ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 09/27/2023 11:02 | Քրեական խրոնիկոն

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը` ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այդ ժամանակահատվածի դատավոր Ա.Մ.-ի օգնական Գ.Ս.-ի հետ:
Մասնավորապես.
Ø 2012 թվականի ընթացքում Ա.Ե.-ն և դատավորի օգնական Գ.Ս.-ն խաբեության եղանակով ձեռք են բերել Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող 0,75 հա մակերեսով՝ 300 մլն դրամ շուկայական արժեքով հողամասը:
Ø Նույն թվականին Ա.Ե.-ն՝ 20 մլն դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 543 քմ մակերեսով շինությունը հափշտակելու նպատակով ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր:
Ø 2013 թվականի հունվարին Ա.Ե.-ն իր մտերիմ, փաստաբանական գործունեություն իրականացնող Ն.Հ.-ի, դատավորի օգնական Գ.Ս.-ի և քաղաքացի Վ.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ ձեռք է բերել 1 մլրդ 500 մլն դրամ շուկայական արժեքով՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գտնվող՝ 2.61 հա մակերեսով հողամասը:
Նկարագրված երեք դեպքերում՝ վերոնշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա, հողամասերն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում գրանցելու և տնօրինելու հնարավորություն ստանալու նպատակով, փաստի հաստատման պահանջի մասին դիմում է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. երեք դեպքում գործը մակագրվել է դատավոր Ա.Մ.-ին:
Ա.Ե.-ն, նկարագրված երեք գործարքներից երկուսի դեպքում, տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքներով հողամասերի իր մասնաբաժնի իրական պատկանելիությունը և ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու միջոցով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 76 մլն դրամ և 138 մլն դրամ արժեքներով հողամասերը:
Հաշվի առնելով, որ քաղաքացի Ա.Ե.-ի արարքներում առկա են հանցագործության հատկանիշներ՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (2 դրվագ):
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը