ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքը երբեք էլ հարցականի տակ չի դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը, դա լ Փաշինյանի ստեղծած կեղծ թեման է, որի հետևանքով ունեցանք Արցախի հայաթափում և նոր ագրեսիայի իրական վտանգ․ Հայրապետյան 10/11/2023 12:03 | Մեկնաբանություն
Փաշինյանը բացառիկ ունակություն ունի դաշտ նետել արհեստական խնդիրներ ու հետո իմիտացնել դրանց լուծումները: Այդ խնդիրներից մեկն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, մենք ունեցանք դատապարտող հայտարարություններ ԱՄՆ–ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, նաև այլ երկրներից: Կար իրական հնարավորություն այդ թեման տանել ՄԱԿ–ի ԱԽ, լավ աշխատելու դեպքում ստանալ բանաձև ու կանխել ադրբեջանական հետագա ներթափանցումները:
Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Հայտարարեց, որ պատրաստ է զորքերը «հայելային հետքաշել»: Այդ հայտարարության մեջ չկար որևէ տրամաբանություն, հակառակորդը մտնում է քո տարածք, օկուպացնում ու ի պատասխան դու որևէ միջազգային գործիքակազմ չես կիրառում, այլ ասում ես, որ պատրաստ ես հետ քաշվել: Դրանով Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքի այդ հատվածը դարձրեց «վիճելի տարածք»: Ադրբեջանն էլ օգտվելով այդ հանգամանքից գնաց հետագա հարձակումների: Հիշենք 2021 թվականի նոյեմբերը ու 2022 թվականի սեպտեմբերը: Սեպտեմբերին մենք ունեցանք 200 զոհ ու օկուպացված տարածքներ:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջանառել այն անհեթեթ թեզը, որ մենք «կադաստրի թուղթ» չունենք, այսինքն՝ Ադրբեջանից պետք է թուղթ ստանանք, որ կարողանանք պետություն ունենալ: Իհարկե, սա ևս դարձավ գործիք ադրբեջանական ղեկավարության ու քարոզչադաշտի ձեռքին: Տեսե՞լ եք երբևէ որևէ պետության ղեկավար սեփական պետության գոյությունը դնի հարցականի տակ ու հետո հակառակորդից «կադաստրի թուղթ» խնդրի սեփական պետության գոյության համար: Իհարկե, չեք տեսել: Մենք բացառիկ ենք այդ առումով:
Դրանից հետո արդեն սկսեց ակտիվորեն քննարկվել թվեր, ըստ որի` որպեսզի մենք ունենանք 29,800 քառ կմ տարածք, պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վտանգելով ոչ միայն Արցախը, այլև ՀՀ–ն Վրաստանին ու ՀՀ–ն Իրանին կապող ճանապարհների վրա գտնվող ստրատեգիական տարածքները: Արցախի թեման արագորեն «փակեցին», առնվազն այս փուլում: Ադրբեջանն էլ արդեն քարոզչական հենք է նախապատրաստում հետագա քայլերի համար: Փոխարենը, մենք շարունակում ենք ունենալ օկուպացված տարածքներ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով, իսկ Ալիևի վարչակազմը որևէ կերպ չի պատրաստվում դուրս գալ ՀՀ տարածքներից:
Բայց դա մի կողմ: Փաստացի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրել Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն (նրանք առաջարկում էին հասկանալ այդ խնդիրը սահմանային դեմարկացիայից հետո) ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետագայում արևմտյան հարթակներում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն էլ ներկայացնում է որպես «ձեռքբերում»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Արևմուքը երբեք էլ հարցականի տակ չի դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծ թեման է, որի հետևանքով մենք ունեցանք Արցախի հայաթափում և նոր ագրեսիայի իրական վտանգ: Հիմա արդեն դուք որոշեք, թե ում է ծառայում «արևմտամետ» Փաշինյանը և ինչքանով է նա պաշտպանում ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- գրել է Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/04/2024 08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ»
- 10/04/2024 08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
- 10/03/2024 17:32 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Սարգսյան
- 10/03/2024 12:41 Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին. Սուրենյանց
- 10/03/2024 11:54 Լո՞ւրջ եք ասում, որ Արփի Դավոյանին ԱՆ նախարար նշանակելու հարցն է քննարկվում, Արփի Դավոյանին պետք է նշանակել ու վերջ․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/03/2024 18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները
- 10/03/2024 15:36 Պայթյուն Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան
- 10/03/2024 10:32 Պատահար Աղավնաձոր գյուղի խաչմերուկում. 3 մարդ հոսպիտալացվել է
- 10/02/2024 16:04 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/03/2024 23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին
- 10/02/2024 23:38 Գիշերը Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
- 10/02/2024 14:40 Նկուղում հայտնաբերված կտավը, պարզվել է, իրապես Պիկասո է
- 10/01/2024 13:49 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը
Հետաքրքիր է իմանալ
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ