ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հասկանալ ՀՀ-ն ինչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ սահմանադրագետ 09/30/2023 20:49 | ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի գործողությունների հետևանքով արցախցիները բռնի տեղահանվել, էթնիկ զտման են ենթարկվել՝ թողելով նաև իրենց գույքը, սեփականությունը, իսկ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող դիմումով ֆինանսական փոխհատուցում ստանալու հարց բարձրացնելը՝ դեռևս անորոշ է։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանն առաջնային է համարում՝ ՀՀ-ի կողմից արցախցիներին տրվող կարգավիճակի վերաբերյալ իրավական ակտի ընդունման հարցը, ինչից հետո արդեն հնարավոր կլինի եզրակացնել, թե ինչ պահանջ կարող ենք ներկայացնել միջազգային կառույցներին։
Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տեղահանված արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված ակնկալում են՝ ինչ գործնական քայլեր կձեռնարկի իշխող ուժը։
«Մի կողմից ստացվում է, որ ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի, իրենք վերջերս իրենց արտաքին վեկտորը հստակ փոխեցին, օրինակ, երբ այդ պաշտոնյան իրեն թույլ տվեց ստորագրելու փաստաթղթեր՝ արցախահայության համար բախտորոշիչ, գնաց Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, որին հաջորդեց 44-օրյա պատերազմը, արդյունքում՝ կնքեց կապիտուլյացիոն ակտը 44-օրյա պատերազմի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այն իր ձևով հայտարարություն էր, բայց բովանդակային առումով միջպետական փաստաթուղթ և մեր Սահամանադրության համաձայն՝ պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը պատահական չէր նախատեսված Սահմանադրությամբ, քանի որ դա զտման և հակակշռման ինստիտուտի մաս է կազմում, որ հետագայում կանխորոշեն և արգելեն իրավիճակը՝ մեկ պաշտոնյայի կողմից մի ամբողջ պետության, ազգի ճակատագիր որոշելու հնարավորությունը, ինչն իրեն թույլ տվեց այս դեպքում։
Այնուհետև, Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ասուլիսում էլ պնդում կատարել, որ ըստ իրեն Արցախը, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող, ՀՀ ինքնիշխան պետության մաս կազմող որոշ տարածքներ ճանաչում է որպես անկլավներ, իսկ դրանից հետո, երբ 10 ամիս Արցախը բլոկադայի է ենթարկված լինում, ոտնահարվում են մարդու հիմնարար բոլոր հնարավոր իրավունքները, կանգնում հայտարարում է, որ իրենք կապ չունեն Արցախի Հանրապետության հետ, ՀՀ-ն պատասխանատվություն չի կրում Արցախի իշխանությունների գործողությունների համար, այնտեղ ՀՀ-ն զորք չունի, հրաժարվում են Անկախության Հռչակագրից, Սահմանադրության նախաբանի հիմնական գաղափարախոսությունից, Արցախյան հարցի՝ ՀՀ պարտավորություններից՝ ծնկի բերելով Արցախին և թողնելով բախտի քմահաճույքին»,- նշեց Մելոյանը՝ արձանագրելով, որ այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք հարցականի տակ դնել, թե արդյոք այդ նույն քաղաքական ուժը կօգտվի միջազգային գործիքակազմերից՝ արցախահայության կարգավիճակին և հետագա ճակատագրին վերաբերող, որովհետև մարդիկ բռնի տեղահանվել են, էթնիկ զտման ենթարկվել, իրենց աշխատանքի արդյունքը թողել են Արցախում՝ բռնի կերպով տեղափոխվելով ՀՀ, առերեսվելու են լրջագույն ֆինանսական խնդիրների հետ։
Բացի այդ, սահմանադրագետը առաջ քաշեց մեկ այլ հարց ևս՝ ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ ներկայացված դիմումը բավարարելու դեպքում արդյոք Ադրբեջանը կյանքի է կոչելու բռնագանձման որոշումը, հատկապես, երբ ունենք նախադեպային պրակտիկա՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված դիմումներով կիրառված միջանկյալ միջոցները Ադրբեջանի կողմից չկատարելու վերաբերյալ։ Ադրբեջանական իշխանություններն անգամ Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշումը չեն կատարել։
«Փաստացի ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն իրեն նեղություն չի տալիս կատարելու՝ միջազգային հեղինակավոր կառույցների իրավական ակտերը։ Ցավոք սրտի, ի տարբերություն ներպետական ատյանների, միջազգային կառույցներում չկան իրենց ակտերն ապահովող հարկադիր մարմիններ։ Իրենց տրված հիմնական գործիքակազմը սանկցիաներն են, որոնք կիրառվում են չենթարկվող, որոշումներն ի կատար չածող պետությունների նկատմամբ, սակայն տեսնում ենք, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չկիրառվեց։ Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ տեղի ունեցավ մեր ազգի և Արցախի Հանրապետության հետ ողբերգությունը»,- նշեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ ՀՀ-ն ինքնին ներպետական ինչ իրավական ակտեր է ընդունելու, թե ՀՀ-ն, իշխող ուժը ինչ կարգավիճակ է տալու ընդհանուր առմամբ արցախահայությանը, որը բռնի տեղահանվել և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում է հայտնվել, այնուհետև, նրանց տված կարգավիճակից, արդեն դրա հիման վրա կարող ենք եզրակացնել, թե ինչ դիմումներ և պահանջներ հնարավոր կլինի ներկայացնել միջազգային կառույցներին կամ օգտվել միջազգային կառույցների ընձեռած հնարավորություններից, որ որոշակիորեն Ադրբեջանի գործողություններին որակում տան։
«Աշխարհին հրամցնելու և պահանջներ ներկայացնելու համար պետք է մեր պետության ներսում որոշ հարցերի հստակ պատասխաններ տալ և գործընթացներ կազմակերպել»,- նշեց Մելոյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/01/2023 08:28 Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:23 Պատրաստվում են ամանորյա քեֆերի․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:20 ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել․ «Հրապարակ»
- 12/01/2023 08:17 Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:12 Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ․«Հրապարակ»
- 12/01/2023 08:08 Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
- 12/01/2023 08:06 ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
- 12/01/2023 16:20 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. պատգամավոր
- 12/01/2023 15:41 Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ Զաքարյան
- 12/01/2023 14:19 ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/01/2023 21:21 «Նիսանի» և «Մազդայի» ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 12/01/2023 19:24 Երասխ-Երևան ճանապարհին մարդատարը բախվել է գծանշում կատարող մեքենային, կա զոհ
- 12/01/2023 18:45 Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյուլագարակի տներից մեկում. հայտնաբերվել է 93-ամյա կնոջ դի
- 12/01/2023 15:28 Ողբերգական վթար Հոռոմ-Բենիամին ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել է, վիրավորներից մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
- 11/30/2023 19:19 Wildberries-ը բարձրացրել է գները մանկական ապրանքներ գնելուց հրաժարվելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը