ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ողջ կապիկությունը մի նպատակ էր հետապնդում՝ Հայաստանում և Սփյուռքում անվանարկել և վարկաբեկել իսկական կռված տղերքի անունն ու հեղինակությունը. Սերոբ Գասպարյանը՝ «Խաչակիրներ» ջոկատի ակցիայի մասին 08/09/2023 17:20 | ԼՐԱՀՈՍ
Ես զայրացած եմ երեկվա դեպքերի բերումով, երբ Կառավարության շենքի դիմաց հավաքված ինչ – որ մարդիկ, ներկայանալով «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, ինչ – որ անհասկանալի պահանջ էին ներկայացնում, իբր ՀՀ վարչապետին և իրենց թույլ տալիս հայտարարելու՝ ով չի միանում իրենց բողոքի ակցիային հայ չէ, քրիստոնյան չէ, թուրք է և այլն։ Կուզենայի այդ մարդկանց հարցնել՝ դուք ընդհանրապես գիտե՞ք՝ ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա, գիտե՞ք՝ ի՞նչ է դա կամ գիտե՞ք՝ ո՞վ է Քրիստոսը, որ մի հատ էլ եկել եք Կառավարության շենքի դիմաց հայտարարում եք, թե աղոթք եք անում, որ պատերազմ սկսվի,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը, խոսելով Կառավարության շենքի առաջ հավաքված «Խաչակիրներ» ջոկատի երեկվա նախաձեռնության մասին, որով, վերջիններս, իբր, պատրաստվում էին կոշտ քայլերի դիմել, եթե Կառավարություն չլսի իրենց բողոքն ու թույլ չտա, որպեսզի Լաչինի միջանցքով հումանիտար օգնությունը հասնի Արցախ։
Սերոբ Գասպարյանն ասում է՝ այսօր արցախյան երեք պատերազմաներով անցած 18 հրամանատարների հետ է խոսել, նրանց հետ քննարկել երեկ Կառավարության շենքի առաջ տեղի ունեցածը, բայց նրանցից որևէ մեկը չի ճանաչել ոչ միայն բողոքի ակցիա իրականացնող ազատամարտիկներին, այլ նաև նրանց առաջնորդ ներկայացող «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանին.«Ոչ մեկ չգիտի, չի ճանաչում ովքե՞ր էին այդ հավաքվածները կամ ո՞վ է այդ հրամանատարը, որտե՞ղ է կռվել պատերազմի ժամանակ ու ե՞րբ, որ իրենց իրավունք է վերապահում խոսել պատերազմներից։ Խոսել եմ «Հայաստանի ազատագրման բանակ», «Ազատամարտիկ», «Սպիտակ կամավորական», «Փառապանծ մարտիկ», «Կամետա», «Մանախ», «Արարատ 30», «Հաբ ջոկատ», «Նեմեսիս մահապարտներ», «Հայոց կռունկներ», «Հայ դատ մահապարտներ», «Արծիվ 30 մահապարտներ», «Վահագն» ՌՀՀԿ, «Ֆիդայիներ» ՌՀՀԿ, «Արարչական հայկազունեիների շարժում» ջոկատների հրամանատարների հետ։ Որևէ մեկը դրանց չէր ճանաչում»,- ասում է Սերոբ Գասպարյանը։
Արցախը յուրաքանչյուր գիտակից հայի շնչափողն ու կերակրափողն է, անկախ նրանից՝ որտեղ է ապրում այդ հայը՝ Հայաստանում թե՞ Սփյուռքում, ասում է Սերոբ Գասպարյանն ու հավելում.«Մենք բոլորս, առավել ևս ես, որպես «Սև Հովազ» ՌՀՀԿ ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր, ամենաշատ շահագրգռվածներից մեկն եմ, որ Արցախի փրկության ճանապարհը մեկ օր շուտ բացվի և, վերջապես, մենք կարողնանաք լուծել մեր Հայրենիքի այդ հատվածի խնդիրը, որ կանգնել է մեր կոկորդին և թույլ չի տալիս, որպեսզի արժանապատվություն ունեցող հայը հանգիստ շնչի։ Սակայն, երեկ մենք 18 հրամանատարների հետ միասին չկարողացանք հասկանալ ի վերջո՝ ովքե՞ր էին դրանք ու ի՞նչն էր դրանց պահանջը։ Ի դեպ ասեմ, որ իրական «Խաչակիրներ» ջոկատի անդամների հետ, ովքեր 1992 – 94 թթ. մասնակցել են արցախյան առաջին գոյմարտին, ես նույնպես շփվել եմ, նրանք, նույնպես, այդ մարդկանց չեն ճանաչում, որպես «Խաչակիրներ»։
Սերոբ Գասպարյանը նկատում է նաև՝ երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքի ելածների մեջ կային մարդիկ, ովքեր անհասկանալի կամուֆլյաժներ հագած ազատամարտիկ էին ներկայանում և հայտարարում էին, թե գնում են ճանապարհ բացելու, բայց երբ ոստիկաները մոտեցան, հանկարծ, լացակումած ձայնով խնդրեցին իրենց ձեռք չտալ, որովհետև իրենց փորը ցավում է.«Տղե՛րք, ոստիկան տեսաք լուծ ընկա՞ք։ Բա էդպե՞ս եք գնացել կռվին մասնակցելու, էդպե՞ս էիք գնում ճանապարհ բացելու։ Կամ էդ ո՞րն էր ձեր կտրուկ և կոշտ քայլը, որով սպառնում էիք՝ եթե մինչև ժամը 6 -ը ձեր բողոքին արձագանքող չլինի, դիմելու եք կոշտ քայլերի…Ու դուք ներկայանում եք, որպես ազատամրտիկ, կռված տղերք ու ձեր այս քայլերով ուզում եք անվանարկել մե՞զ»,- հարցադրումներ է անում «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը։
Ամփոփելով զրույցն, ազատամարտիկն ասում է՝ ասֆալտի ֆիդայի տեսել էինք, բայց եթերների ֆիդայինե չէինք տեսել, դա էլ տեսանք.
«Այսօր էլ՝ վաղ առավոտից, սրանք գնացել են Կոռնիձոր, էնտեղ նկարվել են, տեղեկացրել, որ իրենք եկել – հասել են Կոռնիձոր ու հետ են վերադարձել։ Էս ի՞նչ կապիկություն է։ Իսկ եթե լուրջ, այս ողջ կապիկությունը մի նպատակ էր հետապնդում՝ համայն հայության մեջ՝ Հայաստանում և Սփյուռքում անվանարկել և վարկաբեկել իսկական կռված տղերքի անունն ու հեղինակությունը, իսկ թե ո՞ւմ նախաձեռնությունը կարող էր սա լինել, դեռ կպարզենք։ Մի բան հստակ է՝ դուք գնացել եք Կառավարության շենքի դիմաց Արցախի կյանքի ճանապարհը փակողից պահանջում եք, որ նա այդ ճանապարհը բացի՞։ Իսկապե՞ս… Ինչո՞ւ դուք չգիտե՞ք, տեղյակ չե՞ք, թե ո՞վ է այդ ճանապարհը փակել, որ եկել Կառավարության շենքի առաջ ինչ - որ բեմադրություններ եք անում, ձեզ չմիացողներին թուրք և ոչ քրիստոնյա կոչում, իսկ երբ ոստիկանները մոտենում են, լացակումած խնդրում եք՝ ձեզ ձեռք չտալ, որովհեըև ձեր փորը ցավում է…»,-կիսահեգնական տոնով ավարտում է զրույցը Սերոբ Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/10/2024 08:17 Սիրիայի հայ համայնքին երաշխիքներ են տրվել. միացում՝ ՀալեպիցՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/14/2024 09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք»
- 12/14/2024 08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:06 Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/14/2024 10:31 Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց. Աբրահամյան
- 12/13/2024 13:00 Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել. Վահե Դոխոյան
- 12/12/2024 18:24 Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյան
- 12/11/2024 18:51 Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ խոսնակի պարզաբանումը՝ հրապարակված նամակագրության վերաբերյալ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/14/2024 10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից
- 12/13/2024 23:54 40-ամյա տղամարդը դանակահարել է 19-ամյա երիտասարդին
- 12/13/2024 22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է
- 12/13/2024 21:30 Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում