ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Տեր-Սահակյանի գործը կամ կվերաբացվի, կամ դիմում կներկայացվի ՄԻԵԴ. որդին մանրամասներ է հայտնում 08/03/2024 20:08 | ԼՐԱՀՈՍ
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը պատրաստվում է ՄԻԵԴ-ում գործընթաց սկսել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա որդին` Աբգար Տեր-Սահակյանը:
Հիշեցնենք, որ շուրջ 32 տարի առաջ հենց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությամբ էլ դրվեց Հայաստանում քաղաքական սպանությունների հիմքը։
Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Քննությամբ հիմնավորվել ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ապացուցվել է, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր 1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։ Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկացված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:
Հաստատվել է բանդայի կողմից իրականացված առնվազն 5 անձի՝ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդի՝ Վարուժան Աբրահամյանի, Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, նրա վարորդի և ուղևորի սպանությունը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի և նրա վարորդի սպանության փորձը, ինչպես նաև՝ ավազակային հարձակման մի շարք դրվագներ։
Արմեն Տեր-Սահակյանն այս ընթացքում մի քանի անգամ դիմել է դատարան` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարց բարձրացնելով, որոնք մերժվել են, 2023թ. դեկտեմբեր ամսին` հրաժարվել է վաղաժամկետ ազատ արձակման դիմումից, տուժող կողմի պնդմամբ` հանրային ճնշման արդյունքում: Ավելին, բանդայի կողմից սպանված Հովհաննես Սուքիասյանի որդին` Թադևոս Սուքիասյանը, երեկ հրավիրված ասուլիսում ահազանգել էր` Տեր-Սահակյանի կողմից կրկին վաղաժամկետ ազատ արձակման հարց բարձրացնելու մասին, միևնույն ժամանակ, Սուքիասյանն անդրադարձել էր Տեր-Սահակյանի` օրերս տված հարցազրույցին, որում վերջինս պնդել էր, թե ինքը տուժող չունի, իսկ սպանությունների մասին խոսելով` ասել էր, թե լիկվիդացրել է թշնամուն, իսկ Սուքիասյանը` «սփյուռքի փողերով» պահում էր, որ պատերազմում պարտվեն. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա, գան իշխանության և որ ինքը զղջում է միայն այն բանի համար, որ գործերը բացահայտվել են: Տեր-Սահակյանի այս հայտարարություններին արձագանքել է տուժող կողմը` Հովհաննես Սուքիասյանի որդին` ներկայացնելով հակափաստարկները, ինչպես նաև` գործով ցուցմունքները, այդ թվում` Տեր-Սահակյանի:
Արմեն Տեր-Սահակյանի որդին` Աբգար Տեր-Սահակյանը, սակայն, պնդում է, թե այժմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը հետին պլանում է, երկու անգամ հրաժարվել են դիմումից:
«Մենք մեր հոր գործով զբաղվում ենք: Կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով կդիմենք դատարան` գործերի վերաբացման համար, կամ ՄԻԵԴ ենք գնալու, որովհետև այդ հոդվածներով չէր հասնում ցմահ կամ մահապատիժ: Մասնավորապես, հայրիկիս, որ մահապատիժ են նշանակել, ապա` ցմահ ազատազրկում, իր հոդվածներով չէր կարող նշանակվել նման պատիժ, առավելագույնը` 15 տարի ազատազրկում: Այդ մասով դիմելու ենք ՄԻԵԴ»,- ասաց Տեր-Սահակյանը` նշելով, որ ծիծաղելի են Թադևոս Սուքիասյանի այն պնդումները, թե իր հայրը հրաժարվել է պայմանական վաղաժամկետ արձակվելու դիմումից` տեսնելով դատարանի բակում հավաքված անձանց:
«Իրենք շատ փոքր մարդիկ են, ծիծաղելի է, որ ինքն իր մեջ փքվել է ու կարծում է, թե իրենց գործոնով պայմանավորված է հայրիկս հրաժարվել դիմումից: Իր գործոնը չի կարող ազդեցություն ունենալ ոչ իմ, ոչ էլ հորս վրա: Մեզ ոչ հետաքրքրում է այդ գազելի շոֆեռները, ոչ` ուազ-ի շոֆեռները… Եթե մենք պետք է այդ շոֆեռներին տեսնելով չգնայինք վաղաժամկետ ազատ արձակման, ապա ոչ իմ, ոչ հորս կյանքն արժեք չունի: Մենք լսում ենք մեր փաստաբաններին, որովհետև լուրջ գործընթաց է գնում: Ինքն (Թադևոս Սուքիասյանը -խմբ.) է ընտրել այսպես` հանրային խոսքի տարբերակը` լրագրողներով…Օգտագործվածն էլ է ինքը… Այն, ինչ ինքն ասել է, դրա կրկնապատիկն է…: Ինքն իրենից ինչ է ներկայացնում, որ թեկնածություն է դրել, քանի ձայն է հավաքել, հսկայական Կոշ գյուղում 80 ձայն է հավաքել»:
Անդրադառնալով գործով 26 տուժողներին` Տեր-Սահակյանը նշեց` ինչու է այդքան տուժողներից միայն ինքը` Սուքիասյանը խոսում:
Տեր-Սահակյանը նաև հերքեց, թե տուժող կողմը ծանուցումներ չի ստացել` վաղաժամկետ ազատ արձակման դիմումի քննության հարցով, նշում է` նախկինում Արտուշ Գաբրիելյանի վարույթում նիստերը հետաձգվում էր, քանի որ ծանուցված լինելով` տուժողները չէին ներկայանում դատարան:
Ինչ վերաբերում է զղջմանը, Արմեն Տեր-Սահակյանի որդին կրկնեց հոր խոսքերը` «Սպանություն չէ, լիկվիդացիա է: Լիկվիդացվել է անձ, ինչից հետո պատերազմում հաղթել ենք»:
Հ.Գ.Ասել է, թե՝ Արմեն Տեր-Սահակյանն ընդունում է, որ հայ պաշտոնյա են «լիկվիդացրել» քաղաքական շարժառիթներով, սակայն զղջման խոսքեր ցայսօր չի հնչեցրել, ինչով էլ պայմանավորված, ըստ տուժող կողմի, զրկվում է պայմանական վաղաժվամկետ ազատվելու հնարավորությունից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/07/2024 16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- 09/07/2024 08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:44 ՔՊ-ում խմորումներ են․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:41 Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/09/2024 16:22 Արցախի հանրապետությունը լուծարված չէ, այլ ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում օկուպացված. Մետաքսե Հակոբյան
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
- 09/07/2024 11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/09/2024 22:35 Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ օգնության է հասել հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը
- 09/09/2024 21:13 «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է
- 09/09/2024 18:34 Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 09/09/2024 15:38 Սյունիքի մարզում իրանցի տղամարդը «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի կառուցման ժամանակ էքսկավատորի ամբարձիչով անզգուշաբար դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/09/2024 23:10 Էնդոկրինոլոգը պատմել է «համբույրի հորմոնի» օգտակարության մասին
- 09/08/2024 21:21 Պելմենիների սիրահարներին նախազգուշացրել են վտանգի մասին
- 09/08/2024 21:03 Սատուրնը կհայտնվի արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք կունենա
- 09/08/2024 19:32 Մարդիկ սուպերմարկետներում սեր են սկսել փնտրել արքայախնձորի օգնությամբ
Հետաքրքիր է իմանալ
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում
- 08/29/2024 13:37 Արեգակի վրա սրտաձև բիծ են նկատել