Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/11/2024   00:04 «Փոսի» դպրոցի մոտ «ֆանտաստիկ» շինարարություն է. երեխաները դպրոց չեն գնում, Քաղաքապետարանն ասում է՝ շինարարությունն ի՞նչ կապ ունի 09/10/2024   23:54 Լորիս ջան, դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որն իր գործունեությամբ օժանդակեց Արցախի պաշտպանությանը՝ ծաղկեցնում և շենացնում էր Սուսը և Բերձորը. Ղարամյանը` ինքնասպանություն գործած փեսայի մասին 09/10/2024   23:40 ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հաստատել է ղեկավարներից մեկի հրաժարականը 09/10/2024   23:23 «Երևանի թիվ 64 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ 09/10/2024   23:12 Իտալիայի մշակույթի նախկին նախարարը յուրացման գործով կասկածյալ է 09/10/2024   22:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/10/2024   22:37 Բժիշկը նշել է ուղեղում թրոմբների առաջացման պատճառները 09/10/2024   22:25 Փաշինյանը ՔՊ վարչության նիստում քննարկել է Կուսակցության Զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 09/10/2024   22:22 Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան 09/10/2024   22:19 Նեյրոլեզվաբանը պատմել է, թե ինչպես ավելի երկար պահպանել ուղեղի ակտիվությունը 09/10/2024   22:00 Բաքվի բռնապետական վարչախումբը ակնհայտ վախեր ունի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի հնարավորությունից․ իրանագետ 09/10/2024   21:47 Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ 09/10/2024   21:38 Տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել 09/10/2024   21:28 Միգրանտը համացանցում ծանոթացել է ռուս դեռահասի հետ եւ հանդիպման ժամանակ բռնաբարել նրան 09/10/2024   21:13 Ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը 09/10/2024   21:10 Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը 09/10/2024   21:07 «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը կկոչվի Արցախի հերոս Բեկոր Աշոտի անվամբ 09/10/2024   20:56 Բարաք Օբամայի դստերը փառատոնում նկատել են 3268 դոլար արժողությամբ հանդերձանքով 09/10/2024   20:48 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին 09/10/2024   20:44 Իշխանափոխության համար պետք է աշխարհաքաղաքական 2 կենտրոնի համաձայնությունը.նոր զարգացում է սպասվում․ Արմեն Բադալյան (Տեսանյութ) 09/10/2024   20:36 Հայաստանը փորձում է օգտվելով նրանից, որ Ադրբեջանը պարտադրված է մինչև նոյեմբեր լինել շատ «քաղաքակիրթ», «խաղաղասեր» ու ինչ-որ բան առաջ մղել. Արմեն Բաղդասարյան 09/10/2024   20:32 «Մելոչ, նո պրիյատնո». Արմեն Աշոտյանն իր նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին 09/10/2024   20:16 Սեպտեմբերի 10-30-ը գիշերային ժամերին Երևանի մի շարք փողոցներ միակողմանի փակ է լինելու 09/10/2024   20:05 Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք ու գրավ կիրառեց. նա կազատվի կալանավայրից 09/10/2024   20:00 Գյումրիի ավագանին 68 մլն դրամ կհատկացնի նոր տոնածառի համար 09/10/2024   19:47 Հանրային մեղադրողը պահանջում է Աշոտյանին կալանավորել 3 ամսով 09/10/2024   19:44 Ոստիկանության բաժնի մոտ նռնակ պայթեցնելու գործով մեղադրյալներին զրկել են հեռախոսազանգերից և տեսակցություններից 09/10/2024   19:36 Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը 09/10/2024   19:26 Կյանքից հեռացել է հայտնի հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը 09/10/2024   19:19 Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը․ Զաքարյան 09/10/2024   19:08 Հրազդանի ՋԷԿ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Ծատրյան 09/10/2024   19:00 Երբ դատավորն այլանդակում է օրենքի բովանդակությունն ու էությունը. Թումասյան 09/10/2024   18:40 Բայրամովը զանգահարել է իր ուկրաինացի գործընկերոջը. ինչ են քննարկել կողմերը 09/10/2024   18:34 Դատախազը դատարան է հանձնել Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը 09/10/2024   18:31 Կալանքը վատ բան է, դեֆորմացնում է մարդուն. Աշոտյան 09/10/2024   18:28 Հարավային Կովկասի բոլոր երկրների պատասխանատվությունն է ընդլայնել առկա կապերը և նպաստել համապարփակ կայունությանն ու խաղաղությանը․ Լաշա Դարսալիա 09/10/2024   18:26 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտան ռազմաճակատ է գնացել այդ թվում Փաշինյանի հորդորով. Աննա Գրիգորյան 09/10/2024   18:24 2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր 09/10/2024   18:16 ՆԳՆ-ն հաղորդում է զոհի մասին. ինչ է հայտնի Հրազդանի ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ 09/10/2024   18:10 Հայաստանի ինքնիշխանության թշնամին էլ եք դուք, Հայաստանի թշնամին էլ. Վարդանյան 09/10/2024   18:09 Սեպտեմբերի 10-30-ը գիշերային ժամերին միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծ պ. խաչմերուկ ճանապարհահատվածը 09/10/2024   17:59 Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր 09/10/2024   17:45 Դատարանը քննարկում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը 09/10/2024   17:41 1 Mercedes և 20 BYD. Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ Հետք 09/10/2024   17:36 Գյումրիի ավագանին չհաստատեց «ՖեստիՎառ»-ի տաղավարների վարձակալության գումարը համայնքի միջոցներից հատկացնելու նախագիծը 09/10/2024   17:33 Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով 09/10/2024   17:28 Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին 09/10/2024   17:25 Անզեն ցուցարարի մոտ ուղարկում եք մի ամբողջ զորք, իսկ զինված հանցագործի մոտ՝ օպերլիազորի. Խամոյան 09/10/2024   17:24 Ժամանակին այգիներ ունեինք, հիմա գյուղատնտեսություն որպես այդպիսին գյուղում չկա. Քասախի համայնքապետի համար անսպասելի է եղել գյուղացիների կողմից ճանապարհը փակելը 09/10/2024   17:20 Պարոն Խաչատրյան, էն օրը ՊՆ-ին հարցում եմ արել, գաղտնիով պատասխան է եկել ու դա նշանակում է, որ Դաշնակցությունը դավաճան ա՞. Ալեքսանյան
09/09/2024   10:44 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին. shamshyan.com 09/09/2024   13:06 Արմավիրի մարզում. լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը 09/10/2024   13:01 Փորձում եմ մյուս կողմին էլ հասկանամ, դատվողը ես եմ, ես հանգիստ եմ նայում, գործից հետո գնում ենք ուտել-խմելու. Առուշանյան (տեսանյութ) 09/09/2024   17:16 Իր տան լոգարանում մահացած հայտնաբերված 38–ամյա տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ-ն մանրամասնում է Արշավիր Ղարամյանի նախկին փեսայի գործից 09/09/2024   14:38 Հայտնի է՝ ով է ինքնասպանություն գործած գործարարը 09/09/2024   13:30 ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց 09/09/2024   14:51 Հայտնի է Ռուսաստանում ամենատիտղոսակիր ռազմական օդաչուի մահվան պատճառը 09/09/2024   21:09 ԱԱԾ ներկայացած անձինք կնոջը լողավազանից առեւանգել էին ու ամուսնուց պահանջել 4 մլն դոլար որպես փրկագին (տեսանյութ) 09/09/2024   14:35 Շրջադարձային բացահայտում. ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա անդամախեղման իմիտացիա ստեղծել 09/10/2024   12:43 Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազարազտրկվի՝ 1 տարի 8 ամիս ժամկետով 09/10/2024   10:38 Դժբախտ պատահար Ձորաղբյուրում. կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը ու մահացել 09/10/2024   18:16 ՆԳՆ-ն հաղորդում է զոհի մասին. ինչ է հայտնի Հրազդանի ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ 09/09/2024   13:01 Մտածում են՝ Ադրբեջանի միջոցով մեր վրա հարձակո՞ւմ կգործեն. մենք դա տեսել ենք. Ալեն Սիմոնյանը՝ Մարիա Զախարովայի հայտարարության մասին 09/10/2024   11:16 Առուշ Առուշանյանը կազատազրկվի՞. դատարանը հրապարակում է որոշումը՝ ուղիղ 09/09/2024   18:45 Խոստանում եմ՝ պաշտպանական ճառը և վերջինս խոսքս շատ հետաքրքիր է լինելու․ Հրայր Թովմասյան 09/09/2024   19:49 «Հայէկոնոմբանկում» գործարքների իրականացման ընթացքում հաճախորդին հարցեր են ուղղել քաղաքական գործունեության հետ կապված. Բանկի պարզաբանումը 09/10/2024   20:05 Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք ու գրավ կիրառեց. նա կազատվի կալանավայրից 09/10/2024   08:00 Քասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ» 09/09/2024   12:55 ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան 09/10/2024   00:01 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները

Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում 2023 թ. իրականացված և ընթացիկ ծրագրերին 08/02/2024   22:44  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից «Ալլուր» բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Ներդրումների ծավալը հասնում է 6․1 մլրդ դրամի։ Կառուցվում են 6 վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Այն ներկա պահին վերակառուցվում է որպես բազմաբնակարան բնակելի շենք:

Վարչապետի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացման շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։ Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ:

Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Իջևանի գինու և կոնյակի գործարանի կողմից ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք բերված սարքավորումները: 2019 թվականից մինչ օրս ձեռք է բերվել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ 2023 թվականին կնքվել է 1․8 մլրդ դրամի վարկային պայմանագիր։ Նշվել է, որ գործարանն աշխատակիցների համար ապահովել է բարձր աշխատավարձ և ժամանակակից պայմաններ արտադրության և աշխատակազմի համար:

Տավուշի մարզում վարչապետն այցելել է «Հին Իջևանատուն» համալիր՝ ծանոթացել իրականացված ներդրումային ծրագրին: Նշվել է, որ կատարվել է 1,7 մլրդ դրամի ներդրում: Կառուցվել է հյուրանոցառեստորանային երկհարկանի, մանսարդային հարկով համալիր։

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան քաղաքի Տերյան փողոցում կոյուղագծերի կառուցման ընթացքին: Նշվել է, որ աշխատանքներն իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 17.7 մլն դրամ է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ասֆալտապատման աշխատանքների ընթացքը: Աշխատանքներն իրականացվում են Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բն․ ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների պայմանագրային արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Կատարվում են 1 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ:

Այցի ընթացքում Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգումն է ներկայացվել կառավարության ղեկավարին (Գանձաքար-Իծաքար հատված): Շինարարության պայմանագրային արժեքը 4,2 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 35 կմ է, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամուրջի կառուցումը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին:

Վարչապետը ծանոթացել է նաև Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 3,6 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ։ Աշխատանքներն ավարտական փուլում են։ Այնուհետև՝ ներկայացվել է Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 15 կմ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերին միջոցները հատկացրել է Կառավարությունը:

Բերդ համայնքում վարչապետը ծանոթացել է Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում ծրագրի ենթածրագրով Բերդ համայնքում իրականացվող տուֆապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 1,3 մլրդ դրամ է 2024 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6,9 կմ հատվածը: Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:

Գործադիրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ կառավարության Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված և կառուցման փուլում գտնվող անհատական բնակելի տներ: Այդ նպատակով շահառուներին պետությունը հատկացրել է 16-ական մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով: Բնակելի տների սեփականատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագիր նախաձեռնելու համար: Նշվել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ծրագիրն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ներկայումս ընթացքի մեջ են նմանատիպ բազմաթիվ բնակելի տների կառուցման աշխատանքներ:

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 168 մլն դրամ է, որից 92 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Իրականացվում են 2034 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, 11880քմ մակերեսի վրա: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:17 02/08/2024  |  ԼՐԱՀՈՍՑուցանակ են դնում, թող 10 հազար դրամ ավել ծախսեն... ժեշտի վրա առաջին պատահած ներկով գրել, մեխով սյան վրա ծռել, նման բաներից պետք է խուսափենք. Փաշինյան
12:54 02/08/2024  |  ԼՐԱՀՈՍԲանվորներին ինչքա՞ն եք վարձատրում, արտագնա աշխատանքի մեկնողները գալի՞ս են աշխատեն. Փաշինյան
12:39 02/08/2024  |  ԼՐԱՀՈՍ3-րդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի դիմաց փոս կար. տրամաբանության բախում կա. Փաշինյան
12:07 31/07/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Աննա Հակոբյանի մեքենա վարելուց տեսանյութ է հրապարակել
23:03 30/07/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը․ Արտակ Զաքարյան
18:19 30/07/2024  |  ՔաղաքականՎարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությանը
13:16 30/07/2024  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Խամենեիի հետ
11:52 30/07/2024  |  ՔաղաքականՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
11:14 30/07/2024  |  ՔաղաքականՓաշինյանը ժամանեց Իրան. նա հանդիպում կունենա երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
10:15 30/07/2024  |  ՔաղաքականՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Տեսանյութեր

09/07/2024   08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]