և մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել վաշտը, պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտի մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ՀՀ ՊՆ թիվ 978 առ 25.08.2011 թվականի հրամանով գործողության մեջ դրված մարտական կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) 2-րդ մասի 81-րդ կետի համաձայն՝ պարտավոր լինելով իրեն վստահված պահպանության տեղամասում կազմակերպել կայուն, ակտիվ, հակառակորդի բոլոր զինատեսակների հարվածներին դիմակայելու ընդունակ պաշտպանություն, իր ստորաբաժանման հետ համառորեն պաշտպանել զբաղեցրած շրջանը, նույնիսկ շրջապատման և հարևանների հետ մարտավարական կապի բացակայության պայմաններում չթողնել դրանք առանց ավագ պետի հրամանի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, հակառակորդի հետ անմիջական մարտով պայմանավորված հարկադրական զորաշարժ (նահանջ) կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում, իր պահպանության տեղամասի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հնարավոր հարձակմանը չդիմակայելու, մարտական գործողությունների ժամանակ վերջինների հետ անմիջական մարտի չբռնվելու՝ այդպիսով իր, ինչպես նաև ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որևէ միջոց չի ձեռնարկել վերը նշված խնդրի կատարումը շարունակելու ուղղությամբ, այլ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերին, չարաշահելով իշխանությունը, խախտել է վաշտին նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման և կատարման կարգի վերաբերյալ Կանոնադրության 179-րդ, 180-րդ, 182-185-րդ կետերի պահանջները և ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում ՊԲ 59703 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խորը թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հե¬տևանքներ, այն է՝ կազմաքանդվել են ՊԲ 59703 զորամասի և 5-րդ ուսումնական գումարտակի մար-տակարգերը և զորաշարվածքը, դրանով պայմանավորված հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թևանցման վտանգ ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը և հարակից մարտական դիրքերը (...)»։
Տեսանյութում՝ Հայկազ Գրիգորյանի հարցաքննությունն է դատարանում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/17/2024 08:28 ՔՊ-ում անհանգիստ են․ Փաշինյանը «չիստկա» է անելու․ «Հրապարակ»
- 09/17/2024 08:25 «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216. «Ժողովուրդ»
- 09/17/2024 08:22 Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»
- 09/17/2024 08:19 Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ»
- 09/17/2024 08:15 Սրբազանն իրարանցում էր առաջացրել․ «Հրապարակ»
- 09/17/2024 08:11 Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ»
- 09/17/2024 08:08 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը