ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հաղթահարենք հուսահատությունն ու պառակտվածությունը, դիմադրենք մարտահրավերներին ու դժվարություններին․ «Ապագա հայկականը» նախաձեռնության հայտարարությունը 11/20/2023 18:56 | ԼՐԱՀՈՍ

«Ապագա հայկականը» նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան տարածել են հայտարարություն՝ անդրադառնալով հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած այսօրվա ծանր մարտահրավերներին:
Հայտարարության տեքստը՝ ստորև․
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանում և Արցախում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համահայկական միասնական տեսլականի և գործողությունների կարևորությունը:
Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վայրի ու հետևողական քաղաքականության արդյունքում Արցախի ամբողջ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը մի քանի օրում: Արցախի պետական ու հանրային հայտնի գործիչները, այդ թվում՝ նախկին նախագահներն ու նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու: Հայկական քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը 2.5 հազարամյակում առաջին անգամ մնացել է առանց իր բնիկ ժողովրդի:
Այսօր Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները շարունակում են մնալ անտեսված: Նույնչափ վտանգավոր է Հայաստանի հասարակության և սփյուռքահայության շրջանում անտարբերության գերիշխող զգացումը, ինչը խոչընդոտում է ազգային համախմբմանը: Հայաստանի գործող վարչակազմի այս մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը:
Այս և մեր առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամային խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար վճռորոշ նշանակություն ունի ապագայի միասնական տեսլականի ձևավորումը, պատասխանատու ղեկավարումը, Հայաստանում և սփյուռքում կարող մասնագետների և ռեսուրսների ներգրավման արդյունավետ մեխանիզմների հարցում առկա բացի լրացումը:
Մենք հավատարիմ ենք ապագան միասին կերտելու մեր հռչակած առաքելությանը: Կարևորում ենք ջանքերի համակարգումը և մնայուն լուծումների համատեղ որոնման մեջ հայերի ու աշխարհում մեր բարեկամների ավելի խորը և ավելի լայն ներգրավումը:
Հայաստանի առումով մենք հրատապ ենք համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության և խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ և վստահելի գործընկերությունների ձևավորումը:
Արցախի առումով մենք շարունակելու ենք ձգտել այնպիսի լուծմանը, որը Արցախի ժողովրդին թույլ կտա անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները և կերաշխավորի նրանց ազգային, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքները՝ ներառյալ հայկական ժառանգության պահպանումը:
Սփյուռքի առումով ճակատագրական նշանակություն ունի մեր հավաքական ուժի օգտագործումը և ամբողջ աշխարհում սփյուռքի քայլերի համար ընդհանուր օրակարգի հաստատումը՝ կենտրոնանալով Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա:
Մենք հանդես ենք եկել «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությամբ 2020թ. ավերիչ պատերազմից հետո՝ զարգացնելով մի երկխոսություն, որը կհանգեցներ փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ընդհանուր շրջանակի ձևավորման: Մեր կոչին արձագանքել է ավելի քան 110,000 մարդ աշխարհի 108 երկրից: Մեր նպատակներն ի սկզբանե պարզ էին. հաղթահարել բևեռացումը, վերացնել գերիշխող հուսահատությունը, ձևակերպել համակարգային լուծումներ, վերակտիվացնել հասարակությունը և զարգացնել պատասխանատվության ընդհանուր զգացում երկրի և դրա ապագայի հանդեպ:
Հայաստանի ու սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների հետ ընդարձակ քննարկումների արդյունքում նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ՝ ձգտելով անդրադառնալ մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակին և համայն հայության կայուն զարգացմանը:
Այս տարվա գարնանը մենք անցկացրինք առաջին քաղաքացիական ասամբլեան հայկական աշխարհում՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որտեղ հայրենիքից ու սփյուռքից մասնակիցները քննարկեցին 15 նպատակներից 3-ը (Պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն և Բնակչության աճ) և ընդունեցին քաղաքականություն ու ծրագրային առաջարկներ: Համաժողովին նախորդել էր ավելի քան 100 հայ փորձագետների նախապատրաստական լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում երեք նպատակների շրջանակում կազմվել էին հնարավոր սցենարներ ու նախագծերի գաղափարներ: Համաժողովի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մենք երախտագիտություն ենք հայտնում մեր նախաձեռնությանը միացածներին այս ճակատագրական ժամանակներում իրենց անսասան աջակցության համար:
Մենք՝ հայերս, բոլոր մակարդակներում՝ անձնական, հասարակական և պետական, պետք է հաղթահարենք հուսահատությունը և պառակտվածությունը, դիմադրենք մեր ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին ու դժվարություններին և հավաքականորեն կերտենք պայծառ ապագա բոլոր հայերի համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2023 08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:23 Ո՞րն է հաջորդը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:17 Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:04 Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:58 ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:54 ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/06/2023 17:01 Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագար». ադրբեջանագետ
- 12/06/2023 16:03 ՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը. ասում են՝ ստվերային կառավարում է իրականացվում
- 12/06/2023 15:40 Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար. Զաքարյան
- 12/06/2023 15:24 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարադատության անխուսափելիության զգացում, եթե վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը փորձում են կոծկել․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2023 16:55 Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ. հայտնաբերվել է դի
- 12/06/2023 14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն
- 12/06/2023 12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է
- 12/06/2023 11:48 Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/05/2023 23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
- 12/04/2023 23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
- 12/04/2023 18:01 Ծանոթության ժամանակ ինչ ու երբ գրել աղջկան. հոգեբանի խորհուրդները տղաներին
- 12/03/2023 16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը