ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինսկի խումբն այն միակ հարթակն է, որի սեղանին պետք է դնել արցախցիների վերադարձի հարցը. Դավիթ Գալստյան 08/07/2024 09:50 | Քաղաքական
Հայաստանի կողմից վարվող քաղաքականության արդյունքում է, որ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը չի բարձրաձայնվում միջազգային ատյաններում ու այն քննարկման առարկա չի դարձել, բայց Տոյվո Կլաարի հայտարարությունը վկայում է այն մասին, որ որքան էլ փորձեն այդ հարցը շրջանցել՝ միևնույն է, արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առօրեական է անկախ նրանից, թե օրվա իշխանությունները ինչ են ուզում կամ ում՝ ինչ խոստում են տվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձնախումբ, որի ջանքերի շնորհիվ այսօր այդ հարցը տարբեր հարթակներում բարձրաձայնվում է:
«Այս հարցը չի կարող փակվել, այն գնալով ավելի շատ հարթակներից է հնչելու»,-ասաց նա։
Անդրադառնալով Կլաարի` վերադարձի հարցի շուրջ ԼՂ հայերի՝ Բաքվի հետ ուղիղ բանակցությունների մասին դիտարկմանը, Գալստյանը նշեց, որ այսօր միակ միջազգային մանդատ ստացած խումբը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը լիազորություններ ունի Արցախի հակամարտության հարցում բանակցություններ իրականացնել։
«Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացել և հանդիսանում էր Հայաստանի Հանրապետությունը, որը օրվա իշխանություններն այդ պարտականություններ չկատարեցին։ Այսօր էլ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն ցավոք Հայաստանի իշխանության կողմից որևէ արձագանք չկա Ադրբեջանի իշխանություններին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի հարցը բերվի բանակցային սեղան։ Իսկ միակ մանդատ ունեցող հարթակը Մինսկի խումբն է, որի սեղանին էլ օրվա իշխանությունները պետք է դնեն այդ հարցը՝ փորձելով վերակենդանացնել այդ հարթակը և սկսել բանակցություններ Արցախի ժողովրդի վերադարձի մասով։ Մնացած այլ որևէ հարթակում Հաագային միջազգային դատարանի որոշումները չկատարող երկրի հետ բանակցությունները կործանարար կարող են լինել», - արձանագրեց Արցախի պատգամավորը:
Դիտարկմանը, թե Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկու պետությունները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հակամարտության մեջ են խմբի երրորդ անդամ հանդիսացող պետության՝ ՌԴ-ի հետ, հետևաբար ինչպե՞ս է պատկերացնում, որ հնարավոր լինի վերագործարկել այդ ֆորմանտը՝ նա պատասխանեց, որ Արցախի հարցը կարող է լինել այն հենց այն խթանը, որի շնորհիվ կողմերը կրկին կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգով։
«Ամեն դեպքում, Ադրբեջանի վարքագիծը իմանալով ուղիղ բանակցությունների, առանց միջնորդի չպետք է գնալ, քանի որ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ իր խոստումները կատարի։ Այս հարցում բազմիցս համոզվել ենք»։
Հարցին, թե ինչ միջազգային երաշխիքների ներքո է հնարավոր արցախցիների վերադարձը՝ նա նշեց, որ երբ լինեն բանակցություններ՝ բոլոր հարցերը, պետք է դառնան բանակցությունների թեմա։ «Նախ պետք է սկսել բանակցությունները, խոսել արցախցիների իրավունքների մասին, կարգավիճակի մասին, ապա միայն հստակեցնել, թե ինչ անվտանգային միջավայրում է հնարավոր մեր վերադարձը։ Այդ հարցերը չեն կարող առանձին - առանձին քննարկվել, բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն փաթեթային։ Քանի դեռ չկան բանակցություններ՝ շատ անիրատեսական է խոսելն այն մասին, թե ինչ միջազգային երաշխիքների ներքո է հնարավոր վերադարձը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/04/2024 08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ»
- 10/04/2024 08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
- 10/03/2024 17:32 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Սարգսյան
- 10/03/2024 12:41 Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին. Սուրենյանց
- 10/03/2024 11:54 Լո՞ւրջ եք ասում, որ Արփի Դավոյանին ԱՆ նախարար նշանակելու հարցն է քննարկվում, Արփի Դավոյանին պետք է նշանակել ու վերջ․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/03/2024 18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները
- 10/03/2024 15:36 Պայթյուն Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան
- 10/03/2024 10:32 Պատահար Աղավնաձոր գյուղի խաչմերուկում. 3 մարդ հոսպիտալացվել է
- 10/02/2024 16:04 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/03/2024 23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին
- 10/02/2024 23:38 Գիշերը Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
- 10/02/2024 14:40 Նկուղում հայտնաբերված կտավը, պարզվել է, իրապես Պիկասո է
- 10/01/2024 13:49 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը
Հետաքրքիր է իմանալ
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ