ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարժման ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ-ն հրապարակել է ձայնագրություն 06/05/2024 10:20 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում առկա է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, ձայնագրության մեջ տղամարդիկ խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ մասնակիցների գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ձայնագրության մեջ լսվող խոսակցություն ունեցած և այլ անձանց ինքնությունները։
Դեպքի առթիվ 2024թ. հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող առարկաներ, իրեր, այդ թվում՝ սյունյակով գրված անձանց անուններ՝ դրանց դիմաց գումարի չափերի նշագրումներով նոթատետրեր։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կոտայքի մարզում հաստատված 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2024թ. մայիս ամսին Երևան քաղաքում իրականացվող «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
Մասնավորապես՝ վերջինիս կազմակերպմամբ 2024թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին։
Միջնորդությունը բավարարվել է։ Որոշում է կայացվել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով 29-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է Ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները, հավաքին շահագրգռելու համար առերևույթ տրամադրված ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև՝ այդ գործընթացում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ձայնագրությանը ստորև.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/07/2024 16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- 09/07/2024 08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:44 ՔՊ-ում խմորումներ են․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:41 Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
- 09/07/2024 11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան
- 09/06/2024 11:03 Խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է. Դավիթ Անանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/07/2024 18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
- 09/07/2024 18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած
- 09/07/2024 12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 09/07/2024 10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/06/2024 23:52 Հոգեբանը բացատրել է կրկնվող երազների ֆենոմենը
- 09/06/2024 22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան
- 09/06/2024 18:46 Տղամարդը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռեզյումեում կեղծ տվյալների համար
- 09/06/2024 18:18 Հեղեղումների ժամանակ կոկորդիլոսները գրավել են հնդկական քաղաքի փողոցները
Հետաքրքիր է իմանալ
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում
- 08/29/2024 13:37 Արեգակի վրա սրտաձև բիծ են նկատել