ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունիսի 12-ի դեպքերից 1,5 ամիս անց անհամաչափ գործողությունների համար որևէ ոստիկանի մեղադրանք ներկայացված չէ, փոխարենը՝ քաղաքացիների վերաբերյալ քրեական գործերն են դատարան ուղարկվում 07/30/2024 20:20 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ գործողությունների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում դեպքից ավելի քան մեկ ամիս անց դեռևս որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, աննախադեպ և առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։
Ոստիկանները ոչ միայն բռնություն են կիրառել նրան բերման ենթարկելիս, այլև՝ հաջորդիվ, տեղափոխելով նրան ոստիկանական պատնեշի ետևի հատվածում, ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով հայհոյանքներ։ Աբրահամ Գասպարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք։ Հատկանշական է, որ ի սկզբանե քաղաքացիների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, հետագայում՝ առանձին քրեական վարույթներ ևս նախաձեռնվել են, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանի, ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի հաղորդումների հիման վրա, որոնցով վերջիններս տուժող են ճանաչվել։ Հունիսի 12-ի իրադարձություններից ավելի քան մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթներից մեկով՝ 16 անձի մասով՝ խուլիգանության մեղադրանքով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Զուգահեռաբար, սակայն, իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով անհամաչափ գործողություններ իրականացրած ոստիկանների հայտնաբերման ուղղությամբ։ Առ այս պահը, ինչպես պարզվեց, չի բարձրացվել որևէ ոստիկանի պատասխանատվության ենթարկելու հարց, անգամ պարզ չէ՝ արդյոք ջանքեր գործադրվում են Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրած, ինչպես նաև՝ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողություններ կիրառած ոստիկաններին՝ առնվազն նույնականացման համար։ Համենայն դեպս, ինչպես ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին՝ դեռևս քրեական հետապնդում չկա հարուցված։
«Վարութային և ապացուցողական գործողությունները այդ վարույթով շարունակվում են»,- ասացին ՔԿ-ից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 10/14/2024 10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը