ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է՝ աղմկահարույց ձայնագրության վերսկսված վարույթով 08/15/2023 15:29 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս հարցաքննվել է՝ իր և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության աղմկահարույց ձայնագրության վերսկսված վարույթի շրջանակներում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Տիրայր Կարապետյանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Նախաքննական գաղտնիքով պայմանավորված՝ այլ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց։
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։
Ավելին, հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։
ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը և ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն, մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձենությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միևնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել՝ բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։
Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում, Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ, դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/29/2023 08:25 Արցախը ռմբակոծում են, սրանք՝ վազում․ «Հրապարակ»
- 09/29/2023 08:22 Հետհաշվարկը սկսված է․ «Հրապարակ»
- 09/29/2023 08:19 Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում. «Ժողովուրդ»
- 09/29/2023 08:07 Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ․ «Հրապարակ»
- 09/29/2023 08:05 Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է․«Հրապարակ»
- 09/29/2023 08:02 Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
- 09/29/2023 07:56 Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի անսպասելի ազատումը լուրջ պատճառ է ունեցել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/29/2023 11:16 Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին և 120,000 արցախցու. Վարդան Արամյան
- 09/29/2023 11:11 Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը․ Դանիելյան
- 09/29/2023 11:07 Ադրբեջանի համար մենք խայծ էինք, մեր հաշվին ուժեղացրին, որի համար նա պետք է բազում ծառայություններ մատուցի. Դանիելյան
- 09/28/2023 16:48 Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/29/2023 11:31 Ոսկեվազի «Հայասի Գրուպ» գործարանի մոտ մեքենա է կողաշրջվել. վարորդը մահացել է
- 09/29/2023 00:05 Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 09/28/2023 23:46 Արենի գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
- 09/28/2023 22:58 ՃՏՊ՝ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
