ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
18 տարի աշխատելուց հետո, Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից 08/06/2024 14:31 | Մեկնաբանություն
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
«Օգոստոսի 5-ից պաշտոնապես դադարեցրել եմ իմ աշխատանքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում,որտեղ համակարգում էի մի քանի ոլորտներ (մարդկային ռեսուրսներ, արխիվավարում, իմունականխարգելում և այլն)։
Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր իմունականխարգելումը, քանի որ դեռևս 2006 թվականի օգոստոսին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ պարոն Արտավազդ Վանյանի առաջադրմամբ և երջանկահիշատակ Առողջապահության նախարար պարոն նորայր Դավիդյանի հրամանով նշանակվել էի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար և հատուկ նշանակության հանձնարարական էի ստացել՝ բարելավել երկրում պատվաստումային գործընթացը և պատվաստումային ցուցանիշները։
Ինչու՞։ 2005 թվականին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երեխաների միայն 60 տոկոսն էին ստացել իրենց տարիքային պատվաստումները, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն այս ցուցանիշն ավելի էր նվազել՝ մոտ 46 տոկոս։
Երկար և տքնաջան թիմային աշխատանքի շնորհիվ, հատկապես առաջին երկու տարվա ընթացքում աշխատելով նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին, արդյունքն արդեն տեսանելի եղավ 2010 թվականին և 2015 թվականներին իրականացված ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտություններով՝ 80 տոկոս և 89 տոկոս համապատասխանաբար։ Ներկայում՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, երեխաների առնվազն 92 տոկոսը ստացել են տարիքային բոլոր հիմնական պատվաստումները։
Որպես Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, անչափ երախտապարտ եմ իմ անմիջական ղեկավար պարոն Արտավազդ Վանյանին, ով վստահել է իմ կարողություններին և ունակություններին, միշտ աջակցել է իմ աշխատանքային 18 տարվա ընթացքում իմունականխարգելման բարելավման ուղղությամբ քաղաքականությունների, իրավական դաշտի մշակման, նոր ռազմավարություններ ներդնելու և իրականացնելու համար։ Առաջնահերթ նշեմ 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային լրացուցիչ պատվաստումների իրականացումը՝ Առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանի անմիջական ղեկավարությամբ, որի արդյունքում մինչև 2023 թվականը Հայաստանում կարմրուկի և կարմրախտի վիրուսների տեղական շրջանառություն չգրանցվեց։
Հաջորդը՝ հատուկ սառնարան մեքենաներով պատվաստանյութերի կենտրոնացված բաշխման մեխանիզմի ներդրումն էր՝ դեռ 2010 թվականին, որով բացառվեց տաքսիներով կամ անձնական մեքենաներով պատվաստանյութերի տեղափոխումը՝ բացառելով տեղափոխման հետ անձնական գործերի համատեղումը և հետևաբար, պատվաստանյութերի որակական հատկանիշների փոփոխության ռիսկը։ Ներդրվել են մանկական հիվանդացության վրա ազդող մի շարք պատվաստանյութեր՝ հեմոֆիլուսային Բ վարակի դեմ, ռոտավիրուսային, պնևմակոկային։ Հատկանշական է ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը՝ շատ կարճ ժամկետում մանկական մահացությունը կտրուկ նվազեց։ Հանուն անկեղծության նշեմ, որ Հայաստանին համահունչ արդյունք գրանցվեց ռոտավիրուսային պատվաստումներ ներդրած բոլոր երկրներում։ Չեմ կարող չնշել Առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանի կողմից ջանքերը՝ շարունակաբար իմունիզացիան օրակարգային հարց դիտարկելու և պոլիոմիելիտի կենդանի օրալ պատվաստանյութից անցումը ինակտիվացվածի խրախուսելու համար, որի շնորհիվ վերացվեց պատվաստանյութով ասոցացված պոլիոմիելիտի առաջացման ռիսկը։
Զգալի հաջողություն էր 2018 թվականից սկսած հնգավալենտ պատվաստումներից փուլային անցումը համակցված վեցավալենտ պատվաստումներին ՝ շնորհիվ Առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանի արագ կողմնորոշման և քաղաքական ամուր կամքի պատվաստանյութերի բյուջեի կտրուկ ավելացման միջոցով։ Այս քայլով մեր երկրի համար, իրոք, աննկարագրելի արդյունք ապահովվեց․ մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումների ծածկույթը հնարավոր եղավ բարձրացնել մինչև 92-94 տոկոս, քանի որ հետպատվաստումային ջերմային ռեակցիաները և, հետևաբար հրաժարականները նվազեցին։ Միաժամանակ, մեր ծնողները շատ էին սիրում այս պատվաստումը՝ գերադասում էին շատ թանկ գներով կատարել մասնավոր բժշկական կազմակերպություններում։
Ամենակարևորը, քովիդի համավարակի սկիզբը համընկավ վեցավալենտի ներդրման ավարտին, որի արդյունքում մեզ հաջողվեց պահպանել պատվաստումների մեր ցուցանիշները՝ այն դեպքում, երբ շատ երկրներում մինչև 30 տոկոսով պատվաստումների ցուցանիշները նվազեցին և մինչև այսօր շատ դժվարությամբ են կարողանում վերադառնալ 2019 թվականի ցուցանիշներին։
Իհարկե, չեմ կարող չնշել պարոն Արա Բաբլոյանի ներդրումը՝ մշտական պատրաստակամությունը աջակցելու մեր երկրում իմունիզացիայի զարգացման և կայացման համար։ Պարոն Բաբլոյանի «Երկրի բյուջեում առկա միակ մեկ դոլարը կներդնեի իմունիզացիայում» խորիմաստ արտահայտությունը միշտ ուղեկցել է իմ աշխատանքային կարիերիայի ընթացքում։
Շատ կարող եմ թվարկել, բայց խնայում եմ Ձեր ժամանակը:
Միայն մեծ ուրախությամբ կնշեմ, որ այսօր Հայաստանի իմունիկանխարգելման ազգային ծրագիրը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում հաջողված և օրինակելի ծրագրերից մեկն է։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս 18 տարվա ընթացքում իմ հետ աշխատած իմ թիմին՝ ծանրաբեռնված և շատ դեպքերում արտաժամյա աշխատանքի համար, ամբուլատոր - պոլիկլինիկական բոլոր հաստատությունների բուժանձնակազմին՝ մեծ նվիրման և որպես առաջամարտիկ ողջ ծանրությունն իրենց վրա կրելու համար, լրագրող գործընկերներին՝ միշտ պատրաստակամ, անկողմնապահ իրազեկման համար։
Հատուկ շնորհակալություն միջազգային իմ գործընկերներին՝ WHO, UNICEF, GAVI, FIDEC, CDC, TFGH, ECDC, USAID, UNFPA, MSF, IRC, շարունակական համագործակցության և Իմունականխարգելման ազգային ծրագրին աջակցության համար»,- գրել է Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում