ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետդեպն անհանգստացած է եկեղեցու՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություններով 06/27/2024 12:45 | ԼՐԱՀՈՍ
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում ան խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։
Այսօր ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են թիրախավորել անհատներին, փակել պաշտամունքի վայրերը, բռնի տեղահանել համայնքները և բանտարկել մարդկանց իրենց կրոնական համոզմունքների պատճառով, հունիսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2023 թվականի կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության հերթական զեկույցը ներկայացնելիս: Իր խոսքում պետքարտուղարը մեջբերել է Pew Research Center-ի հետազոտության տվյալները, որոնք փաստում են, որ կառավարական սահմանափակումները կրոնի նկատմամբ հասել են իրենց ամենաբարձր կետին 2007 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարածաշրջանում մարդիկ շարունակում են բախվել կրոնական բռնության, կրոնական խտրականության, ինչպես կառավարությունների, այնպես էլ անհատների կողմից, ասել է Բլինքենը:
«Բռնի ծայրահեղական խմբավորումները ևս թիրախավորում են մարդկանց՝ ելնելով նրանց հավատքից, ինչպես տեսանք անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի Դաղստանի շրջանի եկեղեցիների և սինագոգի վրա հարձակումներում, որոնց ընթացքում զոհվեցին ոստիկաններ, քաղաքացիական անձինք և քահանա: Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» սարսափելի ահաբեկչությունից ի վեր և դրան հաջորդած Գազայում հակամարտության ընթացքում, և՛ հակասեմականությունը, և՛ իսլամատյացությունը զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում: Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ատելության հանցագործությունների և այլ միջադեպերի մասին հաղորդումները, որոնք ուղղված են ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների դեմ, կտրուկ աճ են արձանագրել»,- ասում է պետքարտուղար Բլինքենը:
Պետքարտուղարության տարեկան զեկույցն անդրադառնում է 2023 թվականի ընթացքում շուրջ 200 երկրներում կրոնական ազատություների բնագավառում տեղ գտած զարգացումներին, ներառյալ Հայաստանում:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի «Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է «կրոնական կազմակերպությունների» և պետության տարանջատում։ Այն ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ) ՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ»։
Ըստ զեկույցի՝ 2023 թ. ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:
«Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:
Վկայակոչելով լրատվամիջոցներում առկա տեղեկությունները՝ նշվում է, որ Կառավարություն-Եկեղեցի հարաբերությունները շարունակել են մնալ լարված՝ ուղեկցվելով «հրապարակային բացասական հռետորաբանությամբ»։
Ընդգծվում է նաև, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին կոչեր է հնչեցրել, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ «եկեղեցին պետությունից բարձր լինել չի կարող»։ Զեկույցում շեշտվում է՝ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում: Այս քայլը, ըստ պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը: ԱՄՆ արտաքին գերատեսչության զեկույցը նկատում է՝ Հայաստանի սահմանադրությունն «արգելում է հիմնարար իրավունքների և ազատությունների օգտագործումը կրոնական թշնամանք հրահրելու նպատակով։ Այն սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը»։
Փաստաթղթում հիշատակվում է եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ գործը. չնայած 2022 թվականին նրա հանդեպ դատական կարգով հետապնդումը դադարեցվեց, «կառավարությունը շարունակեց նրա դեմ առաջադրել «թշնամություն հրահրելու» մեղադրանքներ» ՝ առանց չեղարկելու նրան ձերբակալելու որոշումը:
Զեկույցը հիշեցնում է. «Կառավարությունը Սուլթանյանին մեղադրանք է առաջադրել 2021 թվականին՝ իբր «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու» համար, քանի որ վերջինս լրագրողին ասել էր, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում երկրի եզդի փոքրամասնությանը խտրականությունից պաշտպանելու համար»։
Կրոնական փոքրամասնությունների մասին խոսելիս զեկույցը մեջբերում է նաև բապտիզմ դավանող Դավիթ Նազարեթյանի գործը, որին դատարանը դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ «զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորակոչից խուսափելու համար՝ չնայած այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին նրա բազմաթիվ դիմումների», ասված է զեկույցում:
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է նաև անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում գտնվող հրեական միակ սինագոգի՝ Մորդեխայ Նավիի հանդեպ վանդալիզմի դեպքերին: Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել էր միջադեպերը, իսկ Հայաստանոմ հրեական համայնքն այն որակել «սադրանք, որը միտված է հրեաներին և հայերին հանելու միմյանց դեմ՝ Հայաստանի թշնամիների շահերից ելնելով»:
Զեկույցում անդրադարձ կա նաև «Եհովայի վկաներ» կրոնական խմբի անդամների վկայություններին, ըստ որոնց՝ կրոնական այս խմբի անդամների նկատմամբ անցած տարվա ընթացքում արձանագրվել են բանավոր և ֆիզիկական բռնության դեպքեր, ինչպես նաև հարձակումներ «Եհովայի վկաների» մասին պատմող ստենդերի վրա:
Զեկույցն Ադբեջանին վերաբերող հատվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին: Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուանկարների հիմնա վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին:
Զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել»։
Զեկույցը նշում է. «CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին»։
Պետքարտուղարությունը մեջբերում է նաև հունիսի 22-ին CHW-ի հրապարակած զեկույցը, որտեղ արձանագրվում են «մտահոգիչ միտումներ», որոնք վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի երկրամասի մշակութային ժառանգության վայրերը, ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում:
Փաստաթուղթը հիշատակում է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ»։
Ըստ պետքարտոիղարության զեկույցի՝ հատուկ զեկուցողը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհուրդի մտահոգությունները հայկական ժառանգությունը կովկասյան-ալբանական «խոսույթով» փոխարինելու կապակցությամբ. երկրամասի մշակույթի և ճարտարապետության ոլորտների փորձագետների ճնշող մեծամասնությունն, ըստ զեկույցի, «մերժել էին այս ռեվիզիոնիստական պնդումները՝ դրանք որակելով կեղծ»։
Պետքարտուղաության զեկույցն ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ը պետքարտուղարը, հենվելով 1998 թվականի Կրոնական ազատության միջազգային ակտի վրա, Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում, որը առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկրների ցուցակ է՝ «դավանանքի ազատության կոպիտ խախտումներ իրականացնելու կամ դրանք հանդուրժելու համար»,- նշված է պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին այս տարվա զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել