ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկ երբ Իսրայելում հրեա ծայրահեղականները թքում են հայ հոգևորականների վրա, ԱՄՆ-ում դա տեսնո՞ւմ են. Միքայել սրբազան 06/27/2024 19:30 | ԼՐԱՀՈՍ
Պետդեպարտամենտի ամեն տարվա զեկույցում էլ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ որոշ հավակնություններ եղել են, ամեն տարի էլ անդրադարձ եղել է, չի եղել այնպիսի տարի, որ պետդեպարտամենտի զեկույցում Հայ Առաքելական եկեղեցին չնշվի՝ իբրև կրոնական մոնոպոլ կառույց, իբրև միահեծան իշխանություն ունեցող կառույց։ Սա նորություն չի, տարօրինակ չի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նշենք, որ նախօրեին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում հատուկ անդրադարձ էր կատարվել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մտահոգություն հայտնելով, որ եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն հրապարակավ քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության հետ, որ 2023 թ. ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:
Սրբազանն ասաց, որ ԱՄՆ իշխանությունները անհանգստացած են, քանի որ այս իշխանությունները «իրենց սրտի իշխանությունն են»։ «Եթե իրենց սրտի իշխանությունը չլիներ՝ հիմա հակառակը՝ մեզ կգովեին, կասեին, որ մենք դեմոկրատական շարժում ենք գլխավորում։ Բայց քանի որ իրենց սրտով է այս իշխանությունը՝ մենք հակադեմոկրատ ենք։
Ամերիկյան իշխանությունը աշխարհի ամենասուբյեկտիվ իշխանությունն է՝ դեմոկրատական քողի տակ։ Այն, ինչ իրենց համար ընդունելի է՝ պետք է ընդունելի լինի բոլորի համար, այն ինչ իրենց համար իրենց համար մերժելի է՝ պետք է մերժելի լինի բոլորի համար։ Սա կոչվում է «ամերիկյան մեսսիոնիզմ»։
Անդրադառնալով Սահմանադրության մեջ եկեղեցու դերի ամրագրմանն անդրադարձին՝ Սրբազանը նշեց, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ եկեղեցին սահմանադրության մեջ նշված է և դրանում առանձնահատուկ տեղ է հատկացված եկեղեցուն։ «Հայ եկեղեցին հայ ժողովրդի միասնության շաղախն է։ Հայությունն ինչքան էլ բազմաթիվ բեկորների, մտածողությունների, հորիզոնականների, գաղափարախոսականների մեջ լինի՝ մի հաստատություն կա, որով միացած է, ու դա հայ եկեղեցին է։ Դա էլ վերացվի՝ հայ ժողովուրդը կվերածվի կտոր-կտոր մի զանգվածի, որը կլինի հեշտ կառավարելի, իսկ ԱՄՆ-ին ի՞նչ է պետք, հեշտ կառավարելի զանգված»։
Հարցին, թե հնարավոր համարում է, որ կառավարությունը նաև այս զեկույցը իբրև հիմնավորում կմատնանիշի, որպեսզի Սահմանադրությամբ եկեղեցուն վերագրվող հատուկ կարգավիճակը վերանայի՝ Աջապահյանն ասաց, որ, իհարկե, իշխանությունները կուզենան սա անել և, իհարկե, դա սահմանադրությամբ և հանրաքվեով հնարավոր է։ «Բայց մինչև հանրաքվեին հասնելը՝ պետք է մտքերը պատրաստել, թշնամացնել ժողովրդին եկեղեցու հետ, որ այդ հարցը լուծվի հանրաքվեով, այլապես հնարավոր չէ»։
Անդրադառնալով այլ կրոնական կազմակերպությունների թիրախավորմանը՝ նա նշեց, որ զեկույցում հստակ չէ, թե ում կողմից են թիրախավորվում այլ կրոնական կազմակերպությունները։
«Մեր ժողովրդից ավելի հանդուրժող ժողովուրդ որտե՞ղ կա։ Թող հարցնեն ազգային փոքրամասնություններին՝ մեր ժողովրդից ավելի հանդուրժող ժողովուրդ որտե՞ղ կա։ Իսկ երբ Իսրայելում ամեն քայլափոխի հրեա ծայրահեղականները թքում են հայ հոգևորականների վրա, դա տեսնո՞ւմ է ԱՄՆ դեպարտամենտը, չի տեսնում չէ, երբ այդ նույն կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները այնքան են լկտիանում, որ մտնում են եկեղեցու տարածք և իրենց գրականությունն են բաժանում, դա տեսնո՞ւմ է պետդեպարտամենը, երբ միլիոնավոր դոլարներ են ծախսվում մարդկանց հոգին գնելու համար, դա տեսնո՞ւմ է պետդեպարտամենտը, երբ մարդորսությամբ են զբաղվում, ոչ թե գաղափարական քարոզչությամբ՝ դա պետական դեպարտամենտը չի՞ տեսնում։ Ուրեմն այդ երկարկի ստանդարտը, որն ամերիկյան մեսիոնիզմի բաղկացուցիչ մասն է, դրանից թող հրաժարվեն։ Եթե մի բան տեսնում եք՝ տեսեք ամեն ինչ, եթե մի բան չեք տեսնում, ուրեմն՝ ոչ մի բան էլ մի տեսեք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել