ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառելու դատախազի միջնորդությունը 08/14/2024 14:14 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառելու մասին դատախազի միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողը հայտարարեց, թե Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ընտրված վարչական վերահսկողությանը վերաբերող 03.06.2024 թվականին կայացրած դատարանի համապատասխան ակտում վրիպակներ կան և առաջարկեց ուղղել այն։
Մեղադրողն առաջարկեց Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել շաբաթական երեք անգամ բնակության վայրի մոտ գտնվող պրոբացիայի ծառայությունում գրանցվել և նրա վարքագծի հսկողությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցնեով՝ հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի ներկայացրած դիրքորոշումը։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ որոշման այս հատվածը պարտադիր չէ կատարման համար։ Ըստ Մելիքյանի՝ Նարեկ Սամսոնյանը շաբաթական մեկ անգամ գրանցվում է պրոբացիոն ծառայությունում, անհրաժեշտություն չկա, որ դատական ակտում դատավորը դա գրի, եթե խոսքը նվազագույն սահմանափակման մասին է, օրենքի ուժով դա գործում է։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային սարքին, ապա Մելիքյանը նշեց, որ դա վրիպակ չի համարում, գտնում են, դա տրամաբանական է՝ ելնելով սահմանափակումների բնույթից։
Նարեկ Սամսոնյանը դիրքորոշում հայտնեց՝ նշելով, որ օրենքի ուժով չկա պարտադիր պայման՝ էլեկտրոնային սարք տեղադրելու։ Ավելին, Սամսոնյանը գտնում է, որ դատախազներից մեկն իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունի։
«Դատախազներից մեկն ունի հստակ անձնական վերաբերմունք իմ նկատմամաբ, և ես հույս ունեմ, որ մի օր արդարադատության համակարգն կլինի այնպիսին որ նման մարդիկ տեղ չեն ունենա համակարգում»,-ասաց նա, ինչին արձագանքելով նախագահող դատավոր Արման Հովհաննիսյանն ասաց, որ ակնարկներով պետք չէ խոսել, եթե հստակ փաստարկներով միջնորդություն ներկայացվի, դա կքննարկվի։
«Եթե ուզում եք իմանալ, թե որտեղ է այդ պահին Նարեկ Սամսոնյանը, ապա դիմեք ձեր ոստիկանության կամ ԱԱԾ-ի օպերատիվնիկներին, նարանք շատ լավ գիտըեն իմ տեղը՝ ամենօրյա ռեժիմով, երբ ես գնում եմ հանգստանալու՝ իր հետևից այդ մարդիկ գալիս են երբեմն բարևում են ասում են դե ստիպված ենք»,- ասաց Սամսոնյանը՝ պնդելով որ անիմաստ է էլեկտրոնային միջոցների կիրառումը։
Դատարանը, լսելով կողմերին, մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ ծանոթացել է Վերաքննիչ դատարանի որոշմանը, ընդունել ի գիտություն, սակայն նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դատարանը, կայացնելով որոշումը, արդեն իսկ կայացրել է այն տրամաբանությամբ, որ, եթե վարչական հսկողություն է սահմանվում, ապա օրենքի ուժով անձը պետք է գրանցվի պրոբացիոն ծառայությունում, եթե պարտադիր գրանցվում է, ապա նվազագույնը մեկ օր է, եթե այլ ժամկետ կար նշելու՝ մինչև երեք օր, ապա դատարանը դա կնշեր․ «Դա նույնն է, որ խափանման միջոց ընտրես տնային կալանքը, մի հատ էլ գրես, որ տանից դուրս չգա»։
Ավելին, նախագահողը նշեց, որ պրոբացիոն ծառայությունից հենց հաջորդ օրը զանգել են, նշել, որ անձինք եկել են, վերցվել՝ հաշվառման, հետաքրքրվել՝ արդյոք էլեկտրոնային հսկողություն պետք է կիրառվի, ինչին ի պատասխան նախագահողը հայտնել է, որ անհրաժեշտություն չկա, անհրաժեշտության դեպքում դա կնշվեր դատական ակտում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։ Քրեական գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում է։ Նախնական դատալսումների ընթացքում դատարանի որոշմամբ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/15/2025 08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:16 Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
- 01/15/2025 17:13 Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Զաքարյան
- 01/15/2025 16:23 Գլենդելի քաղաքային խորհրդի նիստը չեղարկվել է. քաղաքապետը ներկայացրել է պատճառը
- 01/15/2025 14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2025 12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
- 01/14/2025 21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
- 01/14/2025 20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը