ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին. Վահե Հովհաննիսյան 06/27/2024 14:02 | Մեկնաբանություն
Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տարի, բայց ամեն մեծ միտինգից հետո ուզում ենք արագ փոփոխություն։ Ինչևէ։
Արդեն 2019թ-ին իշխանության եկած թիմը (տեսականորեն) կարող էր իր ներսում հասկանալ, որ իրենց լիդերը «այն չէ» ու որևէ կապ չունի իրենց հեղափոխության հռչակած արժեքների հետ։ Անեին դա՝ չէր լինի պատերազմ։ Դա կլիներ լուրջ թիմի լուրջ պահվածք։
Պատերազմի ընթացքում բանակի վերնախավը պարտավոր էր իր վրա վերցնել պատասխանատվություն և կասեցնել ամբողջական պարտության սցենարը։ Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում և ինչով է ավարտվելու։ Իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու՝ Մեկ հոգու որոշումից հետո գեներալները դա ուղղակի պարտավոր էին։ Եվ աշխարհը դա կհասկանար, կընդուներ։
Նոյեմբերի 9-ից կարող էր տեղի ունենալ ինքնաբուխ զանգվածային պոռթկում, որովհետև «հաղթելու ենք» քարոզով տարան պարտության, անվերջ զոհերի և Արցախի կարևորագույն հատվածների կորստի։ Ինքնաբուխ պոռթկումը կլիներ բնական, և աշխարհը դա կընդուներ։
Հաջորդ շաբաթներին նախկին նախագահների ձևաչափը կարող էր իր դառնալ կոնսոլիդացնող լուրջ գործոն և կասեցնել մեր պատմության աղբերգության անիվը։ Դա կլիներ լուրջ պետության նախկին նախագահների պատմական քայլը։ Չստացվեց։
Արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր էր ճիշտ կոնսոլիդացնող դաշինքների և ճիշտ բովանդակության միջոցով փոխել իշխանությունը։ Չարվեց։
Հետագա շարժումների ընթացքում աշխատում էր երկու բանաձև. փողոցից փոխել իշխանությունը՝ չստացվեց, և ՔՊ-ն իր ներսից ձևավորի նոր կառավարություն՝ չարվեց։
5-6 տարի է՝ մենք այս ընթացքի մեջ ենք, որի՝ ցանկացած պահին ունեցած հաջողությունը կարող էր կանգնեցնել աղետի ընթացքը։ Չենք արել։ Այդ ընթացքում արձանագրվեց քաղաքական ուժերի համատարած դեֆոլտ և հին ու նոր առաջնորդների միֆազերծում։
Հասանք Տավուշ
Պատմական կորուստների հերթական փուլից առաջ, երբ քաղաքական դաշտը, կուսակցությունները, բոլոր ձևաչափերը արձանագրված անգործունակության մեջ են, և կենդանի են մնում բացառապես արհեստական շնչառությամբ, պարզվեց՝ չկա մի քաղաքական ուժ, մի քաղաքական լիդեր, հարյուրավոր ահասարսուռ անուններով կուսակցություններից մեկը, մի աշխարհիկ ձևաչափ, որը հասարակությանը կփորձի արթնացնել և այլ ուղով տանել պատմությունը։ Հիշեք Արցախի շրջափակման 9 ամիսները, երբ ՀՀ քաղաքական դաշտը ձայն չհանեց, Երևանում ընդվզման որևէ փորձ չարվեց (աննշան բացառություններով)։
Այս պայմաններում հայտնվեց մի հոգևորական, ով իր վրա վերցրեց պատմական առաքելություն և հետևաբար՝ վերցրեց նաև ռիսկերը, իշխանության բռնաճնշումները, վայրահաչոցների և կեղծիքի հարվածները, ու նաև «բարեկամների» խանդը։
Ու նա լուրջ հաջողության հասավ։ Չտեսնել սա հնարավոր չէ։ Եվ իհարկե նա մի քանի շաբաթում չէր կարող փոխել իշխանությունը։ Սակայն կարող էր և դրեց նոր պրոցեսի սկիզբը։
Ինչու հոգևորական
Ուրախանալու ոչինչ չկա իհարկե, որ աշխարհիկ քաղաքական հանրային միավորներն այնքան անօգնական ու անհեղինակություն վիճակում են, որ նոր սոլիդ իշխանության ձևավորման գործը կազմակերպում է հոգևորականը։ Սա շատ մտահոգիչ է պետության ներկայի ու հեռանկարի համար։ Մյուս կողմից՝ տարօրինակ ու նաև անազնիվ է «մեղադրել» հոգևորականին, թե ինչո՞ւ ես քաղաքական համակարգերի անճարականության պայմաններում հենց դու փորձում փրկել պետությունը։
Կա հարցի նաև այլ հարթություն. մենք, որպես հասարակություն, այնքան ենք դեֆորմացվել, ստի, փողի, խաբեության ու երեսպաշտության կոնգլոմերատ դարձել, որ այո, հենց հոգևոր խոսքով ու միտինգի հարթակից զանգվածային քարոզի ժանրով է առողջացման ճանապարհը։ Միլիոնավոր մարդիկ դիտում են հոգևորականի (հոգևորականների) ելույթները, և եթե ինքնամաքրման, անտարբերության թոթափման մասին մարդկային խոսքը մտնում է անտարբերների, մոլորվածների, նյութապաշտների տներ-սրտեր, ուրեմն հենց դա է առողջացման շարժումը, այլ կերպ ինչպե՞ս պիտի լիներ։
Հակաքարոզչությունը
Իշխանությունը սկսեց հակաքարոզչության մի թեզ, որը տեխնոլոգիական հմուտ տարածման շնորհիվ մտավ հասարակության տարբեր խավերի խոսույթ՝ թե բա հոգևորականը ո՞նց կարող է քաղաքականությամբ զբաղվել, կառավարություն ձևավորել, բանակցել Ալիևի ու այլ նախագահների հետ։
Սա պարզունակ թեզ է, որովհետև Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։ Դա ակնհայտ է անգամ իշխանական քարոզիչների համար։ Նա փորձում է կարգի հրավիրել երկիրը՝ իր վրա վերցնելով քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների գործառույթը, որոնք չեն կարողանում դա անել արդեն վեց տարի։ Հարցը, սակայն, ունի նաև այլ, ավելի առարկայական կողմ. Բագրատ Սրբազանը, այո, բարձրաստիճան հոգևորական է, և որպես հոգևորական՝ մեծ հեղինակություն է վայելում։ Պիտի հիշենք, սակայն, որ հոգևորական լինելուց բացի, նա լուրջ կրթություն ստացած, մեծ հաշվով գիտության ոլորտի մարդ է։ Եվ իրականում նա հանրային կյանք (եթե կուզեք՝ քաղաքական) մտնում է գիտությունից։ Մեր պետականության սկզբում երկու առանցքային դեմքերը, ի դեպ, նույնպես գիտական համայնքից էին՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Մանուկյան։ Գուցե հենց այսօր, պատմական աղետներից հետո, հետպատերազմյան վերականգնման ակունքում պիտի կանգնած լինի գիտնականը, գիտական մտածողության կրողը, մտքի կրողը։ Մարդիկ պարզապես պիտի տեղյակ լինեն, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն հարգված և մեծ վաստակ ունեցող հոգևորական է, այլև՝ գիտական համայնքի ներկայացուցիչ է, լուրջ գրքերի, աշխատությունների հեղինակ։
Հոգևոր-գիտնական, բա քաղաքակա՞նը
Հասկանալի է սրտացավ մարդկանց այն տեսակետը, որ այս շարժումը գուցե բարոյականության, արժանապատվության, մարդ լինելու խնդիրներ է դնում, սակայն թույլ է քաղաքական կոմպոնենտը։ Այս պահին դա այդպես է, բայց դա խնդիր է, որը պետք է լուծել, ու լուծել նաև բոլոր այն մարդկանց ջանքերով, ում համար իրականում կարևոր է շարժման հաջողությունը։ Ոմանց անհանգստացնում է որոշումների կայացման մեխանիզմների թափանցիկության, մասնակցելիության, բովանդակության սոցիական ուղղությունների սակավության խնդիրը և այլն։ Բայց սրանք ընդամենը խնդիրներ են՝ նոր սկսված շարժման ներսում, որոնք հեշտությամբ կարելի է և պետք է հաղթահարել։ Շարժման վերափոխումը հենց այս խնդիրների լուծման համար է։ Եվ սա էապես կուժեղացնի շարժումը ներսից ու կհեշտացնի արտաքին աշխարհում դաշնակիցներ ստանալու պրոցեսը։ Աշխարհը սրան չի նայում որպես առողջացման շարժում, դա աշխարհին հետաքրքիր չէ, դա մեր ներքին գործն է։ Աշխարհի համար սա մաքուր քաղաքական պրոցես է։ Պետք է ընդունենք նաև, որ սա մեկ հոգու լուծելիք խնդիրը չէ, որքան էլ մեծ լինի նրա հեղինակությունը։ Ուրեմն պետք է օգնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/05/2024 08:37 Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ»
- 12/05/2024 08:34 ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ»
- 12/05/2024 08:27 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
- 12/05/2024 08:23 Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ»
- 12/05/2024 08:20 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ»
- 12/05/2024 08:17 «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»
- 12/05/2024 08:14 Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/05/2024 15:21 Ադրբեջանի բռնապետը ջախջախեց նիկոլի ու քպ-ի «ամենահիմնավոր» պնդումները. «Արցախը տանք, որ Հայաստան մնա», «150 հազար արցախցիներին զոհաբերենք, որ 3 միլիոն հայ ապրի». Հակոբյան
- 12/05/2024 14:19 ՀՀ իշխանությունը թույլ է տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակցին հավակնել մեր ինքնիշխան տարածքին. Անանյան
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2024 00:02 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Volkswagen Passat»-ը Կոշ գյուղի տարածքում բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և գլխիվայր շրջվել
- 12/05/2024 23:25 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53»-ը, «ГАЗ 31029»-ը և «Hover»-ը․ վերջինի գազաբալոնը 10 մետր շպրտվել է
- 12/05/2024 18:54 Վթար Նոյեմբերյան քաղաքում
- 12/05/2024 10:49 Պարզվել է՝ 14-ամյա պատանին վնասվածքը չէր ստացել շամփուրի վրա ընկնելու հետևանքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/05/2024 22:06 Իտալիայում ձերբակալել են մաֆիայի հետ կապ պահող միանձնուհուն
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել