ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարաններում առեղծվածները շարունակվում են. «Քանաքեռցի Տույի» գործով մարդիկ են կալանքից ազատվել. «Ժողովուրդ» 08/09/2024 07:46 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարաններում առեղծվածները շարունակվում են։
Դատարաններն ինչ-որ զարմանալի հանդուրժողականությամբ կալանքներից ազատում են երեք անձի սպանություն կատարած անձանց։
Մասնավորապես, ArmLur.am-ը նախկինում արդեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը 2 անգամ կալանքից ազատել և տնային կալանք խափանման միջոց է կիրառել խմբի կազմում ապօրինի ձեռք բերած և պահած, ինքնաձիգերով 3 անձի սպանություն կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։
Ընդ որում, առաջին անգամ կալանքը վերացնելուց հետո` դատախազի և տուժողի կողմից ներկայացրած բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և կրկին կալանավորել էր մեղադրյալին։
Սակայն, դա դատավոր Մանվել Շահվերդյանին չէր խանգարել, որ ի հեճուկս Վերաքննիչ դատարանի այս որոշման` ևս մեկ անգամ վերացնի Հովհաննես Սիմոնյանի կալանքը։
Իհարկե, այդ որոշման դեմ դատախազը և տուժող կողմը կրկին բողոք էին ներկայացրել, և վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր այդ որոշումը։
Դատարանների գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր անձ միանգամից կասի, որ նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է` հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում` հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում, բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, նաև վերաքննիչ դատարանի կողմից, այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց, դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը:
Բայց դրանով առեղծվածները չեն ավարտվում։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմա էլ դատավոր Էդուարդ Մկրտչյանն է կալանքից ազատել և որպես խափանման միջոց` տնային կալանք կիրառել «Քանաքեռցի Տույի» և նրա 2 ընկերների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանի նկատմամբ, ով 6 ամիս փախուստի մեջ էր գտնվում, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Հենց այդ պատճառով էլ նրա վերաբերյալ քրգործը առանձին վարույթում է քննվում։
Ընդ որում, ամենահետաքրքիրը հենց այն է, որ կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը դատավորը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոստիկանության՝ կալանավորներին դատարան տեղափոխող ստորաբաժանման աշխատակիցները կալանավորված Տիգրան Հարությունյանին մի քանի անգամ դատարան չեն տեղափոխել կամ նախատեսված նիստի ժամից ուշ են տեղափոխել։
Ստացվում է, որ եթե պետությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը և ինչ-որ պատճառով կալանավորին չի տեղափոխում դատարան կամ ուշ է տեղափոխում, ապա դատավորը նրան պետք է ազատ արձակի կալանքից։ Բայց այլ, հատկապես` քաղաքական գործերով, նման ազատումներ չեն լինում:
Մնում է հասկանալ, թե այս ինչ անտեսանելի ձեռք է միջամտում այս գործին, որ տարբեր դատավորներ նման հանդուրժող վերաբերմունք ունեն 3 անձանց սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանի կնոջ հայրը նախկինում ՀՀ քաղաքացիական Վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարանների նախագահն է եղել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09․ 08․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/10/2024 08:31 Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել. հարուցվել է վարույթ. «Ժողովուրդ»
- 09/10/2024 08:29 Կառավարությունը փայ է մտնում բիզնեսին․ Փաշինյանը խաբել է. Մաս 213.«Ժողովուրդ»
- 09/10/2024 08:24 ԱԺ աշնանային նստաշրջանի դրամատիկ մեկնարկը․ «Հրապարակ»
- 09/10/2024 08:21 Սեւանի ափին ՔՊ-ն մինչեւ ուշ քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել, մյուսները վայելել են. «Ժողովուրդ»
- 09/10/2024 08:18 Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում․ «Հրապարակ»
- 09/10/2024 08:15 Ո՞ւմ է ձեռնտու նման «տեղեկություններ» դաշտ նետելը. «Փաստ»
- 09/10/2024 08:11 Երեւանու ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանի պնդմամբ իր հայտարարգիրը ոտքից գլուխ սխալ է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/10/2024 19:00 Երբ դատավորն այլանդակում է օրենքի բովանդակությունն ու էությունը. Թումասյան
- 09/09/2024 16:22 Արցախի հանրապետությունը լուծարված չէ, այլ ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում օկուպացված. Մետաքսե Հակոբյան
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/10/2024 21:47 Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ
- 09/10/2024 19:08 Հրազդանի ՋԷԿ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Ծատրյան
- 09/10/2024 18:16 ՆԳՆ-ն հաղորդում է զոհի մասին. ինչ է հայտնի Հրազդանի ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
- 09/10/2024 17:59 Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/10/2024 20:56 Բարաք Օբամայի դստերը փառատոնում նկատել են 3268 դոլար արժողությամբ հանդերձանքով
- 09/09/2024 23:10 Էնդոկրինոլոգը պատմել է «համբույրի հորմոնի» օգտակարության մասին
- 09/08/2024 21:21 Պելմենիների սիրահարներին նախազգուշացրել են վտանգի մասին
- 09/08/2024 21:03 Սատուրնը կհայտնվի արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք կունենա
Հետաքրքիր է իմանալ
- 09/10/2024 16:20 Այսօր սպասվում են մագնիսական փոթորիկ և բևեռափայլեր. գիտնականները կանխատեսում են տվել
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում