ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Ղուկասյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում 11/20/2023 17:38 | ԼՐԱՀՈՍ

Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ Սամվել Ղուկասյանին ՀԿԿ-ն ծանուցում է ուղարկել, սակայն Ղուկասյանը չի ներկայացել ծանուցագրում նշված օրը, ըստ այդմ, ԱԱԾ-ն աշխատակիցները մտել են թաղապետարան ու թաղապետին ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ էլ Ղուկասյանը հարցաքննվել է։
Երևանի քաղաքապետարանից, սակայն, հերքեցին լուրը, համաձայն որի՝ ԱԱԾ-ն մտել է Կենտրոնի թաղապետարան և Ղուկասյանին տարել ՀԿԿ։
«Հակակոռուպցիոն կոմիտեից հրավիրել են իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում, ինչով էլ պայմանավորված անձամբ ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշեցին քաղաքապետարանից՝ վստահեցնելով, որ Ղուկասյանը որևէ կարգավիճակ չունի , բացառությամբ վարչական շրջանի ղեկավար լինելը։
Նշենք, որ առանց որեւէ կարգավիճակի անձը չի կարող հարցաքննվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ստացված տվյալների հիման վրա՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Մարտիրոսյանն, ով համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանի հովանավորյալն է եւ սիրելին, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ի՝ հետ, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք: Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, դարձյալ Արման Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ին և Ա. Ա.-ին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք: 13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել էին:Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը եւ նույն բաժնի աշխատակիցը կալանավորված են:
Ի․ Ս․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2023 08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:23 Ո՞րն է հաջորդը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:17 Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:04 Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:58 ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:54 ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/06/2023 17:01 Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագար». ադրբեջանագետ
- 12/06/2023 16:03 ՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը. ասում են՝ ստվերային կառավարում է իրականացվում
- 12/06/2023 15:40 Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար. Զաքարյան
- 12/06/2023 15:24 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարադատության անխուսափելիության զգացում, եթե վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը փորձում են կոծկել․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2023 16:55 Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ. հայտնաբերվել է դի
- 12/06/2023 14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն
- 12/06/2023 12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է
- 12/06/2023 11:48 Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/05/2023 23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
- 12/04/2023 23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
- 12/04/2023 18:01 Ծանոթության ժամանակ ինչ ու երբ գրել աղջկան. հոգեբանի խորհուրդները տղաներին
- 12/03/2023 16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը