ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գենդերային սկանդալ, աղիքային ինֆեկցիայով վարակված մարզիկներ․Փարիզի Օլիմպիական խաղերը հիշարժան էին ոչ միայն սպորտային նվաճումներով 08/12/2024 12:15 | ԼՐԱՀՈՍ
Oգոստոսի 11-ին ավարտվել է Փարիզի ամառային Օլիմպիական Խաղերը։ Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների թվում 66-րդն էё 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Օլիմպիական խաղերի պատկերը տարածաշրջանի երկրների համար հետևյալ տեսքն ունի՝ 21-րդ տեղում Իրանն է, 24-րդ տեղում՝ Վրաստանը, 30-րդ տեղում՝ Ադրբեջանը, 64-րդ տեղում՝ Թուրքիան, 66-րդ տեղում ՝ Հայաստանը։
Ընդհանուր հաշվարկում հաղթել է ԱՄՆ-ի հավաքականը՝ նվաճելով 126 մեդալ։ Ամերիկացիներն ունեն 40 ոսկե, 44 արծաթե և 42 բրոնզե մրցանակ։ Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականը 94 մեդալով՝ 40 ոսկե, 27 արծաթե և 24 բրոնզե։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է 45 մեդալ, այդ թվում՝ 20 ոսկե, 12 արծաթե և 13 բրոնզե մրցանակ։
Օլիմպիական այս խաղերը, սակայն, հիշարժան էին նաև զավեշտալի և սկանդալային դրվագներով, որոնցից մի քանիսը «Փաստինֆո»-ն կներկայացնի ամփոփ։ Թերևս, ամենասկանդալային դրվագը կապված է ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆի հետ, որը նախկինում ձախողել էր գենդերային թեստը և այս անգամ ևս հայտնվել ուշադրության կենտրոնում։ Նրա հակառակորդ իտալացի 26-ամյա մարզուհին կասկածի տակ էր դրել ալժիրցի մարզուհու սեռը՝ նշելով, թե մարտն անարդար է, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել, շատերը պնդում էին, թե Իման Խելիֆը տղամարդ է կամ սեռափոխված անձ, ալժիրուհու հայրն էլ սոցիալական ցանցերում հրապարակել է Իմանի մանկության լուսանկարները, որտեղ պատկերված է աղջիկ երեխա, Իման Խելիֆն ինքը նշել է, թե երբևէ տղամարդ չի եղել։ Սկանդալի կենտրոնում հայտնված ալժիրցի մարզուհին ոսկե մեդալ է նվաճել։
Զավեշտալի իրավիճակում է հայտնվել նաև Ֆրանսիան ներկայացնող ձողացատկորդ Էնթոնի Ամիրաթթին, որը, թեև այս Օլիմպիական Խաղերում հաջողություն չի նվաճել սպորտաձևում, սակայն հայտնվել է հանրային ուշադրության և, ըստ մամուլի, նաև՝ մեծերի համար նախատեսված կայքերի ուշադրության կենտրոնում՝ ստանալով 250 հազար դոլարի առաջարկ։ Հենացատկորդը չի կարողացել հաղթահարել թռիչքի 5,70 մ․ բարձրությունը՝ ծնկով, ապա՝ ինտիմ օրգանով խաչաձողին դիպելու պատճառով։
Ֆրանսիան ներկայացնող վազորդուհի Ալիս Ֆինոն էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ մարաթոնից հետո ամուսնության առաջարկություն անելով իր ընկերոջը, ում հետ հանդիպում է 9 տարի; Մազորդուհին, թեև մեդալ չի նվաճել՝ ֆինիշին հասնելով չորրորդը, սակայն սահմանել է եվրոպական ռեկորդ։
Սոցիալական ցանցերում օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել արծաթե մեդալ նվաճած չինացի 18-ամյա մարմնամարզուհի Չժոու Յացզին, որին օգտատերերը համակրել են։ Մեդալը ստանալուց հետո մարմնամարզուհին տեսել է, թե ինչպես են Իտալիան ներկայացնող ոսկե և բրոնզե մեդալներ նվաճած մարմնամարզուհիները «կծում» մեդալները, ապա՝ կրկնել ժեստը՝ կարծելով, թե դա պարտադիր է։
Դիտորդները հիացած են եղել նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչների համատեղ սելֆիից՝ թենիսի մրցույթում մեդալների բաշխման արարողությունից հետո։ Սոցիալական ցանցերում օգտատերերի մի մասը հիացած է այս ժեստով, մյուս մասը՝ մեկնաբանություններում «մտահոգություն» է հայտնում Հյուսիսային Կորեայի մարզիկների ճակատագրի առնչությամբ։
Եգիպտացի սուսերամարտիկ Նադա Խաֆեզը նույնպես արժանացել է օգտատերերի համակրանքին, քանի որ մրցումներին մասնակցել է հղիության 7-րդ ամսում։ Համացանցում հայտնիություն է ձեռք բերել նաև Թուրքիան ներկայացնող հրաձիգ Յուսուֆ Դիկեչը, որը մասնակցել է մրցմանը՝ սովորական օպտիկական ակնոցներով և ձեռքը՝ գրպանում։ Դիկեչը համացանցում դարձել է «մեմերի» առարկա, օգտատերերը նրան համեմատում էին մարտաֆիլմերի հերոսների, նախկին «քիլլերի» հետ։ Ընդ որում, 51-ամյա Դիկեչն ինքը «զարմացած» էր իր այս հայտնիությունից։ Մարզին օլիմպիադաներին մասնակցել է դեռևս 2008թ․-ից, նվաճել մի շարք մեդալներ, սակայն նման ուշադրության արժանացել է միայն վերջին Օլիմպիադայի ժամանակ։
Օլիմպիական այս խաղերը ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև կազմակերպչական հարցերի պատճառով։ Բացի այն, որ խաղերի բացման արարողությունն ինքնին տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել, մարզիկները դժգոհ են եղել նաև պայմաններից։ Սենա գետում մարզվող լողորդների մի մասը գետի աղտոտվածության պատճառով աղիքային ինֆեկցիայով են վարակվել, իսկ համարներում օդորակչի բացակայության և ստվարաթղթից պատրաստված էկո-մահճակալները անհարմարություն են առաջացրել մարզիկներին, ինչի հետևանքով իտալացի 23-ամյա լողորդ Թոմաս Չիկկոնն ստիպված է եղել քնել այգում, իսկ վրացի գերծանր քաշային ծանրորդ Լաշա Տալախաձեի համար ստիպված են եղել միացնել երկու մահճակալ, քանի որ այն չափից փոքր էր։
Տեսանյութերըը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/17/2024 08:28 ՔՊ-ում անհանգիստ են․ Փաշինյանը «չիստկա» է անելու․ «Հրապարակ»
- 09/17/2024 08:25 «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216. «Ժողովուրդ»
- 09/17/2024 08:22 Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»
- 09/17/2024 08:19 Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ»
- 09/17/2024 08:15 Սրբազանն իրարանցում էր առաջացրել․ «Հրապարակ»
- 09/17/2024 08:11 Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ»
- 09/17/2024 08:08 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը