ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ 09/25/2023 16:37 | ԼՐԱՀՈՍ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:
Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:
Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:
Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:
Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:
«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձանց հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2023 08:32 Ալավերդուց անցան Գյումրուն․ «Հրապարակ»
- 12/07/2023 08:30 ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում․«Հրապարակ»
- 12/07/2023 08:26 Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»
- 12/07/2023 08:23 Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին․«Հրապարակ»
- 12/07/2023 08:05 Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»
- 12/07/2023 07:59 «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»․ «Փաստ»
- 12/07/2023 07:53 Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/07/2023 17:19 Դավաճանները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ստեփանակերտում ադրբեջանցիների օրոք ավելի անվտանգ է. Մարատ Եգանյան
- 12/07/2023 16:05 Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները. Նիկոլայ Գրիգորյան
- 12/07/2023 15:44 Ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով. Զաքարյան
- 12/07/2023 12:29 Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է . Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/07/2023 22:12 Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- 12/07/2023 19:10 Mercedes Vito-ն Չարենցի փողոցում՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին.նրա վիճակը ծայրահեղ ծանր է
- 12/07/2023 10:59 Հրազդանի կիրճում վնասվել է կոյուղագիծ, հողաքարային զանգվածը ծածկել է փողոցը
- 12/07/2023 09:13 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշի տարբեր բնակավայրերում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/05/2023 23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
- 12/04/2023 23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
- 12/04/2023 18:01 Ծանոթության ժամանակ ինչ ու երբ գրել աղջկան. հոգեբանի խորհուրդները տղաներին
- 12/03/2023 16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը