Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/18/2024   23:07 Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի կունենա հարգանքի տուրք 09/18/2024   22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները 09/18/2024   22:33 Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ 09/18/2024   22:24 Իսրայելի գլխավոր շտաբը հաստատել է Լիբանանի վրա հարձակման ծրագիրը 09/18/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 09/18/2024   21:56 Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում՝ մասնակից դարձնելով դիվանագիտական կորպուսին. Գալստյան 09/18/2024   21:47 Ականատեսների գնահատականներով՝ հարձակվողները 30-40 հոգի էին․ Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին 09/18/2024   21:30 ԲԴԽ-ն հարցեր է հղել դատավոր Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով գրավոր պատասխան ներկայացնել 09/18/2024   21:13 Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը 09/18/2024   20:59 ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է Փարիզի Խաղերի մեդալակիրներին 09/18/2024   20:39 Վրաստանի վարչապետը պատմել է Բայդենի վրա ոչ պաշտոնական ազդեցության մասին 09/18/2024   20:20 Կյանքից հեռացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն 09/18/2024   20:05 Լիբանանում սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, տուժել է ավելի քան 300 մարդ 09/18/2024   19:56 ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/18/2024   19:40 Բագարանում դասադուլը շարունակվում է. Հարցով զբաղվում է ոստիկանությունն ու այցելում բողոքավորների տներով 09/18/2024   19:33 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին 09/18/2024   19:25 Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին 09/18/2024   18:46 Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով 09/18/2024   18:41 Ինժեներական աշխատանքների շնորհիվ 2026-ին Հայաստանի սահմանները պատված կլինեն ամրոցներով․Անդրանիկ Քոչարյան 09/18/2024   18:41 Նոր պայթյուններ Լիբանանում. այս անգամ կապի այլ միջոցներ էլ են պայթեցվել. (տեսանյութ) 09/18/2024   18:37 Հայաստան է այցելել շուրջ 300 հազար զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից 09/18/2024   18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան 09/18/2024   18:23 Նախորդ կանխատեսումս իրականացավ՝ Արցախի կորուստն էր, հիմա՝ ավելի մեծ բան կա դրված, որը կարող է կորսվել․ Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի երկու օրից 09/18/2024   18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել 09/18/2024   17:59 Արման Հովհաննիսյանի անունը կրկին հեռացվել է առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից 09/18/2024   17:58 «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը վաճառքի են հանել 09/18/2024   17:54 Ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Անդրանիկ Քոչարյան 09/18/2024   17:45 Իրազեկում․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ 09/18/2024   17:28 Ստեղծվել է ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ 09/18/2024   17:27 Ում խորհուրդ չի տրվում ցավազրկողներ խմել 09/18/2024   17:07 Ամերիկացի գործիչների հայամետ հայտարարությունները դուր չեն եկել Բաքվին 09/18/2024   17:06 Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու». Գեղամյան 09/18/2024   16:55 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 09/18/2024   16:53 Աշտարակ քաղաքի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 09/18/2024   16:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին 09/18/2024   16:31 ՆԳՆ ոստիկանության զորքերի պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել էր Լատվիա և Լիտվա 09/18/2024   16:14 Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհ կա 09/18/2024   16:08 Կանաչ ու մաքուր Երևան. թափոնները երկրորդ կյանք են ստանում 09/18/2024   16:01 Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են դատախազություն 09/18/2024   15:51 Ավազե սեղանից մինչև անտառ. Հայ մասնագետները սովորում են անտառային հրդեհների դեմ պայքարի ամերիկյան մեթոդները 09/18/2024   15:48 Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից 09/18/2024   15:44 Կեցցեն անդարդ կայֆերը. Ոսկան Սարգսյան 09/18/2024   15:43 Բաքուն դիվկորպուսի մի խումբ ներկայացուցիչների տարել է օկուպացված Դադիվանք՝ այն ներկայացնելով որպես «ադրբեջանական կոթող» 09/18/2024   15:13 Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին 09/18/2024   15:09 31–ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ 09/18/2024   15:04 Իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են․ կալանավորվել է Սերոբ Գասպարյանը. Ով է հաջորդը 09/18/2024   14:58 Նյութական ինչ ժառանգություն է մնացել օկուպացված Արցախում. Սարգսյանը թվեր է հրապարակել 09/18/2024   14:47 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել 09/18/2024   14:38 Wildberries-ի գրասենյակը գրավելու փորձի ժամանակ 3 մարդ է վիրավորվել. Բակալչուկ 09/18/2024   14:12 Այսօրվանից ուժի մեջ է մտել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը
09/17/2024   08:19 Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ» 09/17/2024   12:44 Լարված իրավիճակ՝ Աբովյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց. ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցավ քաշքշուկ 09/17/2024   23:01 «Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, իմ սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ չափի նյութական միջոց»․ Արտակ Բեգլարյան 09/18/2024   15:04 Իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են․ կալանավորվել է Սերոբ Գասպարյանը. Ով է հաջորդը 09/18/2024   10:40 Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 09/16/2024   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/17/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/18/2024   16:14 Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհ կա 09/17/2024   13:12 4-6 աստիճանով ցրտելու է. սպասվում են ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում՝ կարկուտ, մառախուղ 09/17/2024   21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա 09/17/2024   17:29 Ինչ հիվանդություններ է կանխում դդումը. մի քանի խորհուրդ՝ մասնագետից 09/18/2024   16:55 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 09/18/2024   13:09 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում 09/17/2024   17:01 Երևան-Սևան ավտոճանապարհից 15 անձ բերման է ենթարկվել 09/17/2024   16:21 Արցախի Հանրապետության «լուծարումը» հաստատող փաստաթուղթ ՀՀ կառավարություն մուտք չի եղել. Փաշինյանի կառավարությունն ուղղակի չի ընդունում Արցախի գոյությունը. Հարցման հետքերով 09/18/2024   12:59 ԲԴԽ անդամներից մեկն առանց ծանոթանալու է ստորագրել որոշումը, մեկ այլ անդամ` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ արել իմ հասցեին. Հարությունյան 09/18/2024   08:22 Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ» 09/17/2024   15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան 09/17/2024   18:45 Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա 09/17/2024   22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը

Երկրի մաշկն է սահմանագիծը, ամենազգայուն, խոցելի հատվածն է, որի պաշտպանությանն են կանգնած մեր այս լավ տղաները. Տիգրան Մանսուրյան 12/28/2023   12:42  |  ԼՐԱՀՈՍ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այցելել է դիրքեր։ Այս մասին տեղեկացանք «Հայ զինվորը»-ից։

Զանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.

-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.

-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:

Դե, իհարկե, կարելի է, ուրախանում եմ. ուրեմն՝ վստահ է, առողջությունը ներում է, ուրեմն՝ մեզ ջերմ հանդիպում է սպասվում:

Դեպի զորամաս տանող ճանապարհը կարճում են մաեստրոյի հետ հոգեպարար զրույցները: Նրա հետ ցանկացած թեմայով զրույցը թե՛ հաճելի է և թե՛ զորացնող: Ինքը՝ Տիգրան Մանսուրյանը, մանկան պես անմիջական է ու իր ծերունազարդ տարիքին, մարդկային ազնվական ու ազնվագույն տեսակի մեջ անպարագիծ իմաստուն: Պարզվում է՝ մաեստրոյին անձամբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին «փոխգնդապետի» կոչում է շնորհել:

-Իհարկե, սիմվոլիկ կոչում է, բայց ինձ համար շատ պարտավորեցնող, ու հաճելի էր սպարապետի նման ուշադրությունը, այնպես որ՝ ես էլ ինչ-որ առումով զինվորական եմ,- իր վարակիչ ժպիտով ասում է մաեստրոն:

-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:

-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են:

-Մեր լայն հասարակության, զինվորների համար ավելի հոգեհարազատ ու ճանաչված են հատկապես ֆիլմերի համար գրված Ձեր երաժշտությունները՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Կտոր մը երկինք»: Ինչպե՞ս ծնվեցին այդ մոտիվները,- հարցնում եմ:

-Ես ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ մինչև «Կտոր մը երկնիք»-ը աշխատել էի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վրա: Ի դեպ, նույն տարում գրեցի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը: Այդ ժամանակներից դեռ իմ մեջ տպավորվել է Հենրիկ Մալյանի, եթե կարելի է այսպես ասել, չմիջամտելու աշխատաոճը: Երբ եկավ «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը գրելու ժամանակը, իսկ ֆիլմը բավականին բազմաշերտ է, սպասում էի, որ ինչ-որ բան ասի՝ ցանկություն, ոճի նախընտրանք: Իսկ նա լռում էր: Հետո պիտի հասկանայի, որ ինձ այդ դրության մեջ դնելը՝ հարցականների տարածք մտցնելը, հատուկ էր արվում՝ ստեղծագործական լիարժեք ազատություն ստանալու համար: Մեկ նախադասություն միայն ասաց ինձ. «Սիմֆոնիկ թող չլինի»: Դրա տակ հասկանում էր որոշակի մի գեղագիտություն. պարզ, հասկանալի մոտիվներ, որոնք կդիպչեին մարդկանց սրտերին: Ֆիլմն արդեն նկարվել էր, մոնտաժը Հենրիկ Մալյանի տիկինն էր անում, և դժգոհ էր ֆինալից: Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ Թորիկը ֆայտոն է նստեցնում Անժելին և հայտարարում՝ «Կնիկս բաղնի՛ք պիտի երթա»: Նրա կարծիքով՝ չէր ստացվել այդ պատկերը: Նա դժգոհում էր, իսկ մենք զբաղված էինք պատկերի տակ երաժշտությունը տեղադրելով: Մեկ էլ, որ երաժշտությունը դրեց… անմիջապես դժգոհությունը վերացավ,- ուրախ ծիծաղում է մաեստրոն,- ամեն ինչ իր տեղն ընկավ: Շատ անսովոր համընկնումներ եղան այդ ֆիլմի ստեղծման ընթացքում: Շատ արտասովոր համընկնում եղավ Թորիկի դերակատարի՝ Աշոտ Ադամյանի՝ ֆայտոնի մեջ ձեռքերը տարածելու, բերանը բացելու և ճչալու պատկերի հետ: Երաժշտությունը տեղադրելիս այնպես ստացվեց, որ շեփորն իր բարձրակետին հասավ, երբ Թորիկը գոռում էր ձեռքերը տարածած, ու թվում է, թե հենց ինքն է շեփորի ձայնով գոռում: Սկզբում Մալյանը մտածեց, որ արհեստական կարող է հնչել այս համընկումը, փորձեցինք տեղաշարժել, բայց հետո հասկացանք, որ շատ լավ է, և հենց այդպես էլ մնաց:

Ո՞րն է իր ամենասիրելի ստեղծագործությունը հարցին, մաեստրոն դժվարանում է պատասխանել:

-Բոլորն իմ զավակներն են՝ սկսած Նահապետ Քուչակի չորս «Հայրեններից», որ գրել եմ, երբ դեռ ասպիրանտ էի:

Գործեր ունեմ, որ ավելի հաճախ են հնչում, և այնպիսիները, որ քիչ են հայտնի լայն հասարակությանը: Համաշխարհային ճանաչում ունեցող գործերից մեկը՝ «Ռեքվիեմը»՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, լատիներենով է: Եթե «Ռեքվիեմ» ես գրում, բառերը պետք է լատիներենով հնչող եկեղեցական տեքստ լինեն: Օրենք կա՝ ինչ լեզվով գրում ես, այդ երգի երաժշտության լեզուն պետք է համընկնի տվյալ լեզվի ավանդույթներին, դրա հիմքերի վրա պետք է կառուցվի: Ես արեցի ճիշտ հակառակը՝ իմ գրած «Ռեքվիեմի» բառերը լատիներեն են, իսկ երաժշտությունը՝ հայերեն: Ընդհանրապես, իմ երաժշտությունը հայերեն է: Ես դեռ փոքրուց բանաստեղծություններ էի գրում: Հետո բառերը վերածվեցին մեղեդիների: Այն հարցին, թե ինչպես է ծնվում մեղեդին, պատասխանում է խորհրդավոր.

-Երբեմն արթնանում եմ ու զգում, որ մեղեդին ինձնից շուտ արդեն արթնացել է: Իրենից մի քանի վայրկյան հետո ես եմ արթնանում,- ասում է ժպիտով և շարունակում, որ աշխատանքն իր կյանքի անբաժանելի մասն է, և այսօր էլ ինքը առանց ստեղծագործելու չի պատկերացնում իրեն:

Շուտով մոտենում ենք զորամասին, որտեղից կարճատև դադարից հետո ուղևորվելու ենք դիրքեր: Մեզ դիմավորում է զորամասի հրամանատարը՝ գնդապետ Միքայել Ֆարմանյանը: Զորամասի զինծառայողները ինքնագիր են խնդրում մաեստրոյից, իսկ վերջինս սիրով պատասխանում է՝ «Կարելի է նաև լուսանկարվել»: Հետո խնդրում, որ իր հեռախոսով էլ նկարենք:

Թեյի շուրջ մաեստրոն զրույցի է բռնվում հրամանատարի հետ, տեղեկանում զորամասի անցուդարձի, բարեփոխումների, սահմանին տիրող ներկայիս դրության մասին: Գնդապետը սիրով պատասխանում է մաեստրոյի հարցերին՝ վստահեցնելով, որ անում են հնարավորը, որպեսզի զորքերը, զորային պայմանները բերվեն ժամանակակից պահանջներին լիովին բավարարող չափանիշների:

Տաք թեյից ու ջերմ ընդունելությունից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ուղևորվում ենք դիրքեր: Այստեղ մեզ դիմավորում են ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Հակոբյանը, դիրքի ավագն ու անձնակազմը՝ հիմնականում ժամկետային զինծառայողներ:

-Ձեզ բոլորն այստեղ ճանաչում ու սիրում են, մաե՛ստրո: Անհամբեր սպասում էին Ձեզ,- ասում է գնդապետ Ֆարմանյանը:

-Ես էլ շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելով՝ այսպես արտակարգ զուսպ, լուրջ: Գիտեմ, որ հայ զինվորը ճիշտ այսպիսին է, և դուք հաստատում եք դա: Շատ ուրախ եմ ձեզ հետ փոքր-ինչ շփվելու համար: Հպարտ եմ ձեզնով, ինչպես ամեն հայ մարդ: Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք:

Մաեստրոն հարցուփորձ է անում զինվորներին, տեղեկանում, ով որտեղից է, տանը նրան ո՞վ է սպասում: Գոռին է դիմում, որը լավ ձայն ունի, երգում է:

-Ո՞վ ունես տանը:

-Հայրս, մայրս, քույրս:

-Քեզնից փո՞քր է քույրդ:

-Այո՛:

-Ուրեմն, դու տան ավագն ես:

Մյուսի պատասխանից անմիջապես գուշակում է. «Գորիսի՞ց ես»:

Զինվորներից Տիգրանն է ներկայանում, որը կարճ ժամանակ անց զորացրվելու է:

-Մենք Տիգրան անունով փառահեղ թագավոր ենք ունեցել,- ասում է մաեստրոն,- դե, դու ինքդ էլ գիտես՝ ինչ անուն ես կրում:

-Լևոն,- ներկայանում է մյուս զինվորը:

-Լևոն անունով հզոր թագավոր էլ ենք ունեցել:

-Սահակ,- ասում է մյուսը:

-Օ՜, դու էլ Սահակ Պարթևն ես,- անմիջապես կնքում է մաեստրոն:

-Կոլյա,- ներկայանում է մյուսը:

-Հայերեն դա Նիկողայոսն է: Կներես, որ անմիջապես թարգմանեցի, բայց հայերեն գեղեցիկ է հնչում՝ Նիկողայոս. շատ լավ անուն է:

-Նարեկ:

-Ես Նարեկ անունով թոռնիկ ունեմ:

-Նվեր,- հերթով ներկայանում են տղաները:

-Իսահակ:

-Ավետիք Իսահակյանի գյուղը հիշեցի՝ Ղազարապատը: Հիմա չկա այդ գյուղը. դրա տեղում լիճ են հիմնել: Իսկ ա՛յ կողքի գյուղն այժմ Իսահակյան է կոչվում՝ Ավետիք Իսահակյանի անունով: Տղե՛րք ջան, իսկ կարդալու ժամանակ ունենո՞ւմ եք,- հետաքրքրվում է մաեստրոն:

-Իհարկե,- միաբերան պատասխանում են զինվորները:

-Դա լավ է, շատ լավ:

Իսահակը մաեստրոյին թևանցուկ ցույց է տալիս իրենց կացարանը:

-Ահա այստեղ անձնակազմն է քնում, իսկ այնտեղ կապի հանգույցն է, որտեղից ապահովվում է կապը մեր բոլոր մյուս հենակետերի հետ: Ինչպես նաև տեսախցիկների միջոցով մշտապես դիտարկում ենք:

-Մի բան հարցնեմ,- ասում է մաեստրոն,- բոլորդ Աստվածաշունչ ունե՞ք:

-Իհարկե, միշտ ընթերցում ենք:

-Լավ է, շատ լավ,- գոհունակությամբ ասում է մաեստրոն:

-Այստեղ ահա մեր զինանոցն է,- շարունակում է ներկայացնել Իսահակը,- մեր զենքն ու զինամթերքն այստեղ է տեղադրված: Ամեն անգամ դիտակետ բարձրանալուց անձնակազմը լիցքավորում է իր զենքը և գնում դիտարկում իրականացնելու:

Դիրքի ոլոր-մոլոր խրամուղիներով շարժվում ենք դեպի դիտակետերից մեկը, որտեղ հերթապահում է Խաչիկը: Զինվորը հանում է հեռադիտակը, տալիս է մաեստրոյին:

-Ես ինձ այստեղ շատ պաշտպանված եմ զգում՝ ձեր մեջ, Խաչի՛կ ջան:- Մաեստրոն գորովանքով նայում է խրոխտ զինվորին:

-Մեր պարտքն է, մաե՛ստրո, որ Դուք Ձեզ պաշտպանված զգաք,- պատասխանում է երիտասարդը,- մենք դրա համար ենք այստեղ, և կարող եմ վստահեցնել, որ Դուք, մեր բոլոր ազգակիցները կարող եք հանգիստ լինել:

-Այո՛, իհարկե: Մենք մի ընտանիք ենք, Խաչի՛կ ջան: Բարդ ժամանակներում ենք ապրում: Դուք կանգնած եք մեր երկրի ամենազգայուն հատվածում՝ սահմանին: Վերջին տարիները շատ դժվար էին բոլորիս համար: Բայց, վստահ եմ, որ՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», ինչպես ասում է դասականը: Ձեզ հետ շփումն է՛լ ավելի է ամրացնում այս հավատս:

Մանրամասները՝ սկզզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:01 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆվաստացրել են մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողին, որն էլ մարտական դիրքում կրակել է իր կրծքավանդակին
11:39 11/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին. Թաթոյան հիմնադրամ
11:12 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՍոթքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր
19:43 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՎերին Շորժայում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
10:52 12/08/2023  |  ՔաղաքականՊարզվում են զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքները
19:18 15/06/2023  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում վիրավորում ստացած զինծառայողը Մասիս համայնքից է. Դավիթ Համբարձումյան
14:20 09/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆորածին Նարեին եկել է տուն տանի զինվոր եղբայրը. մյուս եղբայրն էլ սահմանն է պահում
20:48 22/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից․ 24news.am
20:10 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի կրակոցից վիրավոր ունենք
22:26 19/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս եք ցավակցում ու անցնում ապրելու. ինձ էլ սովորեցրեք. Մետաքսե Հակոբյան

Արխիվ

[]