ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիկություններին վերջ չկա.Սերոբ Գասպարյան 09/01/2023 21:35 | Քաղաքական
Ֆիրդուսին մի լավ խոսք ունի, ասում է՝ «Ճորտը կռվում է, տերը՝ ճարպոտում»։ Մեր այսօրվա իրավիճակը հենց այս մասին է, և Վարդենիսում ու Սոթքում տեղի ունեցող հերթական սադրանքը, որ հրահրել է մեր թշնամին, ապացուցում է ասվածի ճշմարտությունը՝ մեր լույս տղաների արյունն է հոսում, իսկ վերևների պետքը չի։ Լավ, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի, դեռ ինչքա՞ն մենք սա պետք է հադուրժենք…-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը վերջին տվյալներով ունի 3 զոհ և 1 վիրավոր։
Սրանք դագաղներով եկան, իսկ եթե քո Հայրենիքի մեջ ղեկավարներդ դագաղներով են մտնում, ուրիշ ի՞նչ էինք մենք սպասում սրանցից, ասում է Սերոբ Գասպարյանն ու հավելում.«Սրանց գալուց ի վեր, սատանիստական սիմվոլիզմից փրկություն չունենք։ Հայաստանի Հանրապետության համար յուրաքանչյուր կարևոր օրվա կամ տոնի առիթով, ինչպես նաև՝ թրքական տոներին, սրանք մտածված և համաձայնեցված կերպով զոհաբերության ծեսեր են կատարում, ինչի արդյունքում, ամեն անգամ, մեր երիտասարդների արյունն է հեղվում։ Մյուս կողմից՝ մենք ունենք վախկոտների, թմրամոլների, թալանչիների և այլասերվածների մի իշխանություն, որոնք զբաղված են երկիր բոլոր պետական կառույցների կազմաքանդմամբ, կլինի՝ կրթության, գիտության, տնտեսության, բանակի, բժշկության և այլն։ Սա է այսօրվա մեր իրավիճակը»։
Ինչպես որ երեխան է լույս աշխարհ գալիս՝ կնոջ որովայնում ամիսներ շարունակ հասունանալով, այնպես այսօրվա հակահայ օրվա իշխանությունն է ծնվել։ Վերջին 30 տարիներին սրանց սնել և աճեցրել են ազգադավ նախկին իշխանությունները՝ բոլորն անխտիր և հետևաբար՝ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ միասին և համաձայնեցված կերպով մեր Հայրենիքը կործանման տանելու համար. «Հարցնում ենք՝ ո՞նց ծնվեցին այս սրբապիղծները՝ ծնվեցին պիղծ ամուսնության արդյունքում՝ թուրքի ու նախկինների, ծնվեցին այն ժամանակ, երբ տխրահռչակ կույր Լևոնը 2015 թ.-ին խոսեց Բաբելոնյան աշտարակի շինարարների մասին, երբ Բաբելոնի շինարարները եկան Հայաստան աշխարհում կառուցելու Սոդոմն ու Գոմորը և ահա կառուցեցին։ Իսկ ինչո՞ւ համար Աստված պետք է բարի աչքով նայի Սոդոմ – Գոմորին»,- հռետորական հարցադրում է կատարում Սերոբ Գասպարյանը։
Կապիկություններին վերջ չկա, ես արդեն ոչ մեկին ու ոչ մի բանի չեմ հավատում, ասում է ազատամարտիկն ու հավելում.«Ամեն օր, երբ աչքերս բացում եմ, ասում եմ ՝ տեր Աստված, վերջին խոսքը քոնն է և այդ խոսքը հնչելու է։ Հնչելու է այն ժամանակ, երբ այս ժողովուրդը կհասկանա, որ սրբապիղծ ներկան ու նախկին իշխանությունները չեն իր փրկիչները, այլ միայն Աստված։ Իսկ հիմա սիրտս շատ է լցված ու ասել, թե ցավում եմ, նշանակում է՝ ոչինչ չասել, որովհետև, երբ ես զոհերի մասին եմ խոսում, աչքիս առաջ են գալիս 44 օրյա պատերազմի լույս զոհերը։ Մեր պայքարն, արդեն, ներսից պետք է լինի ու շատ արագ։ Մենք ոչ թե այլևս ժամանակ չունենք, մենք արդեն ոչինչ չունենք, և եթե հիմա ուշքի չգանք ու չապաշխարենք, ապա արդեն էական ու շոշափելի կերպով կտեսնենք մեր ոչինչ լինելն ու չունենալը…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/09/2024 08:23 ՔՊ-ն դեմ է հայտարարություն ընդունելուն․ «Հրապարակ»
- 11/09/2024 08:17 Փակ հանդիպում թեկնածուի հետ. հրահանգով կքվեարկեն․ «Հրապարակ»
- 11/09/2024 08:15 Հակառակ Սրբուհի Գալյանի նշանակմանը` Նիկոլ Փաշինյանի «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը. «Ժողովուրդ»
- 11/09/2024 08:10 Ով կփոխարինի Կամսար Բաբինյանին․ «Հրապարակ»
- 11/09/2024 08:05 Ինչ է պատասխանել Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի մասով. «Ժողովուրդ»
- 11/09/2024 08:03 ՔՊ-ականների աչքը վախեցել է․ «Հրապարակ»
- 11/09/2024 08:01 Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/11/2024 15:12 Կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը
- 11/11/2024 12:34 Վերաքննիչ դատարանը մերժեց «քթի գործով» Նարեկ Մանթաշյանի արդարացման վճռի դեմ դատախազի բողոքը
- 11/09/2024 21:32 Ով ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ» պետք է կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն արածի համար. Հայրապետյան
- 11/09/2024 16:53 Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը նորից ղողանջել են
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/11/2024 19:45 «Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
- 11/11/2024 14:07 Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները
- 11/11/2024 00:04 Հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում
- 11/10/2024 21:59 Արևաբույր գյուղում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
- 11/06/2024 23:10 16-ամյա աշակերտուհին որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից և թունավորել 5 մարդու
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ