ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բա ասել են...․ «Փաստ» 09/19/2023 08:28 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին կայացած ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իրենց կարծիքով, զիլ կարգախոս էր որդեգրել: Հիշեցնենք այն. «Ասե՛ք, կանենք»: Այն, որ դա խոցելի արտահայտություն ու կարգախոս է, նրանք թերևս հասկացան առաջին ծաղրական ու ավելի թունդ արձագանքներից: Անգամ հրապարակումներ եղան առ այն, որ այդ կարգախոսը «քամված» է թուրքական քաղաքական իրականությունից, որտեղ թեկնածուներից մեկը նման մի արտահայտությամբ էր պայքարի մեջ մտել: Բայց դա չէ էականը: Զուտ քաղաքական տեսանկյունից էականն այն է, որ սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրողների ավելի քան 70 տոկոսը՝ քվեարկության չգնալով, իսկ գնացած 234 հազարից ավելի քան 120-130 հազարը՝ քվեարկությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Այսինքն, մարդիկ հստակ ու պարզորոշ իրենց ասելիքն ասել են...
Դե, ընտրողն ասել է, մնում է անեն: Արժե՞ մանրամասնել, թե «անելիքը» որն է, կամ որը կարող է լինել մայրաքաղաքում 9 տոկոսանոց աջակցություն ունեցող իշխանության անելիքը: Այդ 9 տոկոսն էլ, ի դեպ, տվյալ իշխանությունն ստացել է զուտ իշխանական լծակների տիրապետելու արդյունքում, ավելի ճիշտ՝ հետևանքով: Լավ, համոզեցիք, 7 տոկոսը, մնացած 2 տոկոսը, համարենք, ունեն... Առավել ևս, որ ՔՊ-ն է ասում. «Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք»: Ճիշտ է, հետո ավելացնում են, թե «մեր նպատակը ձեզ ծառայելն է», բայց երևանցիները պարզ ասացին՝ ձեր «ծառայելը» պահեք ձեզ...
Նիկոլ Փաշինյանը չափից դուրս շատ է սիրում խոսել «ժողովրդի վստահություն», «ժողովրդի քվե», «պողպատե մանդատ» ունենալուց: Ու իր իսկ ծրագրային կետերին հակասող իր կործանարար քայլերն ու որոշումները շատ է սիրում քողածածկել նման արտահայտություններով: Սեպտեմբերի 17-ը եկավ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանի ասած «պողպատե մանդատից» թերևս միայն «ղ»-ն է մնացել, այն էլ՝ փոքրատառ: Ու այն եռագույն երիզներով «զարդարված» մուրճն էլ ճոճողի ձեռքին չէ այլևս: Հիմնականը. երևանցիները ասե՛լ են... Ու, գիտեք, քաղաքական առումով նույնիսկ կարևոր չէ, որ օրվա իշխանություններն անեն, որովհետև երբ ասելիքը հստակ է, անողը կգտնվի: Չնայած, խոսքից հետ կանգնելն էլ, մեղմ ասած, մի բան չէ...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19. 09․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
- 09/26/2023 17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 09/26/2023 16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)