Թեմաներ
Ուրբաթ 10 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/04/2024   11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան 10/04/2024   11:20 ԲԴԽ-ն դադարեցրեց Վահե Միսակյանի լիազորությունները 10/04/2024   11:16 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան 10/04/2024   11:14 Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը 10/04/2024   11:10 ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին 10/04/2024   11:07 Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն 10/04/2024   11:05 ԲԴԽ-ն հրապարակում է Վահե Միսակյանի և Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ որոշումները՝ ուղիղ 10/04/2024   10:55 Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա. Հովհաննիսյան 10/04/2024   10:36 Հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ. 8 ամսվա տվյալները 10/04/2024   10:29 Վարչապետի վրա է պետք հոդված դնել պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու համար. Դանիելյան 10/04/2024   10:20 Իրավիճակը ավտոճանապարհներին 10/04/2024   08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» 10/04/2024   08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» 10/04/2024   08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 10/04/2024   08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» 10/04/2024   07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ» 10/04/2024   07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» 10/04/2024   07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» 10/03/2024   23:58 «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում տոնեց առաջին հաղթանակը 10/03/2024   23:53 Իսրայելական տանկերը կրակ են բացել Սիրիայի նահանգի գլխավոր ավտոմայրուղու վրա 10/03/2024   23:39 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   23:29 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 10/03/2024   23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   22:41 Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 10/03/2024   22:23 Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանատունը, որի շենքը ձեռք բերելու համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 23 միլիոն եվրո 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   22:01 ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չհարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա 10/03/2024   21:47 Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազը 10/03/2024   21:32 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան 10/03/2024   21:25 ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին 10/03/2024   21:21 Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյանն ահազանգում է 10/03/2024   21:10 Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զսպվածություն չցուցաբերելու մասին 10/03/2024   20:51 ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով տեղակալին 10/03/2024   20:36 YouTube-ը կբարձրացնի Shorts-ի տեսանյութերի առավելագույն տևողությունը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   20:04 Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ․ Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշ է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/03/2024   19:36 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   19:22 Երկրի դիվանագիտության ղեկավարը խոստովանեց, որ իրենց ջանքերն անարդյունք են եղել ու վարվող դիվանագիտությունը տապալվել է. Սուրեն Սուրենյանց 10/03/2024   19:12 Հանքարդյունաբերության ճյուղը արատավոր շրջանից դուրս չբերելու դեպքում, այն առաջիկա տարիներին կնվազի՝ տարբեր բացասական հետևանքներով 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/03/2024   18:59 Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW 10/03/2024   18:53 Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին 10/03/2024   18:38 Մեկ հրթիռ ընկել է դպրոցի բակում, Թել Ավիվում նաև կան ավերված շենքեր. Հայացք ներսից 10/03/2024   18:25 Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը 10/03/2024   18:20 Բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթաց եւ գնահատման համակարգի ամբողջական վերափոխում 10/03/2024   18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները 10/03/2024   18:03 Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ 10/03/2024   17:54 Ապօրինի ջրօգտագործման կասեցում Սևանի թերակղզում
10/02/2024   13:53 Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել.արդյոք Մուշեղ Բաբայանի հրաժարականի հարցը եւս կբարձրացվի 10/03/2024   00:02 «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատով ես տալու, ընենց կտրորեմ» Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ վեճ ծագեց (տեսանյութ) 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/02/2024   13:42 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ 10/02/2024   13:29 Տիգրան Եգորյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին 10/02/2024   12:42 Իրանի նախագահը տեղեկացված չի եղել Իսրայելին հրթիռակոծելու մտադրության մասին. The New York Times 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/02/2024   22:11 Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված (տեսանյութ) 10/03/2024   14:46 Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը 10/02/2024   21:21 «Սրբազան պայքար» շարժման՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի 10/02/2024   22:48 Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր 10/02/2024   17:37 Ժողովուրդը տեսնում է՝ ինչ ճաշ եք ուտում, որտեղ հեծանիվ քշում, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բաներ կան, որոնց մասին տեղյակ չէ. Գրիգորյանը՝ Փաշինյանին 10/02/2024   12:29 Ռուբիկ Մխիթարյանն իր վրա է վերցրել գնահատականներ, որոնք իրեն ուղղված չի եղել և վիրավորվել 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   08:08 Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» 10/02/2024   18:46 Պայքարը նոր փուլ է սկսում. «Սրբազան շարժումը» հանրահավաք է հրավիրել, որին հաջորդեց երթը՝ ուղիղ միացում 10/02/2024   16:06 Ռազմական հանցագործ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի 10/02/2024   18:12 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ էր, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, էնքան ինֆորմացիա ունեմ. Փաշինյան 10/02/2024   18:24 Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 10/03/2024   15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց

Լեռնային Ղարաբաղ. այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը 08/08/2024   11:45  |  ԼՐԱՀՈՍ

Վատիկանյան Avvenire թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի հոդվածը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լեռնային Ղարաբաղ, այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը» խորագրով հոդվածում իտալացի պրոֆեսորը, հղում անելով  «Caucasus Heritage Watch»հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր ոչնչացվել կամ վնասվել են։ 

«Հայերն ու ադրբեջանցիները շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի հակամարտությունից։ 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ: Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանները Ադրբեջանին վերագրելու խորհրդային ընտրությունն ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Լեռնային Ղարաբաղի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը 1988 թվականին սկզբում պատճառ դարձավ նրանց դեմ ջարդերի ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ 1992-1994 թվականների պատերազմը ծնունդ տվեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի հայկական հանրապետությանը (տարածաշրջանի հնագույն հայկական անվանումը), որի մաս էին կազմում նաև ադրբեջանցիներով նախկինում բնակեցված տարածքներ»,- նշում է հոդվածի հեղինակը։

Ալդո Ֆերրարին հավելել է, որ երեք տասնամյակի դիվանագիտական բանակցություններն արդյունք չտվեցին, մինչև Ադրբեջանը վերականգնեց տարածաշրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը՝ նախ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան հաղթական պատերազմով, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերին կարճատև, բայց արյունալի ռազմական միջամտությամբ։ 

«Միջազգային հանրության գրեթե կատարյալ անտարբերության պայմաններում Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել՝ ընդմիշտ թողնելով իրենց տները, եկեղեցիներն ու գերեզմանները՝ ապաստանելով Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական հաղթանակն իրականում լիակատար է, բայց Բաքվի իշխանություններն այժմ հակամարտությունը շարունակում են այլ միջոցներով, մասնավորապես՝ վարելով հայկական մշակութային ժառանգության թալանման քաղաքականություն, որի ողբերգական նախադեպը Նախիջևանն է։ Խորհրդային իշխանությունների կողմից Ադրբեջանին վերագրված այս ինքնավար հանրապետությունում ադրբեջանցիները վերջին տասնամյակներում իրական մշակութային ցեղասպանություն են իրականացրել՝ ոչնչացնելով հայկական ողջ գեղարվեստական ժառանգությունը։ Խոսքը շուրջ 90 եկեղեցիների և 10.000 խաչքարերի, հայ  հոգևոր արվեստին բնորոշ քարե խաչերի ոչնչացման մասին է։ Հայերի գեղարվեստական ժառանգության վերացումը ջնջել է այս տարածքում նրանց հազարամյա ներկայության հիշողությունը։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք այս ճակատագրին կարժանանան նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հազարավոր հայկական հուշարձանները: Այս առումով ամենավստահելի աղբյուրը «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագիրն է, որը ստեղծվել է ԱՄՆ Քորնել և Փերդյու համալսարանների հնագետների կողմից: Օդային լուսանկարչության օգնությամբ նրանք փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո դիտարկված 452 տեղանքներից 57-ն արդեն ոչնչացվել, վնասվել կամ վտանգի տակ են հայտնվել։ Չնայած այդ ավերածությունների լրջությանը՝ միանշանակ չէ, որ Ադրբեջանը մտադիր է կրկնել Նախիջևանում իրականացված հայկական հուշարձանների ամբողջական ոչնչացումը նաև Լեռնային Ղարաբաղում։ Իրականում հնարավոր է, որ նա ցանկանում է դրանք գոնե մասամբ պահպանել՝ ելնելով ենթադրյալ «ալբանական» ծագումից։ Թեև ներկայիս ադրբեջանցիները իրականում մահմեդականներ և թյուրքալեզու են, նրանց պատմամշակութային դիսկուրսը կապված է Կովկասում գտնվող հին Ալբանիայի թագավորության հետ նույնպես, որտեղ բնակեցված էին 4-րդ դարում քրիստոնեություն ընդունած կովկասախոս բնակչություն, որը չպետք է շփոթել Բալկանների Ալբանիայի հետ։ Այն մասամբ համընկնում էր ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ, թեև սկզբում այն սահմանափակվում էր միայն Քուր գետի ձախ ափին գտնվող տարածքներով։ 387 թվականին, Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև Հայաստանի թագավորության առաջին բաժանումից հետո, նրա երկու ամենաարևելյան նահանգները՝ Արցախը և Ուտիքը, մտան Կովկասյան Ալբանիայի կազմի մեջ։ Սկսած մասնավորապես չորրորդ դարի սկզբին տեղի ունեցած քրիստոնեացումից՝ Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը իսկապես շատ խորն են եղել, ինչպես պատմական, այնպես էլ մշակութային ոլորտներում։ Ըստ Կորյունի (442–48) և հայկական այլ աղբյուրների, հինգերորդ դարի սկզբին վանական Մեսրոպ Մաշտոցը (362–440) հորինել է ոչ միայն հայերեն, այլև ալբանական այբուբենը։ Բուն քրիստոնյա Ալբանիայի պատմությունը մեզ հայտնի է հիմնականում հայկական աղբյուրներից և մասնավորապես շնորհիվ 10-րդ դարի վերջին Մովսես Կաղանկատվացու կողմից կազմված Ալբանիայի պատմության։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի և հարևան Վրաստանի, Կովկասյան Ալբանիան մինչև 8-րդ դարի վերջը հիմնականում իսլամացվել է արաբների կողմից։ Հետագայում այս տարածքի մուսուլմանական բաղադրիչը դարձավ թյուրքական, մինչդեռ քրիստոնեական բաղադրիչը հիմնականում հայացվեց։ Անգամ փոքր ուդի համայնքը Ադրբեջանում այսօր էլ պահպանում է ուղիղ կապ հին ալբանական լեզվի հետ։ Քրիստոնյա մնացած ալբանների մեծ մասը հայ եկեղեցական համայնքի մաս է կազմում 8-րդ դարից։ Գանձասարի եպիսկոպոսական նստավայրը Արցախում, որը 13-րդ դարից սկսեց կոչվել Ղարաբաղ, պահպանեց «Ալբանացիների կաթողիկոսություն» անվանումը մինչև 19-րդ դարը՝ չնայած կառավարվում էր հայ ազնվականների՝ Հասան-Ջալալյան ընտանիքի կողմից։ Մի քանի դար, չնայած թուրք քոչվորների ներկայության ուժեղացմանը, Ղարաբաղում մինչև 19-րդ դարի սկզբին ռուսների կողմից նվաճվելը գոյատևեց հայ ազնվականությունը՝ ի դեմս այսպես կոչված մելիքների։ Համեմատած պատմամշակութային ինքնության ամուր շարունակականությամբ բնութագրվող Վրաստանի և Հայաստանի՝ Ադրբեջանն իրականում նորագույն քաղաքական միավոր է և կրում է անգամ մի անուն, որով մինչև 1917 թվականը կոչում էր միայն Իրանի հյուսիսում գտնվող տարածքը՝ Արաքս գետի հարավում։ Արդեն խորհրդային տարիներին Բաքվում ազգային ինքնություն ձևավորելու ջանքեր էին գործադրվում, որի շրջանակներում թուրքական մշակութային աշխարհին պատկանելուց բացի, պնդվում էր Կովկասյան Ալբանիայի հետ հարաբերությունների կարևորությունը: Այս տեսությունը մշակվել է ադրբեջանական պատմագրության ճանաչված հայր Զիյա Բունիաթովի (1923-1997) բազմաթիվ հրապարակումներում։ Հինավուրց Ալբանիայի հետ Ադրբեջանի պատմական կապն իրականում կոնկրետ փաստ է, որը, սակայն, օգտագործվում է խիստ ազգայնամոլական ձևով` ամբողջապես ալբանական ժառանգություն համարելով այն ամենը, ինչ քրիստոնեական է նրա ներկայիս տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հայկական հուշարձանները»,- գրել է հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով՝ այս մեկնաբանությունը հիմնված է պատմական և մշակութային տվյալների արմատական խեղաթյուրման վրա, որի հետեւանքով Կովկասյան Ալբանիայի վերաբերյալ ադրբեջանական տեսությունները էապես դուրս են մնացել որևէ գիտական վավերականությունից: 

«Փաստորեն, ըստ ադրբեջանցի «գիտնականների» վարկածի, հայերը Ղարաբաղ են ժամանել միայն ռուսների կողմից Կովկասի գրավումից հետո, այսինքն՝ XIX դարի սկզբին։ Ակնհայտորեն առանց հիմնավորումների այս թեզը պաշտպանվում է Ադրբեջանի կողմից՝ պատմական իրականության համակարգված կեղծման միջոցով, որը, ցավոք, համատարած միջամտությունների և ֆինանսավորման շնորհիվ սկսում է ընդունվել նաև արտերկրում։ Քաղաքական և մշակութային ազատության բոլոր համաշխարհային վարկանիշների մշտապես վերջին հորիզոնականներում գտնվող երկրին բնորոշ մի գործելաոճ է սա, որը, սակայն, հմտորեն օգտագործում է իր էներգետիկ հարստությունները հասնելու այնպիսի նպատակների, որոնց այլ ճանապարհով աներևակայելի կլիներ հասնել: Իսկապես հնարավոր չէ զբաղվել Ադրբեջանի  պատմությամբ, մշակույթով և քաղաքականությամբ՝ առանց հաշվի առնելու այս քաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Կովկասյան Ալբանիայի ադրբեջանական վերակառուցումը առանց քննադատության ընդունելը նշանակում է մասնակցել հայերի դեմ մշակութային նոր ցեղասպանությանը, որոնք մեկ դարից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում ոչ միայն կոտորվել և վտարվել են իրենց նախնիների տարածքներից՝ սկզբում Օսմանյան կայսրության, իսկ այժմ՝ Ադրբեջանի, այլև զրկվել են իրենց գեղարվեստական ժառանգության մեծ մասից։ 

«Քրիստոնեական քաղաքակրթության հուշարձանները, որոնք ժամանակին տարածվում էին Կովկասից մինչև Միջերկրական ծով, շարունակում են գտնվել ոչնչացման վտանգի տակ։ Եթե արևելյան Թուրքիա ճանապարհը ցավոտ երթուղի է, որն անցնում է մեկ դար առաջ դաժանորեն ոչնչացված ժողովրդի հիշատակի միջով, որի հուշարձանները մասամբ շարունակում են վկայել նրա մեծության մասին, ապա Ադրբեջանն այժմ գործում է ավելի համակարգված՝ ոչնչացնելով հայկական ներկայության բոլոր հետքերը, ինչպես, ցավոք սրտի, արդեն եղել է Նախիջևանում կամ ինչպես դա տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում՝ «ալբանիզացման» միջոցով, և որտեղ չեն պակասում նաև իրական ավերածությունները։ Բաքվի իշխանությունների «ալբանական» նախագիծը Կովկասի Ալբանիա ստեղծելն է, որը լիովին զուրկ կլինի Հայաստանի հետ առնչություններից. Ալբանիա՝ առանց հայերեն արձանագրություններով (որոնք պետք է ջնջել) եկեղեցիների, առանց խաչքարերի (որոնք պետք է ոչնչացնել, քանի որ հայկականությունը չափազանց ակնհայտ է), առանց միջնադարյան գերեզմանոցների (տապանաքարերը վկայում են հին հայկական ներկայության մասին) և այլն։ Սա իսկապես կործանարար և ստոր նախագիծ է, որին չպետք է նպաստել որևէ ձևով։ Առավել ևս, որ այս ապահայացված Ալբանիայի մասին հորինվածքը Բաքվի հանրային դիսկուրսում մեկուսացված փաստ չէ, որը փաստորեն շարունակում է հենց Հայաստանի Հանրապետության տարածքը հաճախակի անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ կասկածի տակ դնելով նույնիսկ այս երկրի գոյությունը: Ինչպես տեսնում ենք, եթե մշակութային ասպարեզում Կովկասյան Ալբանիայի ուրվականը գրոտեսկային հետևանքներ ունի իր կատարյալ անհամապատասխանելիության պատճառով, ապա քաղաքական ասպարեզում կան ծայրահեղ վտանգավոր հետևանքներ, որոնք չպետք է թերագնահատել և ամեն դեպքում պետք է խորությամբ անդրադառնալ՝ ի հարգանք պատմական իրականության և հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի»,- եզրափակել է Ալդո Ֆերրարին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:50 07/08/2024  |  ՔաղաքականՄինսկի խումբն այն միակ հարթակն է, որի սեղանին պետք է դնել արցախցիների վերադարձի հարցը. Դավիթ Գալստյան
15:07 03/08/2024  |  ՔաղաքականՈւզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել․ Ոսկանյան
21:26 02/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ավիրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
20:21 01/08/2024  |  ԼՐԱՀՈՍ8 հոգին կալանավորվել են քաղաքական պատվերի հիման վրա եւ դատարանի առաջ նրանց կանգնեցնելը ազգային արժանապատվությունը ստորացնելու տարրեր ունի
22:22 26/07/2024  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ
11:33 23/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պետական ջազ նվագախումբը հանդես կգա բացօթյա համերգով
11:27 20/07/2024  |  ՄեկնաբանությունՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետ
22:51 19/07/2024  |  ԼՐԱՀՈՍԴատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ. փաստաբան
19:52 12/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծը
20:54 09/07/2024  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան

Արխիվ

[]