ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վարժողական ծրագրի մասնակիցները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների հետ 07/13/2024 14:22 | ԼՐԱՀՈՍ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Լեո Սարգսյան» և «Մարալ Մելքոնյան-Ավետիսյան» կրթական ծրագրերի երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկել են Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։ Քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը և Կոնգրեսում ադրբեջանական լոբբիին հակազդումը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Հայ դատի հանձնախմբի երիտասարդները կրում էին վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված էին Ադրբեջանի կողմից ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով ընդհանուր առմամբ հայտնի քսաներեք գերեվարված անձանց ազատ արձակման խնդրին։ Երիտասարդները ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ձեռնարկել անմիջական գործողություններ՝ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ներքին օրենսդրության կիրառմամբ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։
Երիտասարդներն այնուհետև ցուցադրական կերպով շարվել և ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված ճեպազրույցին՝ այդ կերպ հիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին: Երիտասարդների մոտ առկա էր պաստառ, որի վրա պատկերված էին հայ պատանդների լուսանկարները։ Ադրբեջանական ճեպազրույցը համակարգել էր Ադրբեջանի կառավարության համար ԱՄՆ-ում գրանցված «օտարերկրյա գործակալ» Էզրա Ֆրիդլանդերը, ով, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների, տարեկան 500․000 դոլար է ստանում Կոնգրեսում ադրբեջանամետ քաղաքականությունն առաջ մղելու համար:
Երիտասարդների հետ հանդիպումից հետո կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ոգեշնչված եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարությունը և Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը։ Այս ռազմագերիների թվում է Դավիթ Բաբայանը, ում հետ ես հանդիպել եմ իմ գրասենյակում՝ Ադրբեջանի կողմից նրա անօրինական առևանգումից մեկ տարի առաջ»:
Հայ դատի հանձնախմբի երիտասարդական պատվիրակությունը Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ քննարկել և ընդունել մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելուն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել