ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ են առաջացրել․ «Հրապարակ» 09/27/2023 08:08 | Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում.
«Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով եւ անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Նկատի առնելով նշվածը՝ այսօր, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է»։ Ընդ որում՝ չի նշվում, թե երբ է հաջորդ հանրահավաքը` հաջորդ հավաքի «օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն», չնայած «Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձեւավորվելու է ժողովրդի եւ պետության անվտանգությունն ապահովող ազգային իշխանություն»։ Հիշեցնենք, որ կոմիտեի կազմում են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թեւանյանը եւ Ավետիք Չալաբյանը։
Երեկ մարդիկ դժգոհում էին, որ հանրահավաքի չեղարկման պատճառներն անհիմն են, պետք է հավաքվել եւ հենց հրապարակում որոշել՝ ինչպես օգնել մեր հայրենակիցներին: Կար կարծիք, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ կոմիտեն չունի ասելիք, ելույթներն ու գործողությունները դեժավյու են առաջացնում: Ոմանք ասում էին, որ 5 հոգով ազգի ճակատագիրը վճռելու իրավունք չունեն, եւ անգամ «Ազգային կոմիտեն ապազգային է»։
Մենք տեղեկացանք, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու: Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թեւանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27. 09․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը