ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրկնակի ապտակ Փաշինյանին. քաղաքապետի ընտրությունները երկրում քաղաքական ճգնաժամի են հանգեցնելու. քաղաքագետ 09/18/2023 15:56 | ԼՐԱՀՈՍ

Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կանխատեսել և հստակ ասել էի, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, նույնիսկ իր քաղաքական սատելիտների հետ միասին, չի կարող ստանալ 50 տոկոս + 1 ձայն, ինչպես որ եղավ։ Իմ շփումները՝ տարատեսակ խմբերի հետ, ինձ հանգեցրել էին այն համոզման, որ բողոքական էլէկտորատը չափազանց մեծ է, իսկ իշխանությունը պահպանվում է երկու գործոնի՝ արդյունավետ ընդդիմադիր հարթակի և օրակարգի բացակայության ու հայաստանյան օրվա իշխանության շուրջ առկա միջազգային կոնսենսուսի պատճառով,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ վերլուծելով երեկ Երևանում անցկացված քաղաքային իշխանության ընտրությունները։
Բանախոսը հավելում է՝ արդեն կանխատեսել է՝ քաղաքապետի ընտրությունները երկրում քաղաքական ճգնաժամի են հանգեցնելու. «Անկախ նրանից՝ ի՞նչ մանիպուլացիաների կդիմի այս իշխանությունը կամ ինչպիսի՞ կոմպրոմատներով կփորձի իր թեկնածուին քաղաքապետի աթոռին նստացնել, երեկ ժողովուրդը կրկնակի ապտակ հասցրեց Փաշինյանին՝ նախ իր մասնակցության թվերով, ինչը նշանակում է անվստահություն՝ առաջին հերթին հենց այս իշխանության հանդեպ, երկրորդ հերթին՝ սրանով հասարակությունը մեսիջ ուղարկեց, որ ինքն այլևս չի հավատում ընտրությունների ինստիտուտին և փոփոխությունների այլ ճանապարհով է գնալու։ Եվ, իհարկե, այս ընտրությունների գլխավոր ցուցիչն իշխանությունների համար դարձավ դրա արդյունքը, որ, իսկապես, մտածելու տեղիք տվեց նրանց»։
Սուրեն Սուրենյանցն ասում է՝ ավագանու ընտրություններում անցողիկ շեմն անցած հինգը ֆավորիտների հարցում իր կանխատեսումներում ընդամենը մեկ վրիպում է ունեցել՝ իր համար հայտնություն են եղել Վարդան Ղուկասյանի գլխավորած կուսակցության ցուցանիշները, փոխարենը կարծում էր, թե «Ապրելու երկիր» կուսակցությունն ավելի շատ ձայներ պետք է գրանցի։ Առաջատար հնգյակի մեջ ես պատկերացնում էի «Ապրելու երկիր» կուսակցությանը, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանին, ասում է քաղաքագետը։
Հարցին՝ ի՞նչ կոալիցիաներ կկազմվեն և ո՞վ, ի վերջո, կգլխավորի ավագանին, բանախոսը պատասխանում է՝ բոլոր այն քաղաքական ուժերը կամ ավագանիում հայտնված մարդիկ, ովքեր ժողովրդի երեկվա կամարտահայտությունից հետո, որ ըստ էության, ՔՊ-ի մերժումն էր, դաշինք կկազմեն կամ կհամագործակցեն այդ ուժի հետ, կփորեն իրենց քաղաքական գերեզմանը.«Ես կարծում եմ, որ ոչինչ չի խանգարում ընգդծված ընդդիմադիր կեցվածք ընդունած երեք քաղաքական ուժերին՝ «Մայր Հայաստան», «Հանրային ձայն» և Հայկ Մարությանին ներկայացրած կուսակցությանը ժամանակավոր միավորվել՝ ընդամենը ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ Իհարկե, դժվարանում եմ ասել՝ կմիավորվե՞ն արդյո՞ք ի վերջո, այդ ուժերն այս նպատակի շուրջը , թե՞ ոչ, սա ցույց կտա ժամանակը»։
Լրագրողի նկատառմանը, թե քննարկումներն այն մասին, որ մեծ թվով ձայներ հավաքած Հայկ Մարությանն, այնուամենայնիվ, չի պատրաստվում միանալ այս եռյակին, թույլ չտալու համար ՔՊ-ի քաղաքապետի պաշտոնում վերարտադրվելը, պատճառաբանելով, թե նա արևմտյան պրոյեկտ է, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է՝ եկեք համարենք, որ Հայկ Մարությանը՝ դա Հայկ Մարությանն է և սպասենք նրա կայացրած որոշմանը։
Ամփոփելով զրույցն ու պատասխանելով հարցին՝ ի՞նչի ենք մենք ականատես լինելու ավագանու առաջին նիտին, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է՝ չի ցանկանա կենտրոնանալ նոր քաղաքապետի անձի վրա, սակայն, մի բան հստակ է՝ այս քաղաքային ավագանին ողջ մանդատով կառավարելու շանս չունի. «Որովհետև ավագանիում շատ անկայուն մեծամասնություն է սպասվում, նրանք ուշ թե շուտ, կառավարման ճգնաժամի մեջ են հայտնվելու։ Երեկ տեղի ունցած ընտրությունը հանգեցնելու է իշխանության ճգնաժամի խորացմանը, արդյունքում՝ 2024 թ. առաջին կիսամյակում Ազգային Ժողովում արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Մի բան հստակ է՝ ավագանու այս ընտրությունները քաղաքական բնույթ ստացան, չմնալով որպես զուտ քաղաքային իշխանության համար մղվող պայքար, ըստ էության ստանալով՝ «Քայլ արա, մերժիր Նիկոլին» նշանաբանով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/22/2023 08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ»
- 09/22/2023 08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ
- 09/21/2023 13:57 ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)