ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ է ասել Սերժ Սարգսյանը ԼՂ-ի մասին Օբամայի հետ բանակցությունների ժամանակ. գաղտնազերծում՝ Ֆարմանյանի կողմից 08/08/2024 16:22 | Քաղաքական
Գաղտնազերծում – 2 խորագրի ներքո քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հատված է հրապարակել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի բանակցություններից։
2010 թ․ ապրիլի 12, Վաշինգտոն
- Դա հին խնդիր է, սակայն կա հնարավորություն՝ առաջ գնալու համար։ Կան քաղաքական ծախսեր, որ մենք՝ առաջնորդներս, երբեմն վճարում ենք, երբ համարում ենք ճիշտ՝ առաջ գնալու համար, ու միշտ չէ, որ ժողովուրդը համաձայն է այդ որոշումների հետ: Թուրքիան դրական ազդակ է ուզում, ինչը կարող է քաղաքական տանիք դառնալ արձանագրությունների վավերացման հարցում առաջ գնալու համար։ Խնդրում եմ ազդակ ուղարկել, թե Դուք համարո՞ւմ եք, որ կա նման հնարավորություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ առաջ գնալու համար: Խնդրում եմ անկեղծ ասել՝ նման հնարավորություն կա՞, թե՞ չկա, - Օբամա։
- Պարո՛ն նախագահ, երբ թուրքական կողմն ասում է ազդակ, նկատի ունի մեր կողմից միակողմանի զիջում: Ձեզ անկեղծորեն ասում եմ, որ նման հնարավորություն չունենք՝ Լեռնային Ղարաբաղի հարցում գնալու միակողմանի զիջումների: Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հակամարտության լուծման հարցում ամենաշահագրգիռը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, հետո՝ Հայաստանի Հանրապետությունը, հետո նոր՝ Ադրբեջանը և ապա միայն՝ Թուրքիան: Արդեն 20 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատերազմի մշտական վտանգի տակ է, ինչը նրան թույլ չի տալիս զարգանալ ու ապրել բնականոն կյանքով: Մենք իսկապես պատրաստ չենք Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Դա կնշանակի, որ այդ տարածքում մեկ հայ չի մնա,–Սարգսյան։
- Որևէ մեկը չի ենթադրում Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, և, իհարկե, սա էլ այն ձևաչափը չէ, որ պետք է քննարկել ու լուծել 20 տարվա խնդիրը: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը մեծ օգուտ կստանա սահմանի բացումից, ինչը շատ կարևոր է նաև Թուրքիայի համար՝ կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք շարունակել ճնշումը թուրքական կողմի վրա։ Պատրաստ ենք հայկական կողմի հետ շարունակական ներգրավվածության, որպեսզի գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ ․․․ Կարծում եմ, որ գործընթացից դուրս գալը մեծ սխալ կլինի: Եթե Հայաստանը հրաժարվի արձանագրություններից, ենթադրում եմ, որ Թուրքիան ուրախությամբ կընդունի և ուրախությամբ կապահովի այսօրվա ստատուս-քվոն: Այդ դեպքում Հայաստանը վնասներ կկրի, իսկ Թուրքիան՝ ոչ: Դրա համար կշարունակենք մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ ու զուգահեռ կաշխատենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Մեր կողմից կարող ենք երաշխավորել, որ ճնշում կգործադրենք Ադրբեջանի նկատմամբ, որ այս փուլում բարձրացնենք հարցի կարևորությունը,– Օբամա։
- Եթե մի օր Լեռնային Ղարաբաղը, պարո՛ն նախագահ, որևէ հրաշքով հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո մենք կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այնուհետև՝ արդեն խորհրդային կարգերի հաստատման շրջանում, կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը: Տեսե՛ք, թե ինչ եղավ Նախիջևանի հետ. այնտեղ հիմա նույնիսկ մեկ հայ չկա: Հիմա Ղարաբա՞ղն էլ տանք։ ․․․ Ավելի լավ է այսպես։ Ավելի լավ է ստատուս-քվոն, քան այնպիսի արհեստական լուծումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կբերի նոր ողբերգություն։ ․․․ Լա՛վ, մենք այս արևի տակ ապրելու իրավունք չունե՞նք։ Մի՞թե դա արդար է, - Սարգսյան։
- Գիտեք, պարո՛ն նախագահ, այս տարիների ընթացքում սովորել եմ, որ միշտ չէ, որ հարցերն արդար են լուծվում։ Միշտ չէ, որ աշխարհն արդար է, - Օբամա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
- 09/17/2024 18:12 Գիրացած կինը կորցրել է քաշի կեսը շնորհիվ անսովոր հոբբիի ու սիրահարվածության
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում