Թեմաներ
Հինգշաբթի 12 / 07 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/07/2023   11:18 Ինչ է քննարկում կառավարությունը այսօրվա նիստում. ուղիղ 12/07/2023   11:18 Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛Բրայան 12/07/2023   11:11 Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում 12/07/2023   11:02 Բաքվում մեկնարկել է գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով հերթական դատական նիստը 12/07/2023   10:59 Հրազդանի կիրճում վնասվել է կոյուղագիծ, հողաքարային զանգվածը ծածկել է փողոցը 12/07/2023   10:49 Քրիստինեն վնասված է պատճառել հարևան Նունեին. ծեծկռտուքի պատճառը եղել են ավելները.shamshyan.com 12/07/2023   10:40 ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը 12/07/2023   10:19 1988 թ. դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, դրա համար մարդկանց մոտ մտավախություն կա, որ եթե ձմռանը տաք է, երկրաշարժ է լինելու. Սուրենյան 12/07/2023   09:13 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշի տարբեր բնակավայրերում 12/07/2023   08:32 Ալավերդուց անցան Գյումրուն․ «Հրապարակ» 12/07/2023   08:30 ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում․«Հրապարակ» 12/07/2023   08:26 Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ» 12/07/2023   08:23 Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին․«Հրապարակ» 12/07/2023   08:05 Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ» 12/07/2023   07:59 «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»․ «Փաստ» 12/07/2023   07:53 Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ» 12/07/2023   07:50 Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել․ «Փաստ» 12/07/2023   07:47 Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ» 12/07/2023   07:43 Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ» 12/06/2023   23:53 Վրաերթ՝ Խանջյան փողոցում 12/06/2023   23:38 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/06/2023   23:21 Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը 12/06/2023   23:02 G7-ի երկրները Իրանին կոչ են արել դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը 12/06/2023   22:45 Բախվել են «BMW» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կա մեկ զոհ և մեկ տուժած 12/06/2023   22:34 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/06/2023   22:15 Բայդենը Կոնգրեսին կոչ է արել շտապ հաստատել Ուկրաինայի համար միջոցների մասին հարցումը 12/06/2023   21:54 Ոչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք. Բագրատ Սրբազան 12/06/2023   21:36 Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը բանակցություններ են սկսել 12/06/2023   21:21 Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 12/06/2023   21:07 Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը․ Երևանի քաղաքապետարան 12/06/2023   20:55 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12/06/2023   20:46 Երեխաները գիշերները չէին քնում, ասում էին՝ բա որ քնենք, ադրբեջանցիները մտնեն ու բոլորիս կոտորե՞ն․ բռնի տեղահանված բազմազավակ մայր 12/06/2023   20:33 Ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի ընտանիքը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ, նրան չի կարելի գերիների հետ փոխանակել և փոխանցել Ադրբեջանին 12/06/2023   20:25 ՔՊ-ն գիտակցում է, որ կորցրել է իր վարկանիշը եւ փորձում է համայնքներում վերահսկողությունը պահպանել, բայց 2024-ի ընտրություններում դա էլ չի փրկի. Քաղտեխնոլոգ 12/06/2023   20:17 Բաքվի վարչախմբի պարագլխի քաղաքականության բնույթը՝ արևելյան չարչու «մարտավարությունն» է․ Ոսկանյան 12/06/2023   20:05 Մհեր Գրիգորյանը խուսափեց պատասխանել՝ Հայաստանը պահանջում է արդյոք, որ Ադրբեջանը հետ քաշի իր զորքն օկուպացրած տարածքներից. ասելիք չուներ (տեսանյութ) 12/06/2023   19:50 «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է 12/06/2023   19:34 28-ամյա կինը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա տղամարդուն 12/06/2023   19:18 Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել (տեսանյութ) 12/06/2023   19:08 Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հուղարկավորել գործող աշխարհակարգը՝ ուժի կիրառումը դարձնելով խնդիրների լուծման ճանապարհ․Արա Պողոսյան 12/06/2023   18:55 Չեմ հավատում, որ տեղեկատվություն չեք փորձել ստանալ 1 տոննա կոկաինի գործով. Խամոյանը Փաշինյանին 12/06/2023   18:28 Դատախազի հետ ամեն ինչ նորմալ ա՞. երբ, երեկ 20 րոպե ընթերցում էր երկորրդ նախագահի որդու ապօրինի գույքը, նրա առողջականը վատացավ.Վահագն Ալեքսանյան 12/06/2023   18:25 Դասագրքերում սխալների և անճշտությունների վերաբերյալ ստացված արձագանքների հիման վրա տեխնիկական և բովանդակային լրամշակումներ կարվեն. ԿԳՄՍ նախարար 12/06/2023   18:09 Արցախում տեղի ուենցած վերջին ողբերգության հետևանքով քանի հոգի է զոհվել, աշխատանք տարվու՞մ էդա ճշտելու համար. Գեղամ Նազարյան 12/06/2023   18:09 ՔՊ-ական 25 պատգամավորի վերաբերյալ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել․ ինչու են ՔՊ-ականները կանխատրամադրված Հարությունյանի նկատմամբ 12/06/2023   17:59 Հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 12/06/2023   17:58 Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել 12/06/2023   17:54 Այսօր՝ ժամը 22:00-ից մինչև ժամը 07։00-ն կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը 12/06/2023   17:35 Մարտունու ՌՈ տարածքային բաժանմունքի պետը 570.000 ՀՀ դրամ կաշառք է վերցրել 12/06/2023   17:29 Սանոսյանի գնահատմամբ՝ երեկ Ալավերդիում համայնքային իշխանության զավթումը օրինական էր (տեսանյութ)
12/05/2023   23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս 12/05/2023   22:01 Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել 12/05/2023   14:55 Արեն Մկրտչյանին կտամ էդ իմ ստացած 36 հազար դրամը, եթե իհարկե ինքը կարողա ապրի դրանով. ալավերդցի 12/07/2023   09:13 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշի տարբեր բնակավայրերում 12/05/2023   14:01 Սպասվում են տեղումներ, մառախուղ, առանձին վայերում՝ քամու ուժգնացում 12/05/2023   20:14 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոսը Կիպրոսում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերությանը վաճառելու գործարքում ոչ միայն փողերի լվացման հոտ է գալիս, այլև՝ ազգային անվտանգության խնդիրներ կան․ Ֆանյան 12/06/2023   13:01 ԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման 12/06/2023   10:29 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հնդիկ է հանկարծամահ եղել. shamshyan.com 12/06/2023   17:59 Հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 12/05/2023   19:10 Միայն հիշում եմ, որ վատ էի զգում, հետոն չեմ հիշում․ ուշքի եմ եկել հիվանդանոցում՝ երրորդ օրը․ բռնի տեղահանվածը մեքենայով գլորվել է ձորը 12/06/2023   12:53 Ալիևը հայտարարել է, թե որ դեպքում ուժ չէին գործադրի Արցախում և որոնք են արցախցիների բնակվելու պայմանները 12/06/2023   10:54 Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ 12/06/2023   08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ» 12/05/2023   23:36 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/05/2023   21:20 38-ամյա տղամարդը ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 12/06/2023   16:14 Երեխան շան կծոցներից չի մահացել․ ՔԿ 12/06/2023   15:36 Բաքուն պատրաստակամ է, Երևանը՝ ոչ. Զախարովայի գնահատականը 12/06/2023   08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ» 12/06/2023   12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է 12/06/2023   14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն

Միրզոյանը 12 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց ՄԱԿ-ին ԱԽ-ին 09/22/2023   08:26  |  Ցեղասպանություն՝ Արցախում

 

Շնորհակալություն են հայտնում Անվտանգության խորհրդին այս հրատապ հանդիպումը հրավիրելու համար՝ Ադրբեջանի՝ չհրահրված և նախապես ծրագրավորված զինված հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատման ուղիներ փնտրելու նպատակով, մինչ մենք բոլորս խոսում ենք ուժի կիրառման դատապարտման, մարդու կողմից ստեղծված աղետների հետևանքով մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու հրամայականի մասին, մինչ մեզանից յուրաքանչյուրն այստեղ է գտնվում իր ներդրումն ունենալու խաղաղությանը, սեպտեմբերի 19-ին հարավկովկասյան մեր տարածաշրջանում Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Լեռնային Ղարաբաղի բառացիորեն ամբողջ տարածքը, Ստեփանակերտը և մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվեցին ինտենսիվ և համատարած ռմբակոծման հրթիռների, ծանր հրետանու, մարտական ԱԹՍ-ների և ավիացիայի, այդ թվում՝ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ: Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից հստակ է դառնում, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է:

Լայնածավալ այս ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց սոսկալի բնույթը: Դրանք դեռևս շատ նախնական են, քանի որ կենսական ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, հեռախոսային մալուխների, կայանների և համացանցային սարքավորումների թիրախային հարձակման հետևանքով բնակչությունն ամբողջապես կտրվել է միմյանց հետ կապից և զրկված է տեղում առկա իրավիճակը ներկայացնելու հնարավորությունից: Միևնուն ժամանակ ադրբեջանական զորքերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հիմնական ճանապարհները, ինչն անհնարին է դարձում այցելելն ու տեղում տեղեկատվություն ստանալը:

Ներկա պահին հաստատված է 200-ից ավել զոհերի և 400-ից ավել վիրավորի մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում, ինչը նաև այսօր ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ավելի քան 10.000 անձինք ենթարկվել են բռնի տեղահանման, ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ովքեր մնացել են բաց երկնքի տակ՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների: Հազարավոր ընտանիքներ բաժանվել են: Եթե այս ամենին հավելենք 2020թ. պատերազմի հետևանքով 20.000 բռնի տեղահանվածներին, ակնհայտ կդառնա, տեղում՝ Լեռնային Ղարաբաղում, առկա են հսկայական հումանիտար կարիքներ:

Մարդիկ շարունակում են սովահարության մատնվել 10 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի սուր պակասի պատճառով։

Առողջապահական համակարգը կաթվածահար է: Հիվանդանոցների էլեկտրականության մատակարարումն ամբողջությամբ խաթարված է, և առկա է դեղորայքի սուր պակաս։ Մարդիկ զրկված են անգամ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Վառելիքի բացակայությունն անհնարին է դարձնում շտապօգնության մեքենաների միջոցով վիրավորների՝ հիվանդանոցներ տեղափոխությունը։

Լեռնային Ղարաբաղից ստացվող տեսարաններն իրապես ցնցող են. անօթևան և սովի մատնված կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, մայրեր՝ իրենց կորած երեխաների հուսահատ փնտրտուքների մեջ, Ադրբեջանի կողմից իրենց ամուսինների հնարավոր բանտարկության ահից սարսափած ու լացակումած կանայք: Բարդ է հավատալ, որ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ և ոչ թե 100 տարի առաջ, այլ հենց այսօր՝ 21-րդ դարում: Սոցիալական ցանցերը լի են Լեռնային Ղարաբաղում ապրող՝  իրենց բարեկամների և երեխաների փնտրող հայերով: Կացարաններում կամ փողոցներում հարկադրված հայտնված երեխաները հրաժարվում են ընդունել, որ իրենք այլևս անօթևան են և շարունակաբար լացելով խնդրում են ծնողներին վերադառնալ իրենց տներ: Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկի հրետակոծության ժամանակ 8-ամյա տղա է անհետ կորել, նրա 10-ամյա ավագ եղբայրը դարձել է հրետակոծության զոհ, իսկ նրա դին նույնիսկ հնարավոր չի եղել գյուղից դուրս բերել, մյուս կրտսեր եղբայրն էլ վիրավորվել է: Սրանք բազմաթիվ դեպքերի միայն մի քանի օրինակներ են: Ադրբեջանի աչքում այս երեխաներն ահաբեկիչներ են, և իր գործողությունները, հրթիռները, զրահատեխնիկան, հրետանին, անօդաչու թռչող սարքերն ուղղել է հենց այս երեխաների և իրենց ընտանիքների դեմ:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում առկա են բազմաթիվ կոչեր՝ գտնել անհայտ կորած երեխաներին և կանանց՝ նրանց բռնաբարելու, մասնատելու և շներին կերակրելու նպատակով։ Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածում են Լեռնային Ղարաբաղից հայ կանանց օգտահաշիվները՝ խաղադրույք կատարելով, թե ով է հնարավորություն ունենալու նրանց բռնաբարել, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ:

Գործընկերներ,

Սա կանխատեսելի էր. հստակ նշաններ կային։ Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք ահազանգում էինք: Միջազգային հանրությունը հրաժարվեց բավարար լրջությամբ վերաբերվել դրան։

Այս ագրեսիան հանդիսացավ Լաչինի միջանցքի 10 ամիս շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պարտադրված սովահարության մատնելու գագաթնակետը։ Սննդի, դեղորայքի, վառելիքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանն արդեն հասցրել էր հումանիտար աղետի եզրին։ Պետք է միամիտ լինել՝ կարծելու համար, որ սա հստակ ծրագրված չէր սկսած անմարդկային արգելափակման մեկնարկից, եթե ոչ նույնիսկ դրանից առաջ՝ նպատակ հետապնդելով կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու կարողությունը՝ դիմադրելու և իրենց կյանքն ու ապրուստը վարելու իրենց նախնյաց հայրենիքում։ Ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվեց բացահայտ բարբարոսությամբ և խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, այս ողբերգության վերջնական գործողությունն էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի արտագաղթին։

Երբ Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք 2022թ. դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ նախաձեռնեցինք, այս Խորհուրդն այդպես էլ համարժեք արձագանք չտվեց:

Երբ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումներ ընդունեց, և դրանք անտեսվեցին Ադրբեջանի կողմից, այս Խորհուրդը՝ լինելով հեղինակավոր մարմին, որը կոչված էր ապահովելու ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրագործումը, չկարողացավ համարժեք պատասխան տալ:

Երբ ապրիլին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրեց և հետագայում սկսեց առևանգել, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության տակ գտնվող մարդկանց, միջազգային հանրությունը չկարողացավ համարժեք միջոցներ ձեռնարկել:

Երբ 2023թ. օգոստոսին Հայաստանը կրկին հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական հրատապ նիստը՝ նախազգուշացնելով անվտանգության և հումանիտար փխրուն իրավիճակի մասին և կոչ անելով Խորհրդին օգտագործել իր գործիքակազմը բոլոր խնդիրները հասեագրելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չանտեսելու նպատակով, այս Խորհուրդը համարժեք չարձագանքեց։

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին, երբ Հայաստանն ահազանգում էր Ադրբեջանի կողմից սպասվող ուժի կիրառման մասին՝ ակնկալելով հստակ միջոցներ ու գործողություններ այս սցենարը կանխելու համար, միջազգային հանրությունը թերահավատորեն արձագանքեց մեր նախազգուշացմանը։

Այժմ, երբ Ադրբեջանն արդեն վերսկսել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, երբ այդ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր տներից և գտնվում է իր հայրենիքից բռնի արտաքսման վտանգի տակ, երբ վերջին 30 տարիների ընթացքում իրենց ընտանիքները և հայրենիքում ազատության և արժանապատվության պայմաններում ապրելու իրենց իրավունքը պաշտպանած շատ մարդիկ գտնվում են զանգվածային ձերբակալությունների և դատապարտման սպառնալիքի տակ, երբ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ այլևս չկա դիտավորություն, այլ առկա են էթնիկ զտումների և զանգվածային վայրագությունների քաղաքականության հստակ և անհերքելի ապացույցներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործի։

Չնայած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ադրբեջանական կողմի բոլոր պահանջների ընդունմանը և այսօր ընթացող բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կրկին թիրախավորվել է տարբեր տրամաչափի զենքերի և ականանետների կիրառմամբ՝ ստիպելով խաղաղ բնակիչներին ևս մեկ անգամ ապաստան գտնել նկուղներում։ Մենք հավատացած ենք, որ նման հարձակումները և հետագա հետապնդումները կշարունակվեն, քանի դեռ չկա հստակ միջազգային գործողություն:

Ի դեպ, ինչ վերաբերում է նշված պահանջներին, ես կցանկանայի շատ հստակ և աներկբա հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել այդ քննարկումներին, և մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ ներկայության մասին պնդումներն ու հղումները չեն համապատասխանում իրականությանը:

Այս փորձով մենք հստակ տեսնում ենք որոշ դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու մտադրությունը՝ այդ կերպ մարտական գործողությունները տեղափոխելով մեր ինքնիշխան տարածքներ։  Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, որոնք, անշուշտ, չեն կարող որևէ կերպ սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների թողտվություն: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն և միջազգայնորեն երաշխավորվեն։

Կա նաև մեկ այլ շատ կարևոր ասպեկտ, որը վերաբերում է ներգրավված կողմերին: Ինչպես ես նշեցի, ձեզանից ոմանք ձեր հայտարարություններում դեռևս ընդհանուր կոչերով են դիմում հակամարտության կողմերին: Այս մոտեցումը և այս տերմինաբանությունն այլևս արդիական չեն: Հակամարտության մեջ այլևս կողմեր չկան, բացի մեղավորներից և զոհերից: Հակամարտությունն այլևս չկա, բայց առկա է ոճրագործության իրական վտանգ: Արդյո՞ք դեռ հնարավոր է կանխել դա հիմա: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք դրան: Քանի որ մենք դեռ հավատում ենք մարդասիրությանը, միջազգային իրավունքին և Անվտանգության խորհրդի՝ վճռականորեն գործելու կարողությանը, երբ վտանգված են հազարավոր մարդկանց կյանքերը:

Պարոն նախագահ, 

Այս ամենով հանդերձ, ես կրկին ու կրկին դիմում եմ Անվտանգության խորհրդին՝ ի ցույց դնելու իր վստահելիությունն ու հեղինակությունը՝ ձեռնարկելով հետևյալ հրատապ միջոցները.

դատապարտել ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը,
պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ,
անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության իրավիճակի վերահսկման և գնահատման նպատակով,
ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան,
ապահովել կողմերի լիարժեք բարեխիղճ համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար, ներառյալ՝ դիերի դուրսբերումը և նույնականացումը, մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, մարդասիրական օգնության անվտանգ և անարգել տեղափոխումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ պահպանմամբ,
ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունների մոնիտորինգի և վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ,
ապահովել կենսական նշանակության մատակարարումների, այդ թվում՝ պարենի, դեղորայքի, վառելիքի, գազի և էլեկտրաէներգիայի անհապաղ վերականգնումը,
պահանջել անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով՝ Անվտանգության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան,
ապահովել Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսության կայուն միջազգային մեխանիզմ` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար:
պահանջել Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների դուրսբերումը մինչև բանակցությունների արդյունքները՝ քաղաքացիական բնակչությանը սպառնացող խուճապը, սադրանքներն ու էսկալացիան բացառելու համար:
բացառել Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողությունները,
հնարավորություն ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության մանդատի ներքո խաղաղապահ ուժերի համար՝ պահպանելու կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:
Եվ վերջում,

Պարո՛ն նախագահ,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Թույլ տվեք ընդգծել, որ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը և շնորհավորել իմ հայրենակիցներին այս շատ կարևոր և խորհրդանշական իրադարձության կապակցությամբ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:16 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն. Միրզոյանը` Բլինքենին
16:21 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Ժոզեպ Բոռելին ներկայացրել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մանրամասները
13:52 18/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանը մեկնել է Նյու Յորք
13:24 17/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք
10:21 17/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ ՀՀ սահմաններին. Միրզոյան
08:30 15/09/2023  |  ՄամուլԻշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից. «Ժողովուրդ»
08:02 14/09/2023  |  ՄամուլԱրարատ Միրզոյանին խորհրդարանում շատ սառն են ընդունել. որն է պատճառը. «Ժողովուրդ»
19:04 13/09/2023  |  ԼՐԱՀՈՍԷական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից. Միրզոյան (տեսանյութ)
20:14 09/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱբու Դաբիում կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք
18:13 09/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն ու ԱՄԷ-ն սահմանում են առանց վիզայի ռեժիմ

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]