ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
23 ճանապարհից 9-ը չենք ընդունել, եթե շինարարը չի շտկում թերությունները՝ հայտնվում է «սև ցուցակում» 08/08/2024 13:24 | ԼՐԱՀՈՍ
Համայնքային ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 6 մարզերի 13 համայնքների 20 սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունն հատկացրեց 1 մլրդ 428 մլն դրամի չափով գումար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նիստում հայտնեց, որ եթե այդ հատկացումներն իրականացվեն՝ կստացվի, որ այս տարվա ընթացքում միայն սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը հատկացրել է 13 մլրդ 730 մլն դրամ։
«Արարատի մարզին կհատկացնենք 420 մլն դրամ՝ Արարատ համայնքում մարզադպրոցի կառուցման, Մասիս համայնքի Հայանիս, Սայաթ–Նովա բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման և նորոգման, Արտաշատ համայնքի Աբովյան, Արևշատ և Դեղձուտ բնակավայրերում փողոցների նորոգման համար։
Արմավիրի մարզին կհակացնենք 425 մլն դրամ՝ 2 ծրագրերի համար՝ 2 բնակավայրի մանկապարտեզների նորոգման և վերակառուցման համար։
Գեղարքունիքին կհատկացնենք 16 մլն դրամ՝ Այգուտ բնակավայրի ջրագծի աշխատանքների և Ջիլ համայնքի խմելու ջրագծի ցանցի նորոգման համար։
Լոռու մարզին՝ 174 մլն դրամ՝ տարբեր բնակավայրերի մանկապարտեզի նորոգման, գրադարանի մասնաշենքի նորոգման, վարչական շենքերի նորոգման, քաղաքային զբոսայգու վերանորոգման, Սպիտակի սելավատարերի, ջեռութցման համակարգերի վերագման համար։
Կոտայքի մարզին՝ 31մլն դրամ՝ Գառնիում խմելու ջրի խողովակների անցկացման համար։
Շիրակի մարզին՝ 356 մլն դրամ՝ մանկապարտեզների նորոգման, շենքերի նորոգման համար»։
Սանոսյանի խոսքով՝ հանրապետությունում մի քանի հայրուր տեղով շինարարություն է իրականացնում միայն սուբվենցիոն ծրագրերով։ «Դա նշանակում է՝ մի քանի ընկերություններ մի քանի տեղ են շինաշխատանքներ իրականացնում, եթե վերլուծենք՝ հսկայական աճ ունենք։ 2018 թ-ին մենք 3.6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել, 2023թ-ին՝ 58 մլրդ դրամի։ Աճը խոսում է այն մասին, որ շինարարական ընկերությունները գրանցել են աճ, մասնագիտական կարողություններ»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ կատարված աշխատանքների որակին պետք է հետևել. «Որակի հաշվին արագություն ձեռք չպետք է բերենք»։
Սանոսյանն էլ նշեց, որ որակի հետ խնդիրներ կան, բայց պետք է ոչինչ չանեն, որ որակի հետ խնդիրներ չլինեն։ «Ծրագրեր կան, որ չեն ընդունվում, մինչև շինարարները կամ շտկում են թերությունները, կամ էլ այդ ընկերություններին ընդգրկում ենք «սև ցուցակում»։ Միայն վերջին շրջանում 23 ճանապարհ ենհք ընդունել, որոնցից 9-ը չենք ընդունել, թիվը մեծ է ու խոսում է այն մասին, որ որակին ուշադրություն ենք դարձնում»։
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում