ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 06/03/2024 22:22 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և շնորհավորել նշանակման ու կարևոր հանձնառության ստանձնման առթիվ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալության է հայտնել ՄԱԿ-ի հետ տարբեր ուղղություններով երկարամյա համագործակցության համար և համոզմունք հայտնել՝ Ֆրանսուազ Ժակոբի նշանակմամբ արդյունավետ ծրագրերն առավել ակտիվ ընթացք կստանան: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և կառույցների միջոցով ստացվող հետևողական աջակցությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի իրականացման նպատակով:
«Այս համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում ներկայացվում է որպես հաջողված փորձերից մեկն առ այն, թե ինչպես կարելի է սկսել գործընկերությունը, այնուհետև այն ամբողջությամբ փոխանցել պետությանը: Կարևոր է նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ առանձնացնելով համագործակցությունը հատկապես ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործընթացում:
Ըստ աղբյուրի՝ Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է նաև կրթություն-աշխատաշուկա կապին նվիրված «Edu2Work» էլեկտրոնային հարթակի ստեղծումն ու դրա փոխանցումը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Նշվում է, որ Ֆրանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը ՄԱԿ-ի կարևոր գործընկերներից է, և հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ տարատեսակ վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շուրջ աշխատանքները շուրջ 3 տարի են տևել:
«Ընդունել ենք բոլորովին նոր օրենք, որը հնարավորություն է տալիս էապես փոխել մասնագիտական կրթության որակը մեր երկրում՝ հիմնվելով դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման վրա: Սա մեզ համար ռազմավարական ուղղություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կողմերը քննարկել են նաև մշակութային ժառանգության պահպանության, սպորտի և երիտասարդության ուղղություններով համագործակցության առկա իրավիճակն ու ընդգծել դրա զարգացման մեծ ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով այն առավել խորացնելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/16/2024 08:20 Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ «Հրապարակ»
- 10/16/2024 08:13 Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից․«Հրապարակ»
- 10/16/2024 08:00 ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»
- 10/16/2024 07:53 22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:51 Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել․ «Հրապարակ»
- 10/16/2024 07:46 Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:40 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/15/2024 11:23 Սա տգեղ է, հանգի’ստ. Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց, երբ ավագանու անդամը խոսեց արտահերթ ընտրություններ
- 10/14/2024 17:59 Ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասին
- 10/14/2024 17:07 Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը․ Հայկ Դեմոյան
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/15/2024 23:19 Երևանում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
- 10/15/2024 21:42 Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ ձմերուկից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com
- 10/15/2024 20:39 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
- 10/15/2024 20:13 Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ