Թեմաներ
Ուրբաթ 10 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/04/2024   12:25 Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ խմբեր են ստեղծվել 10/04/2024   12:20 Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է 10/04/2024   12:02 «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի 10/04/2024   11:55 Բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան 10/04/2024   11:49 ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը Աստանայում մասնակցել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին 10/04/2024   11:38 Երեւանում հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է 10/04/2024   11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան 10/04/2024   11:20 ԲԴԽ-ն դադարեցրեց Վահե Միսակյանի լիազորությունները 10/04/2024   11:16 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան 10/04/2024   11:14 Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը 10/04/2024   11:10 ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին 10/04/2024   11:07 Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն 10/04/2024   11:05 ԲԴԽ-ն հրապարակում է Վահե Միսակյանի և Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ որոշումները՝ ուղիղ 10/04/2024   10:55 Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա. Հովհաննիսյան 10/04/2024   10:36 Հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ. 8 ամսվա տվյալները 10/04/2024   10:29 Վարչապետի վրա է պետք հոդված դնել պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու համար. Դանիելյան 10/04/2024   10:20 Իրավիճակը ավտոճանապարհներին 10/04/2024   08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» 10/04/2024   08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» 10/04/2024   08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 10/04/2024   08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» 10/04/2024   07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ» 10/04/2024   07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» 10/04/2024   07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» 10/03/2024   23:58 «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում տոնեց առաջին հաղթանակը 10/03/2024   23:53 Իսրայելական տանկերը կրակ են բացել Սիրիայի նահանգի գլխավոր ավտոմայրուղու վրա 10/03/2024   23:39 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   23:29 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 10/03/2024   23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   22:41 Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 10/03/2024   22:23 Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանատունը, որի շենքը ձեռք բերելու համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 23 միլիոն եվրո 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   22:01 ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չհարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա 10/03/2024   21:47 Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազը 10/03/2024   21:32 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան 10/03/2024   21:25 ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին 10/03/2024   21:21 Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյանն ահազանգում է 10/03/2024   21:10 Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զսպվածություն չցուցաբերելու մասին 10/03/2024   20:51 ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով տեղակալին 10/03/2024   20:36 YouTube-ը կբարձրացնի Shorts-ի տեսանյութերի առավելագույն տևողությունը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   20:04 Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ․ Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշ է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/03/2024   19:36 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   19:22 Երկրի դիվանագիտության ղեկավարը խոստովանեց, որ իրենց ջանքերն անարդյունք են եղել ու վարվող դիվանագիտությունը տապալվել է. Սուրեն Սուրենյանց 10/03/2024   19:12 Հանքարդյունաբերության ճյուղը արատավոր շրջանից դուրս չբերելու դեպքում, այն առաջիկա տարիներին կնվազի՝ տարբեր բացասական հետևանքներով 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/03/2024   18:59 Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW 10/03/2024   18:53 Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին
10/02/2024   13:53 Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել.արդյոք Մուշեղ Բաբայանի հրաժարականի հարցը եւս կբարձրացվի 10/03/2024   00:02 «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատով ես տալու, ընենց կտրորեմ» Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ վեճ ծագեց (տեսանյութ) 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/02/2024   13:42 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ 10/02/2024   13:29 Տիգրան Եգորյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին 10/02/2024   22:11 Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված (տեսանյութ) 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/02/2024   21:21 «Սրբազան պայքար» շարժման՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի 10/03/2024   14:46 Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը 10/02/2024   22:48 Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր 10/02/2024   17:37 Ժողովուրդը տեսնում է՝ ինչ ճաշ եք ուտում, որտեղ հեծանիվ քշում, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բաներ կան, որոնց մասին տեղյակ չէ. Գրիգորյանը՝ Փաշինյանին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/02/2024   18:46 Պայքարը նոր փուլ է սկսում. «Սրբազան շարժումը» հանրահավաք է հրավիրել, որին հաջորդեց երթը՝ ուղիղ միացում 10/03/2024   08:08 Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» 10/02/2024   18:12 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ էր, որը չի գրվել Հայաստանում. էնքան ինֆորմացիա ունեմ պատերազմի մասին, որ իրավապահ համակարգը դրա կեսը չգիտի. Փաշինյան 10/02/2024   16:06 Ռազմական հանցագործ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի 10/02/2024   18:24 Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 10/02/2024   22:27 Ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր․ Անհավանական․ Ալեն Սիմոնյան 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   11:37 Դատավորների թիվը կավելացվի․ ՀՀ-ում ներդրվում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի 06/12/2024   12:58  |  ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին (Ed Markey) կոչ է արել Միացյալ Նահանգներին և  միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները, այդ թվում՝ այս տարի սպասվելիք COP29-ի անցկացման  հանգամանքը, ապահովելու համար Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված  հայ պատանդների և գերիների ազատ արձակումը: Սենատորը թե՛ Կոնգրեսին, և թե՛ Սպիտակ տանը կոչ է արել  Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։ Սենատորի ելույթի ողջ ընթացքում ցուցադրվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալման լուսանկարը: Ստորև թարգմանաբար ներկայացվում է սենատորի ելույթը, իսկ տեսանյութը հասանելի է այս հղումով:

«Այսօր ժամանել եմ՝ խոսելու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ապօրինաբար կալանավորելու և այդ երկրում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների ահազանգող ցուցանիշների մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այդ տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր, բառացիորեն տարածաշրջանի բոլոր հայերը, զանգվածաբար արտագաղթեցին։ Այնուհետև Ադրբեջանը կեղծորեն հերքեց, որ ստիպել է մարդկանց հեռանալ և անազնվաբար խոստացավ, թե խաղաղ ճանապարհով կինտեգրի տարածաշրջանը և կերաշխավորի էթնիկ հայերի իրավունքները:

Փոխարենը, նույնիսկ նրանց կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը, որպես պատժիչ գործողություն, ձերբակալեց, այնուհետև՝ կալանավորեց Ղարաբաղի նախկին իշխանության ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի լուսանկարն այստեղ է, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին,նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ գեներալներ Լեւոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին։

 Այս ութ նախկին պաշտոնյաներն ավելի քան ութ ամիս գտնվում են նախնական կալանքի տակ։ Բոլորովին վերջերս՝ անցյալ ամիս, Ադրբեջանի իշխանությունները երկարաձգեցին նրանց կալանքը ևս հինգ ամսով՝ առանց դատավարության, առանց պատշաճ իրավական ընթացակարգի։ Ադրբեջանը պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքն ու ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Փաստացի, Ադրբեջանը դեռևս պահում է տասնյակ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։

Ի հավելումն, համատարած զեկույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ի, Մարդու իրավունքների միջազգային դաշնության և Միացյալ Նահանգների Պետքարտւղարության, ահազանգում են Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին: Հենց միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ իբրև պատժիչ գործողություն, ենթարկվել է մենախցում պահվելու ժամկետի երկարաձգման, անմխիթար պայմանների, ջուր և մաքուր հագուստ տրամադրելու մերժման և ժամեր շարունակ անդադար ոտքի վրա կանգնելու հրամանների: Նա նաև մի քանի շաբաթ շարունակ զրկված է եղել փաստաբանի և ընտանիքի հետ կապից։

Չնայած մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ օրինակներին՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը քիչ վնասներ է կրել՝ էթնիկ հայերի նկատմամբ իր դաժան բռնությունների և քաղբանտարկյալների անօրինական կալանավորումների համար: Ալիևի ռեժիմը կարծում է, որ կարող է շարունակաբար գործել միջազգային և Միացյալ Նահանգների օրենքների կոպտագույն խախտումներով, և հենց այդ իսկ պատճառով էլ Կոնգրեսը պետք է արտահայտվի ու ասի՝  «ո՛չ» Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը» և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներ գերեվարմանը։ «Ո՛չ»՝ բանտարկյալներին ու քաղբանտարկյալներին դաժան և անմարդկային պատժի ենթարկմանը, «ո՛չ»՝ տարածաշրջանում էթնիկ հայերի իրավունքների ժխտմանը, և «ո՛չ»՝ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակումը ևս մեկ օրով հետաձգմանը։

Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղբանտարկյալների նկատմամբ իր բոլոր բռնությունները։ Նա պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Այդ իսկ պատճառով ես նամակ հղեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով Պետքարտուղարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններում առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին: Ադրբեջանն ասում է, թե ցանկանում է խաղաղություն, բայց այն, ինչ նա իրականում ցանկանում է, անպատիժ գործելն է և, մի բան էլ, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից պարգևատրվելը, այդ թվում՝ այս տարվա վերջին ՄԱԿ-ի կլիմայական COP29 միջազգային կոնֆերանսը հյուրընկալելու արտոնությամբ:

Դուք չեք կարող, մի կողմից ասել, որ ցանկանում եք հյուրընկալել աշխարհը, իսկ հետո միաժամանակ ասել, թե  «անտեսեք մեր մարդու իրավունքների վիճակը, անտեսեք այն փաստը, որ մենք վերջերս ձերբակալել ենք այլ երկրի քաղաքական առաջնորդներին, և ձևացրեք, որ մենք դեռ արժանի ենք հյուրընկալելու մոլորակի կլիմայական գագաթնաժողովը»:

Ես կոչ եմ անում և՛ Կոնգրեսին, և՛ Սպիտակ տանը՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման, ցանկացած պարգևի կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։

 Մենք պետք է «ո՛չ» ասենք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարումներին և երաշխավորենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հիմա կատարյալ ժամանակն է այս զրույցը վարելու համար: Ադրբեջանը պատրաստվում է ընդունելու աշխարհի կլիմայական գագաթնաժողովը։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ ուշադրության կենտրոնում պահելու բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Սա մարդու միջազգային իրավունքների կոպտագույն ոտնահարում է, և ես կոչ եմ անում մեր կառավարությանը և համայն աշխարհին՝ ուշադրություն դարձնել այս քաղբանտարկյալների վրա, որ նրանք ազատ արձակվեն մինչև կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը, որն անցկացվելու է այս տարվա վերջում»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:43 10/06/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը
15:43 27/05/2024  |  ԼՐԱՀՈՍԲաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը
12:20 17/05/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
15:39 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին
12:51 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍԲաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք
17:55 14/05/2024  |  ՔաղաքականԲաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել
15:58 10/05/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին
07:59 04/05/2024  |  ՄամուլԻ վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
08:25 02/05/2024  |  ՄամուլՀույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
20:18 25/04/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը

Արխիվ

[]